Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Էկոհայրենագիտական ակումբի առաջին դասը Ամերիկյան համալսարանում

Այսօր ինձ համար սովորական օր չէր, այլ՝ տոնական: Առավոտյան այցելեցինք ՀՀ նախագահի նստավայր, դրանից հետո կրթահամալիրում Հարիսայի ծեսն էր, իսկ արդեն 16:30 Ամերիկյան համալսարանում վապետության դասի էինք: Արդեն նշված ժամին Ամերիկյան համալսարանում էինք: Դասը վարում էր մեր կրթահամալիրի ուսուցիչ Սիրանուշ Թումանյանը: Բացի մեզնից, դասին ներկա էին նաև Անանիա Շիրակացի ճեմարանի սաները: Դասի թեման թռչուններն ու վագրերն էին:
Միասին ուսումնասիրեցինք անգղներին, նրանց բնկատեղիները, չուի վայրերը և այլն: Ընկեր Սիրանուշը մեզ ներկայացրեց, թե այլ երկրներ այցելելով ի՞նչ է ուսումնասիրություններ է կատարում: Նա հատուկ սարքեր է տեղադրում թռչունների վրա, որպեսզի սարքի միջոցով իմանան, թե թռչունը որտե՞ղ է գտնվում, ո՞ւր են գնում և այլն: Հետո իմացանք, թե անգղներն ինչպես են իրենց կերը հայթայթում, ինչով են սնվում: Ասեմ, որ Հայաստանում էլ կան անգղի այն տեսակից, որին մենք այսօր ուսումնասիրում էինք: Խոսեցինք անգղներին սպառնացող վտանգների, նրանց բազմացման մասին նույնպես: Անգղների մասին խոսելն ավարտելուց հետո, փոքրիկ ընդմիջում արեցինք: Իսկ ընդմիջումից հետո անդրադարձանք վագրերին: Փաստորեն, աշխարհում կա ընդհամենը 3200 վագր, մինչդեռ որոշ ժամանակ առաջ կար 100 000 : Պատճառն այն է, որ մարդիկ բնակություն են հաստատում այն վայրերում, որտեղ որ վագրեր են բնակվում, որսում ու բավականին թանկ գներով վաճառում վագրերին: Գոյություն ունի վագրի մի տեսակ, որն ունի ութ ենթատեսակ: Այդ ութ ենթատեսակներից երեքն արդեն վերացել են աշխարհի երեսից, իսկ մնացած հինգ տեսակներից շատ քիչ են մնացել: Ստացանք նաև տնային առաջադրանքներ, որոնք պետք է անենք մինչև մյուս դաս: Շատ արդյունավետ ու հետաքրքիր դաս էր կազմակերպված, մեծ սիրով սպասում ենք մյուս դասին: Շնորհակալություն կազմակերպիչներին:

No comments

Powered by Blogger.