Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Այցելություն «Տապան» էկո ակումբ

Երեկ այցելեցինք «Տապան» էկո ակումբ: Ինչպես գիտենք Էկոհայրենագիտական ակումբը էներգախնայողության օրվան նվիրված նկարահանել էր փոքրիկ ֆիլմ, որով փորձ էր արվում իրազեկել հասարակությանը, էներգախնայողության և դրա կարևորության մասին: Ֆիլմում տեղակայված էր նաև որոշ հատված էկո-հայրենագիտական ակումբի անցկացրած ֆլեշմոբից, որ իրականացվել էր ևս էներգախնայողության օրվան նվիրված

Հաղթեց կաղապարված մտածելակերպը


«Էկոտոնածառերի մրցույթ». ի՞նչ է ենթադրում: Վերամշակման ենթակա նյութերից պատրաստված այլընտրանքային գաղափար ունեցող տոնածառեր: Դե, հրավիրում են շատ ոգևորիչ հրավերով:
Մասնակցում ես, և… բախվում ես մի անկազմակերպ,գրանտային ծրագրերի գումարները լվացող կարծրատիպային երևույթի:
Գնացինք, ներկայացրեցինք էկոտոնածառ.ճյուղերին երկրորդ կյանք, էներգախնայողություն՝ ոչ էլեկտրական լամպերին, փոխարենը մոմեր, պլաստիկ շշերի վերամշակումից ստացված սինտիպոն,ոչ պիտանի գուլպա:Ահա այս նյութերից էր պատրաստված մեր տոնածառը:  Նշված ժամին`10:30, տեղում էինք, պարզվեց մրցույթը սկսվելու է 5ժամ հետո, բարկացանք, բայց սպասեցինք: Ներկայացրեցինք մեր աշխատանքները:

Ճյուղերի վերածնունդը

Մեդիաշաբաթի լուսաբանում

Հայտնիները բնապահպանական խնդիրների մասին:Նախագիծ



Էկոհայրենագիտական ակումբը սկսել է նոր էկոնախագիծ «Հայտնիները բնապահպանական խնդիրների մասին»: Ստեղծվելու է ուսումնական ֆիլմ, որտեղ հանրությանը հայտնի, ճանաչված ու սիրված մարդիկ խոսելու են էկոխնդիրներից: Էկոկրթությունը ամեից կարևոր ազդակն է, որի օգնությամբ կարող են լուծվել բոլոր խնդիրները, իսկ հայտնի մարդկանց խոսքը ավելի լսելի է դեռահասների ականջին ուստի էկոկրթությանն ուղղված այս ֆիլմը կարծում ենք իր դրական արդյունքը կունենա:

«Թռչունին՝ բույն» նախագիծ


Արդեն մի քանի շաբաթ է, ինչ շաբաթ օրերին, մասնակցում ենք Ամերիկյան համալսարանի «Ակոբյան» բնապահպանական կենտրոնի կազմակերպած էկոդասերին: Դասերը շատ հետաքրքիր են և երբեմն էլ ստանում ենք առաջադրանքներ: Մեր հերթական առաջադրանքը Մանգաղաթև թռչնի համար բույն պատրաստելն ու կրթահամալիրի շենքի տանիքին ամրացնելն է: Համացանցում փնտրելուց հետո գտանք, թե այդ թռչնի համար ինչպիսի բույն է հարկավոր: Ճամաբարային օրերին սկսելու ենք «Թռչունին բույն» նախագիծը: Համագործակցելու ենք Քոլեջ-արհեստների դպրոցի փայտամշակման ուսուցման խմբի սովորողների հետ: Նրանց օգնությամբ կպատրաստենք համապատասխան բներ և կտեղադրենք կրթահմալիրի տարբեր դպրոցների տանիքներին: Կսպասենք միիչև գարուն այն հույսով, որ մանգաղաթևերը կբնադրեն մեր պատրաստած բներում: Երբ թռչունները բնադրեն, Ամերիկյան համալսարանը մեզ կտրամադրի փոքրիկ տեախցիկներ, որոնց միջոցով կտեսնենք այդ թռչուններին ու իրենց կենցաղը:
Սպասեք նորությունների:
Թռչնի մասին կարող եք կարդալ Ալբերտ Ավետիսյանի բլոգում: Կից ներկայացնում եմ նաև բույնը, եթե ուզում եք, միացեք մեր նախագծին:

Շուտով...

