Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ինչ կարող եք տեսնել Դիլիջան քաղաքում

Շատ եմ անցել Դիլիջանով,եղել տեսարժան վայրերում,բայց չեմ ապրել քաղաքում,չեմ զբոսնել։ Քաղաքում միայն մի փողոց է,որ քաղաքային կոլորիտ ունի,դրանից աջ ու ձախ տիպիկ գյուղական բնակավայրեր են,երկհարկանի առանձնատներով, քանդված ու լքված շինություններ են։ Ուզում եմ առանձնացնել ճարտարապետական այն հուշարձաններն ու շինությունները, որոնց հանդիպեցինք Դիլիջան քաղաքի կենտրոնով քայլելիս կտեսնեք.
·         Դիլիջանի երկրագիտական թանգարանը,որը առաջին հայացքից Մատենադարանի ճարտարապետական ոճն է հիշեցնում:

·         Ամֆիթատրոնը, որը  կառուցել է Ն. Դանիելյանը՝  ոգեշնչված Ռոտոնդոյի կառուցվածքից:
·         Ռոտոնդոն. գմբեթավոր շինություն է, որը կանգնեցվել է վաղ 19 - րդ դարում բազմաթիվ հարուստ գործարարների ջանքերով: Այն նախատեսված էր ծառայելու որպես ամառային առողջարանային համալիր: Ռոտոնդոն նայում է դեպի Դիլիջանի լեռներն ու անտառները: Նրա կառուցվածքը  ոգեշնչման աղբյուր է դարձել բազմաթիվ արվեստագետների եւ բանաստեղծների համար, այդ թվում նաև Եղիշե Չարենցի:
·         Խանջյանի առանձնատունը.  Խանջյանի առանձնատունը ձևավորվել է վաղ 20 - րդ դարի շրջանում և գտնվում է բլրի վրա, որը նայում է քաղաքի կենտրոնինԱռանձնատունը  վաղ 20- րդ դարի հայկական մոդեռնիզմի վառ ներկայացուցիչ է: Այն կառուցել է Աղասի Խանջյանը` Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը, որպես հանգստյան տուն:

 Նյութը Միքայլ Կամենդատյանի բլոգից:

No comments

Powered by Blogger.