Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մասնակցեցինք Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ համաժողովին

Ապրիլի 20-ից Երևանում մեկնարկել է Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակում Հայաստան են ժամանել շուրջ 200 երկրի պատվիրակներ՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Ղազախստանից,և ոլորտի փորձագետներ,հյուրեր Ֆինլանդիայից,Վրաստանից,Թուրքիայից: Հայաստանյան դպրոցներից, կրթական համալիրիներից ներկա էր միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:
Միջոցառման կազմակերպումն այս տարի իրականացնում էր «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակարթական համալիրը:
                                                                                        
Համաժողովին մասնակից դպրոցները,հրավիրյալ մասնագետները ներկայացնում էին իրենց փորձը, մեթոդները, որոնք կիրառում են ուսուցման պրոցեսում:
Ներկա եղանք մի քանի զեկույցի:


 Շիրակացու ճեմարանի բնագիտության և ֆիզկուլտուրայի ուսուցիչները ներկայացնում էին իրենց համատեղ աշխատանքը, միջառարկայական կապը,դրա արդյուքները: Աստանայի միջազգային դպրոցի ռուսերենի ուսուցիչը ներկայացնում էր նախագծային ուսուցումը,դպրոցականների ներգրավումը նախագծերում: Նա ասում էր, որ շատ կարևոր է այն,որ նախագծերի արդյունքում երեխաները բացի գիտելիքներից նաև ստանում են դաստիարակություն, ձևավորվում են քաղաքացիներ իրենց բոլոր ատրիբուտներով:
Իրականում այդ ելույթներն, ըստ իս, ունեին շատ բաց կողմեր: Չկար հենց ինքը՝ սովորողը, ով կներկայացներ թե ինչ նախագծերի է մասնակցել և ինչ է դա իրեն տվել: Բերվող օրինակները ամբողջական չէին, չէր հասկացվում ի վերջո որն է ծրագրի բուն նպատակը և որն է կոնկրետ արդյունքը:








No comments

Powered by Blogger.