Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Սեմինար-քննարկում «Անտառահատումները Հայաստանում» թեմայով

Այսօր, Հանրակրթական Դիջիթեք 2015-ի շրջանակներում, տեղի ունեցավ երկրորդ սեմինարը: Թեման անտառներն էին, իսկ հյուրերը՝ Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները: Սկզբում հակիրճ ներկայացրեցին Հայաստանի անտառածածկ տարածքների, անտառահատումների մասին, իսկ հետո սկսվեց ակտիվ քննարկում:
Գրեթե բոլորի մոտ առաջացան տարբեր հարցեր, որոնց սիրով պատասխանում էին վարողները: Պատասխաններն այնքան էլ սպառիչ չէին, բայց, ամեն դեպքում, ստացանք: Ըստ իս, մենք չպետք է ամեն ինչ բարդենք պետական մարմինների, նախարարությունների վրա, քանի որ անտառը ու, առհասարակ, բնությունը միմիայն մերն է: Իհարկե, այդ նույն պետկան մարմիններն ու նախարարությունները պետք է ուշադրություն դարձնեն, սակայն եթե այդպես չեն անում, ապա մենք պետք է նրանց ուշադրությունը սևեռենք խնդրի վրա, որպեսզի միասին լուծում գտնենք:
Մենք՝ Հայաստանի տերերս, իրավունք չունենք թույլ ալու, որ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաների քմահաճույքից կախված լինի մեր երկրի բնությունը։
Հաճելի հանդիպում էր, որը հուսով ենք՝ շարունակական կլինիՇնորհակալություն կազմակերպիչներին։

Նարեկ Սահակյան
Լուսանկարները՝ ՀԲՃ-ի ֆեյսբուքյան էջից

No comments

Powered by Blogger.