Ուսումնական հաղորդումների շարք- «Հայտնիները բնապահպանական խնդիրների մասին»
Մասնակիցներ - հանրությանը հայտի մարդիկ
Վայրը – TV mskh-ի տաղավար, Կրթահամալիրի այլ սրահներ և այլն
ՖորմատըՀարց ու պատասխան, փաստեր, էկոկրթական նյութեր
Զրույցի թեման՝ Էկոլոգիական խնդիրները Հայաստանում, էկոկրթությանն ուղղված կոչ:

Ձմեռային ճամբար

Դեկտեմբերի 16-28

Էկոհայրենագիտական ակումբ

            1.   Բարեկարգման աշխատանքներ
2.    Դիջիթեք 2014-ի ուսումնական նյութերի ստեղծում
3.    Այցելություն կինոթատրոն
4.    Ուսումնահայրենագիտական  ճանապարհորդություն Ծաղկաձոր (18.12)
5.    Դեկտեմբերի 19-ի ընդհանուր պարապմունքի կազմակերպում
6.    Ուսումնական ճանապարհորդություն Բնապահպանության նախարարություն (21.12)
7.    Մասնակցություն Ամանօրյա դիմակահանդեսին
8.   «Թռչունին՝ բույն» նախագիծ

Ի՞նչ կլիներ, եթե չլիներ ջուրը…

Ջուրը բնության մեծագույն պարգևն է: Մարդը և իր գործունեությունը բացառապես կախված են ջրից, և եթե գա մի օր, որ ջրի այդ հսկայական պաշարները վերանան, ապա անհնար կլինի պատկերացնել կյանքի հետագա ընթացքը: Սակայն մարդիկ այնքան էլ անհանգստացած չեն այդ սարսափելի խնդրից, նրանք օգտագործում եմ ջուրն անխնա, և բացի այդ ել աղբանոցի վերածում այն վայրերերը, որոնք հետագայում կարող են ծառայել ջրի աղբյուր:

Մարդ-բնություն կոնֆլիկտ…

հհհհհհհհհհհհհհհհ
Մարդն ու բնությունը միևնույն ժամանակ կարող են լինել և՛ բարեկամներ և՛ թշնամիներ:Եթե մարդիկ տնկում են ծառեր դառնում են բնության բարեկամը, իսկ բնությունը պատասխանում է նրանց անձրևով՝ ջրելով այդ ծառը:Մարդու և բնության պայքարը հավերժ է: Մարդիկ կառուցում են գործարաններ ձեռնարկություններ և աղտոտում են բնությունը, իսկ բնությունը պատասխանում է երկարաշրժերով և բնական աղետներով:

Եթե չլիներ ջուր

  Ջուր՝ ասում ենք բառը, ու միանգամից ասոցացնում կյանքի հետ: Այն կյանքի, որը առանց ջրի գոյություն ունենալ չի կարող: Չի կարող մի պարզ պատճառով, որ ոչ մի բնական օրգանիզմ չի կարող ապրել առանց ջրի: Անջուր օրգանիզմը ժամանակի ընթացքում մեռնում է, քայքայվում, մի խոսքով՝ ջուրը կյանք է: Ջուրը բնության կարևոր տարրերից մեկն է  կյանքի հիմնական բաղադրիչներցը:

Էկոհայրենագիտական ակումբի առաջին դասը Ամերիկյան համալսարանում

Այսօր ինձ համար սովորական օր չէր, այլ՝ տոնական: Առավոտյան այցելեցինք ՀՀ նախագահի նստավայր, դրանից հետո կրթահամալիրում Հարիսայի ծեսն էր, իսկ արդեն 16:30 Ամերիկյան համալսարանում վապետության դասի էինք: Արդեն նշված ժամին Ամերիկյան համալսարանում էինք: Դասը վարում էր մեր կրթահամալիրի ուսուցիչ Սիրանուշ Թումանյանը: Բացի մեզնից, դասին ներկա էին նաև Անանիա Շիրակացի ճեմարանի սաները: Դասի թեման թռչուններն ու վագրերն էին:

Մեր ավագ ընկերներին հյուրընկալեցինք

Ինչ սովորեցինք էլեկտրաէներգիայի մասին

Սովորեցնում ենք խնայել

Բաց դաս-քննարկում:Աղբի կազմակերպումը կրթահամալիրում


 Այսօր Ավագ դպրոց-վարժարանի ակումբում տեղի ունեցավ Էկոհայրենագիտական ակումբի բաց պարապմունք կլոր սեղանը: Կլոր սեղանին սովորողները պատրաստվել էին նախօրոք՝կատարել էին շրջայցել դպրոցներում,  արձանագրել աղբի տեսակավորմանհիմնախնդիրները:
Կլոր սեղանի ժամանակ ներկայացվեց յուրաքանչյուր դպրոցում կատարվող աշխատանքները: Տիար Բլեյանը նշեց, որ պետք է հնարավորինս անթափոն կենցաղ վարեն բոլոր դպրոցներում, աղբամանների առկայությունն էլ աղբի առաջացման պատճառ է դառնում, ուստի պետք է դրանց քանակը ի սպառ կրճատել: Աղբի այրումը աղբից ազատվելու լուծում չէ, մի կողմից ազատվում ենք աղբից, մյուս կողմից նոր էկոլոգիական խնդիր առաջացնում:

