Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Առցանց քննարկում: Գանձասարյան ստեղծագործական հավաք

Ակումբի հարգելի սովորողներ, արդեն վերադարձել ենք Արցախից, բոլորդ ձեր տպավորություններով, նյութերով ու հրապարակումներով հանդես եք եկել:
Այժմ կցանկանայի քննարկեինք վերլուծեինք մեզ, մեր թերությունները, առավելությունները, բացթողումները: Սպասում եմ ձեր անկեղծ քննարկմանը:

Ուզում եմ արագ կիսվել


Արդեն տանն եմ, նստել եմ համակարգչիս առջև և ուզում եմ արագ- արագ կիսվել տպավորություններովս, քանի դեռ թարմ են, որ ոչ մի բան չմոռանամ պատմել ընկերներիս: ուղղկի հիանալի են: Բնությունը գեղեցիկ է, մարդիկ բարեհամբյուր: Ճամբարային հինգ օրերը ես անցկացրեցի էկո ակումբի հետ: Ամեն օրը տարբերվում էր մյուսից նրանով, որ ի տարբերություն մյուս անկումբների մենք երկու օր կազմակերպեցինք ուսումնական ճամփորդություններ դեպի Ստեփանակերտ և Ծովին քար: Շատ էի լսել, որ Ստեփանակերտը «փոքրիկ Եվրոպա» է

Կարևոր է, որ կյանքի քաոսում չկորցնես դեմքդ…


Բարև մարդիկ, ընկերներ: Կարոտել էի բոլորին, բայց հիմա արդեն կարոտում եմ այն միջավայրը, որում ընդամենը մեկ օր առաջ էի: Գիտե՞ք ինչ օրեր եմ անցկացրել Գանձասարում, ինչպիսի՞ հետաքրքիր ու իրադարձություններվ լցաված ճամփորդություն եմ ունեցելՃանապարհին այնքան բան ես սովորում, այնքան մարդկանց ես ճանաչում, կյանքում ամեն ինչ այլ է, իսկ երբ մարդկաց հետ ապրում ես նույն միջավայրում, ճանաչում ես, հասկանում: Հիացած եմ ակումբակից ընկերներովս ու ինձանով, ինչքան համախմբված էինք, ինչքան միասնական, ինչքան համերաշխ:
Աշուն, աշնանային հիասքանչ բնություն, գույներ, մարդիկ, այդ գույների նման տարբեր ու միառժամանակ նման:

Պատճառը` նորում եկալ Ղարաբաղա


Լոխ լավա Հունցս, Հինչ կա չկա: Ոմանց համար հարազատ,ոմանց համար էլ տարօրինակ ու անհասկանալի կապակցություններ: Պատճառը` նորում եկալ Ղարաբաղա: Հինգ օր, որ անցան ու էլ չեն կրկնվելու: Ճամբարային առօրյան իրեն մոռացնել չի տա, քանի որ դրանից սկսվեց մի նոր սկիզբ ու դրանով ավարտվեց կիսատ մնացած մի պատմություն: Յուրաքանչյուրս էլ մեր պատմության էջերում գրում ենք ամեն լավն ու վատը:Բայց պահպանվում ենք միայն հարազատն ու ջերմը: Լավ հիմա մի կողմ դնեմ ռոմանտիկան ու ասեմ, որ այս օրերի ընթացքում հասցրել եմ տեսնել Դադիվանքն ու Գանձասարի վանքը, Ծովին քարն ու Ստեփանակերը,եղել են Վանք գյուղում,Դրմբոնում ու մի շարք այլ հայտնի ու անհայտ վայրերում: Սիրում եմ Ղարաբաղը,ինչքան էլ ռոմինգի պատճառով ինձ օտար երկրում եմ զգում , բայց մեկ է իմն է` Հայաստանի պես: Թե ինչ է եղել ճամբարում պատմում են բոլորը, ես էլ պատմեցի այն ինչ հասցրել եմ տեսնել ու լսել:

