Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ամփոփում եմ ճամբարը

Սկսվեց ամառային ճամբարը, որին մասնակցում էի առաջին անգամ: Սպասելիքներս մեծ էին…
Թվում էր թե բոլոր օրերը կանցնեին միանման, սակայն յուրորաքանչյուր օր լի էր նորություններով, նախագծերով և իհարկե երգ ու պարով: Ճամբարի ընթացքում մասնակցեցինք «շրջակա միջավայրի օրը» նախագծին, որի շրջանակներում իրականացրեցինք  էկոկրթության դասեր կրտսեր դպրոցներում, մաքրման աշխատանք դպրոցի շրջակայքում:
Ինձ համար առավել հետաքրքիր էր անծանոթներին պատմել կրթահամալիրի մասին ՝ տարածելով տեղեկատվական թերթիկներ:   Մեր էկո խմբով կատարեցինք բարեգործական ակցիա. Այցելեցինք Հովհաննեսի անապահով ընտանիք և մեր ուժերի չափով օգնություն ցուցաբերեցինք նրանց:

Ակումբային գործունեության ընթացքում սկսել ենք Արևմտյան Հայաստանի վերաբերյալ ֆիլմերի շարքի ձայնագրությունը: Ունեցնաք ուսւոմնական ճամփորդությւոն դեպի բնապահպանության պետական թանգարան:  Համտեսեցինք էկո ակումբի մասնակիցների պատրաստած համեղ շոկոլադե էկո տորթը, վայելեցիքն հիանալի ամառային ճամբար:

Մարինա Մնացականյան

No comments

Powered by Blogger.