Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ընդգրկված են Միջին և Ավագ դպրոցի սովորողները:
Ակումբային պարապմունքներն անց են կացվում հինգշաբի և ուրբաթ օրերին (6-7-րդ դասաժամերին) և առցանց:

Երևանի կանաչապատ տարածքներ.

Հանրային զբոսայգիներն ու կանաչ տարածքները կազմում են քաղաքաշինական նորմերով սահմանված չափի ընդամենը 20 տոկոսը, եւ այդ ցուցանիշը շարունակում է նվազել: Դրա հետեւանքով չի արտադրվում մարդու թոքերի համար անհրաժեշտ եւ բավարար թթվածնի քանակությունը. նորմատիվ համարվող 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին այժմ բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ պակաս կանաչ տարածք, ինչը բազում երեւանցիների շրջանում սրել կամ հարուցել է սուր շնչառական բնույթի հիվանդություններ:

Օդի աղտոտվածությունը Երևանում


Երևան քաղաքում կանաչ տարածքների կրճատումը, մեքենաների թվի ավելացումը և անվերջ ընթացող շինարարությունները օդի աղտոտվածության պատճառ են հանդիսանում: Տարբեր գնահատակններով ավտոտրանսպորտի արտանետումների 80%-ը բաժին է ընկնում Երևանին, իսկ ընդհանրապես մթնոլորտային արտանետումների 65%-ը ամբողջ ՀՀ-ում բաժին է ընկնում ավտոտրանսպորտին: Բնապահպանության նախարարության տվյալների համաձայն` 2000-2010թթ. վնասակար արտանետումները մթնոլորտ կազմել են տարեկան 150-210 հազար տոննա, 2015 թվականին այդ թիվը փոխվել է 263.9 հազարի:

Բնապահպանական խնդիրներ

ԱՊՀ երկրների «Կարմիր գիրքը» կարող է լինել նաև էլեկտրոնային տարբերակով

Մոտ ապագայում հավանական է, որ կլինի ԱՊՀ երկրների «Կարմիր գրքի» էլեկտրոնային տարբերակը։ Այդ մասին տեղեկացրել են միջպետական էկոլոգիական խորհրդի մասնակից պետությունների կառավարության անդամները։ ԱՊՀ երկրներից միայն Հայաստանն է ցուցադրել իր օրինակը։ Մեր երկրում նախագիծը կավարտվի մինչև տարվա վերջ:

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  1. ՀՀ բնապահպանական կազմակերպությունների գործունեությունը- Լուսինե Ալեքսայան
  2.  Էկոկրթությունը աշխարհի տարբեր երկրներում  - Աննա Մկրտչյան
  3. Երևանի էկոլոգիական հիմնախնդիրները 1., 2Արման Պետրոսյան
  4.  ՀՀ բնապահպանական թեժ կետերը Սուրեն կարապետյան
  5. Հանրակրթական էկոտուր 2016-ի թեմաները – Սարգիս Հակոբյան

Powered by Blogger.