Հեղինակ՝ Թամարա Ստեփանյան

Արցախ-Հայաստան. Բնապահպանական կամուրջներ


Բազմիցս լսել էի, որ Արցախ աշխարհը մասնավորապես Ստեփանակերտը առանձնաում է իր մաքրությամբ: Հավատացի այն ժամանակ երբ ինքս տեսա: Ստեփանակերտ այցի ժամանակ բացի ճանաչողությունից փորձեցի հասկանալ այնտեղի մաքրության մակարդակը: Իրոք հիացա, քանի-որ շատ մաքուր էր, ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչպե՞ս են այդքան մաքուր պահում, երբ նույնիսկ քաղաքում այդքան շատ աղբամաններ չկան, չկան նաև տեսակավորման համար նախատեսված աղբանոցներ: Ի վերջո հասկացա:

Էկոլոգիապես մաքուր սնունդ


Մենք Արցախում

Վանք գյուղի դպրոցում
Պատրաստվում ենք ճամբարի բացմանը



Դիմավորում ենք Արցախի Պաշտպանության փոխնախարարին և տիար Բլեյանին

Խոջալուի զորամասում


Էկոկաումբը հերթապահում է


Ներկայացնում ենք Էկոհայրենագիտական ակումբը




Ակումբային գործունեության ցուցադրություն

Ստեփանակերտում


Դեպի Ծովին քար քայլարշավ





Ծովին քարում

Ստեփանակերտի մարզադաշտում

Գանձասարյան ֆլեշմոբ

Զբոսանք Ստեփանակերտում

Ուզում եմ արագ կիսվել


Արդեն տան եմ, նստել եմ համակարգչիս առջև և ուզում եմ արագ- արագ կիսվել տպավորություններովս, քանի դեռ թարմ են, որ ոչ մի բան չմոռանամ պատմել ընկերներիս: ուղղկի հիանալի են: Բնությունը գեղեցիկ է, մարդիկ բարեհամբյուր: Ճամբարային հինգ օրերը ես անցկացրեցի էկո ակումբի հետ: Ամեն օրը տարբերվում էր մյուսից նրանով, որ ի տարբերություն մյուս անկումբների մենք երկու օր կազմակերպեցինք ուսումնական ճամփորդություններ դեպի Ստեփանակերտ և Ծովին քար: Շատ էի լսել, որ Ստեփանակերտը «փոքրիկ Եվրոպա» է: Այո՛ գեղեցիկ էր, մաքուր, հետաքրքիր, բայց, բայց պետք է խոստովանեմ, որ Երևանս ավելի գրավիչ է, ավելի հետաքրքիր, իր բոլոր խնդիրներով ու կառուցապատման աշխատանքներով հանդերձ:

ՄԱՐԴՈՒ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ.



ՀՀոդված 10. Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:
Հոդված 11. Պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո: Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում նպաստում է հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը:

Առցանց դաս-քննարկում: ՓՀԷԿ-երը, դրանց տնտեսական նշանակությունն ու էկոլոգիական վտանգը

Ինչպես գիտենք ՀԷԿ-երը դրանք էներգիա ստանալու այլընտրանքային աղբյուրներից են: Դրանք Կարծես թե, էկոլոգիապես ավելի անվնաս են, տնտեսապես՝ շահավետ: Ուստի եկեք ուսումնասիրենք դրանց տնտեսական նշանակությունն ու էկոլոգիական վնասը:Կշեռքի ո՞ր նժարն է ավելի ծանր:Ուսումնասիրեք այսնյութերը և սկսենք քնարկումը:


Էկոհայրենագիտական ակումբի գործունեությունը Գանձասարյան ակումբային հավաքին



Մասնակիցներ
Մեհրաբյան Անի
Մանուկյան Անի
Սարգսյան Դևիդ
Սահակյան Նարեկ
Մնացականյան Մարինա
Ստեփանյան Թամարիկ    
Ակումբի ներկայացումները հավաքին - մասնակցում են ճամբարին մասնակից խմբերը

Powered by Blogger.