Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ազատ գետն էլ ենք հանձնում իշխանավորների քմահաճույքին

                                              «Հայաստանի բնապահպանական թեժ կետերը» նախագիծ
Գառնու ձորը ձգվում է Ազատ գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը:Գառնու ձորը Հայաստանի այն մասնիկներից է,որը որ զբոսաշրջիկներին դեպի իրեն է գրավում: Կիրճով անցնում է Ազատ գետը,որը իր կողմից առավել գեղեցկացնում է թվացող ժայռերը: Ազատ գետը, Արաքսի ձախ վտակն է: Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերից և անցնում է Խոսրովի անտառովԶարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում։

ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականին «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում՝ Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը` «Քարերի Սիմֆոնիա» պաստառով։
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը ճանաչվեց լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում:
Այստեղ արդեն հարկավոր է կանգ առնել: Պատմեցի, գովեցի,  բայց ամեն լավ բան միշտ ավարտվում է, Հայաստանում դա շատ մեծ թափով է ընթանում: Գառնու ձորի, Քարե սիմֆոնիայի  շուրջ վերջին տարիներին տարբեր խնդիրներ են առաջանում, իրականում, արհեստական խնդիրներ, որոնք որևէ արդարացված պատճառաբանություն չունեն:
Վերջին տարիներին լուրջ խնդիր է դարձել Արարատի մարզի Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Վարդաշեն և  մի քանի այլ համայնքների ոռոգման ջրի խնդիրը։ Հունվարի 22-ին տեղի է ունեցել հանդիպում,որում որ առաջարկվել է ծրագիր,որի համաձայն՝ Ազատ գետի միջին հոսանքներից ոռոգման ջուր պիտի հասցվի Արարատի մարզի համայքներ:
Այս ծրագիրը կոչվում է «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ», որը խիստ ռիսկային է: Սրա շրջանակներում 12 համայնք կստանա ինքնահոս ոռոգման ջուր,որի արդյունքում հնարավոր է,որ Ազատ գետը ամռանը վերանա,կամ դառնա առվակ:
Ըստ Ջրային տնտեսության ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանի հաշվի են առնված ծրագրի սոցիալական և բնապահպանական ռիսկերը և գետից ջուր է վերցվելու բնապահպանական թույլատրելի թողքից (գետերում պահպանվող պարտադիր ջրաքանակ)`850 լ/վ-ից, կես մետր բարձրության վրա։ Սոցիալական ռիսկերից է շինարարության ազդեցությունը կիրճի հողօգատգործողների վրա, որը ժամանակավոր է լինելու եւ վնաս կրելու դեպքում փոխհատուցվելու է։
Հարց է առաջանում` երբ չորային ժամանակահատվածում Ազատ գետում ջրի հոսքը վայրկյանում մոտ 1000 լիտր չլինի կամ նույնիսկ այդքան էլ չլինի, որը շատ իրատեսական է, ապա ինչպե՞ս է ապահովվելու գետի էկոլոգիական վիճակին վնաս չպատճառելու համար համապատասխան օրենսդրությամբ նախատեսված վայրկյանում 850 լիտր էկոլոգիական (սանիտարական) թողքը: Ըստ ջրային տնտեսության պետական կոմիտեի, իրենք այդ ժամանակ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը չեն աշխատեցնի, փոխարենը կվերագործարկեն պոմպակայանը և կապահովվեն սանիտարական թողքը: Սակայն սա միայն խոսքեր են, քանի որ նմանատիպ խնդիրներ Հայաստանի տարբեր գետեր ունեն:
 ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան կառույցն արդեն դրական եզրակացություն է տվել շրջակա միջավայրի վրա Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ազդեցության նախնական գնահատմանը: Ավելին, Համաշխարհային բանկը 10 միլիոն դոլլարի վարկ է տրամադրել այս նախագիծն իրականացնելու համար: Կչորանա Ազատ գետը, Գառնու ձորը կկորցնի իր հմայքը, քարերն էլ կշարունակեն գողանալ-տանել:
Մեծ ցավով եմ գիտակցում, որ Հայաստանը վերածվել է ինչ-որ մարդկանց շահերի բախման կենտրոն, դարձել է մի երկիր, որ ով ունի փող ուրեմն ունի ամեն ինչ՝ գետ, ծառ, ընդերք, ՀԷԿ: Երկրի ոչնչացման տեմպերը աճում են երկրաչափական պրոգեսիայով, իսկ պատժելիությունը հասցված է նվազագույնի...

Ինչ է եղել որ, գետ է էլի...
Օգտվել  եմ ներքոհիշյալ հրապարակումներից.

Նյութի հեղինակ՝ Միքայել Կամենդատյան

No comments

Powered by Blogger.