Աղբի կազմակերպումը կրթահամալիրում


Նոյեմբերի 7-ին՝ ժամը՝ 11:00, հրավիրում ենք Էկոհայրենագիտական ակումբի բաց պարապմունք - կլոր սեղանին
Օրակարգում՝
Աղբի կազմակերպման խնդիրների ներկայացում, քննարկում
Հնարավորինս անթափոն կենցաղային տնտեսության վարման առաջարկներ
Վայրը՝ Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահ (ՀԱԶ Բ-1թ., Ա. Բաբաջանյան 25)
Պատասխանատուներ՝ Ռուդիկ Սահակյանց և Մարթա Ասատրյան

Էներգախնայողությունը կենցաղում

Ֆիլմը նվիրվում է էներգախնայողության միջազգային օրվա, որը նշվում է նոյեմբերի 11-ին:

Հայերեն-վրացերեն տերմինների էկոլոգիական բառարան

Աֆորիզմներ բնության խնայողության մասին


Ծաղկունքի բաց դպրոցում


Առցանց քննարկում: Գանձասարյան ստեղծագործական հավաք

Ակումբի հարգելի սովորողներ, արդեն վերադարձել ենք Արցախից, բոլորդ ձեր տպավորություններով, նյութերով ու հրապարակումներով հանդես եք եկել:
Այժմ կցանկանայի քննարկեինք վերլուծեինք մեզ, մեր թերությունները, առավելությունները, բացթողումները: Սպասում եմ ձեր անկեղծ քննարկմանը:

Ուզում եմ արագ կիսվել


Արդեն տանն եմ, նստել եմ համակարգչիս առջև և ուզում եմ արագ- արագ կիսվել տպավորություններովս, քանի դեռ թարմ են, որ ոչ մի բան չմոռանամ պատմել ընկերներիս: ուղղկի հիանալի են: Բնությունը գեղեցիկ է, մարդիկ բարեհամբյուր: Ճամբարային հինգ օրերը ես անցկացրեցի էկո ակումբի հետ: Ամեն օրը տարբերվում էր մյուսից նրանով, որ ի տարբերություն մյուս անկումբների մենք երկու օր կազմակերպեցինք ուսումնական ճամփորդություններ դեպի Ստեփանակերտ և Ծովին քար: Շատ էի լսել, որ Ստեփանակերտը «փոքրիկ Եվրոպա» է

Կարևոր է, որ կյանքի քաոսում չկորցնես դեմքդ…


Բարև մարդիկ, ընկերներ: Կարոտել էի բոլորին, բայց հիմա արդեն կարոտում եմ այն միջավայրը, որում ընդամենը մեկ օր առաջ էի: Գիտե՞ք ինչ օրեր եմ անցկացրել Գանձասարում, ինչպիսի՞ հետաքրքիր ու իրադարձություններվ լցաված ճամփորդություն եմ ունեցելՃանապարհին այնքան բան ես սովորում, այնքան մարդկանց ես ճանաչում, կյանքում ամեն ինչ այլ է, իսկ երբ մարդկաց հետ ապրում ես նույն միջավայրում, ճանաչում ես, հասկանում: Հիացած եմ ակումբակից ընկերներովս ու ինձանով, ինչքան համախմբված էինք, ինչքան միասնական, ինչքան համերաշխ:
Աշուն, աշնանային հիասքանչ բնություն, գույներ, մարդիկ, այդ գույների նման տարբեր ու միառժամանակ նման:

Պատճառը` նորում եկալ Ղարաբաղա


Լոխ լավա Հունցս, Հինչ կա չկա: Ոմանց համար հարազատ,ոմանց համար էլ տարօրինակ ու անհասկանալի կապակցություններ: Պատճառը` նորում եկալ Ղարաբաղա: Հինգ օր, որ անցան ու էլ չեն կրկնվելու: Ճամբարային առօրյան իրեն մոռացնել չի տա, քանի որ դրանից սկսվեց մի նոր սկիզբ ու դրանով ավարտվեց կիսատ մնացած մի պատմություն: Յուրաքանչյուրս էլ մեր պատմության էջերում գրում ենք ամեն լավն ու վատը:Բայց պահպանվում ենք միայն հարազատն ու ջերմը: Լավ հիմա մի կողմ դնեմ ռոմանտիկան ու ասեմ, որ այս օրերի ընթացքում հասցրել եմ տեսնել Դադիվանքն ու Գանձասարի վանքը, Ծովին քարն ու Ստեփանակերը,եղել են Վանք գյուղում,Դրմբոնում ու մի շարք այլ հայտնի ու անհայտ վայրերում: Սիրում եմ Ղարաբաղը,ինչքան էլ ռոմինգի պատճառով ինձ օտար երկրում եմ զգում , բայց մեկ է իմն է` Հայաստանի պես: Թե ինչ է եղել ճամբարում պատմում են բոլորը, ես էլ պատմեցի այն ինչ հասցրել եմ տեսնել ու լսել:

Հեղինակ՝ Թամարա Ստեփանյան

Powered by Blogger.