Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Այցելություն «Տապան» էկո ակումբ

Երեկ այցելեցինք «Տապան» էկո ակումբ: Ինչպես գիտենք Էկոհայրենագիտական ակումբը էներգախնայողության օրվան նվիրված նկարահանել էր փոքրիկ ֆիլմ, որով փորձ էր արվում իրազեկել հասարակությանը, էներգախնայողության և դրա կարևորության մասին: Ֆիլմում տեղակայված էր նաև որոշ հատված էկո-հայրենագիտական ակումբի անցկացրած ֆլեշմոբից, որ իրականացվել էր ևս էներգախնայողության օրվան նվիրված

Հաղթեց կաղապարված մտածելակերպը


«Էկոտոնածառերի մրցույթ». ի՞նչ է ենթադրում: Վերամշակման ենթակա նյութերից պատրաստված այլընտրանքային գաղափար ունեցող տոնածառեր: Դե, հրավիրում են շատ ոգևորիչ հրավերով:
Մասնակցում ես, և… բախվում ես մի անկազմակերպ,գրանտային ծրագրերի գումարները լվացող կարծրատիպային երևույթի:
Գնացինք, ներկայացրեցինք էկոտոնածառ.ճյուղերին երկրորդ կյանք, էներգախնայողություն՝ ոչ էլեկտրական լամպերին, փոխարենը մոմեր, պլաստիկ շշերի վերամշակումից ստացված սինտիպոն,ոչ պիտանի գուլպա:Ահա այս նյութերից էր պատրաստված մեր տոնածառը:  Նշված ժամին`10:30, տեղում էինք, պարզվեց մրցույթը սկսվելու է 5ժամ հետո, բարկացանք, բայց սպասեցինք: Ներկայացրեցինք մեր աշխատանքները:

Ճյուղերի վերածնունդը

Մեդիաշաբաթի լուսաբանում

Հայտնիները բնապահպանական խնդիրների մասին:Նախագիծ



Էկոհայրենագիտական ակումբը սկսել է նոր էկոնախագիծ «Հայտնիները բնապահպանական խնդիրների մասին»: Ստեղծվելու է ուսումնական ֆիլմ, որտեղ հանրությանը հայտնի, ճանաչված ու սիրված մարդիկ խոսելու են էկոխնդիրներից: Էկոկրթությունը ամեից կարևոր ազդակն է, որի օգնությամբ կարող են լուծվել բոլոր խնդիրները, իսկ հայտնի մարդկանց խոսքը ավելի լսելի է դեռահասների ականջին ուստի էկոկրթությանն ուղղված այս ֆիլմը կարծում ենք իր դրական արդյունքը կունենա:

«Թռչունին՝ բույն» նախագիծ


Արդեն մի քանի շաբաթ է, ինչ շաբաթ օրերին, մասնակցում ենք Ամերիկյան համալսարանի «Ակոբյան» բնապահպանական կենտրոնի կազմակերպած էկոդասերին: Դասերը շատ հետաքրքիր են և երբեմն էլ ստանում ենք առաջադրանքներ: Մեր հերթական առաջադրանքը Մանգաղաթև թռչնի համար բույն պատրաստելն ու կրթահամալիրի շենքի տանիքին ամրացնելն է: Համացանցում փնտրելուց հետո գտանք, թե այդ թռչնի համար ինչպիսի բույն է հարկավոր: Ճամաբարային օրերին սկսելու ենք «Թռչունին բույն» նախագիծը: Համագործակցելու ենք Քոլեջ-արհեստների դպրոցի փայտամշակման ուսուցման խմբի սովորողների հետ: Նրանց օգնությամբ կպատրաստենք համապատասխան բներ և կտեղադրենք կրթահմալիրի տարբեր դպրոցների տանիքներին: Կսպասենք միիչև գարուն այն հույսով, որ մանգաղաթևերը կբնադրեն մեր պատրաստած բներում: Երբ թռչունները բնադրեն, Ամերիկյան համալսարանը մեզ կտրամադրի փոքրիկ տեախցիկներ, որոնց միջոցով կտեսնենք այդ թռչուններին ու իրենց կենցաղը:
Սպասեք նորությունների:
Թռչնի մասին կարող եք կարդալ Ալբերտ Ավետիսյանի բլոգում: Կից ներկայացնում եմ նաև բույնը, եթե ուզում եք, միացեք մեր նախագծին:

Շուտով...

Ուսումնական հաղորդումների շարք- «Հայտնիները բնապահպանական խնդիրների մասին»
Մասնակիցներ - հանրությանը հայտի մարդիկ
Վայրը – TV mskh-ի տաղավար, Կրթահամալիրի այլ սրահներ և այլն
ՖորմատըՀարց ու պատասխան, փաստեր, էկոկրթական նյութեր
Զրույցի թեման՝ Էկոլոգիական խնդիրները Հայաստանում, էկոկրթությանն ուղղված կոչ:

Ձմեռային ճամբար

Դեկտեմբերի 16-28

Էկոհայրենագիտական ակումբ

            1.   Բարեկարգման աշխատանքներ
2.    Դիջիթեք 2014-ի ուսումնական նյութերի ստեղծում
3.    Այցելություն կինոթատրոն
4.    Ուսումնահայրենագիտական  ճանապարհորդություն Ծաղկաձոր (18.12)
5.    Դեկտեմբերի 19-ի ընդհանուր պարապմունքի կազմակերպում
6.    Ուսումնական ճանապարհորդություն Բնապահպանության նախարարություն (21.12)
7.    Մասնակցություն Ամանօրյա դիմակահանդեսին
8.   «Թռչունին՝ բույն» նախագիծ

Powered by Blogger.