Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Վերջապե՜ս

Շատ եմ սիրում կրթահամալիրյան ճամբարներն ու ճամփորդությունները։ Ամեն անգամ մի նոր բան ես սովորում, բացահայտում։ Ճանաչում մարդկանց, սիրահարվում կամ հիասթափվում։ Կյանքում էլ է այդպես, բայց ճամբարում գույներն ավելի վառ են։ Իսկ ինչու «վերջապես», ասեմ։ Արդեն երկար ժամանակ է, չէր ստացվում, որ ակումբի ընկերներով բազմօրյա ճամբարի մասնակցենք. ամեն անգամ մի խանգարող բան էր լինում ու չէինք գնում։ Ես երևի ամենաշատն էի սպասում ու ամենաշատն եմ սիրում ճամբարը։
Դե, վերջապես խումբը կա,տեղը որոշված է, նախագիծը կազմված է, խանգարող ոչինչ չկա։ Ճամբարը Դիլիջանում է։ Երբ ասում են ճամբար բոլորի մոտ ասոցացվում է մի քանի տասնյակ սովորողներ, ճամբարային շենք, ջոկատներ։ Իսկ ես այլ կերպ եմ պատկերացնում, հենց այնպիսին, ինչպես որ անց կացրեցինք։ Շատ կարևոր որակներ ես ձեռք բերում ճամբարների ժամանակ։ Բոլոր ճամբարներից հետո ընկեր Մարթան ասում է` երեք բառով ասեք՝ ինչ տվեց ձեզ ճամբարը։ Ուրեմն այսպես։
Առաջինը կկարևորեմ նոր գիտելիքները, որ ստանում ենք։ Ամեն անգամ նոր վայրում լինելով՝ անկախ մեր կամքից էլ սովորում ենք, հարցեր տալիս կամ էլ համացանցում փնտրում հարցերի պատասխանները։ Երկրորդը ինքնուրույնությունն է։ Երրորդը նոր ընկերներն են, նոր բացահայտումները։ Նույնիսկ ամենօրյա ընկերոջդ կարող ես նորովի բացահայտել՝ և´ լավ, և´ վատ կողմերով։
Սպասում եմ հաջորդ ճամփորդությանը։


Սուրեն Կարապետյան

No comments

Powered by Blogger.