Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Էկոհայրենագիտական ակումբ 2013թ.-ի աշխատանքներ



Նախագիծ
1.   Ուսումնական տոնացույցով որոշված նախագծերի կազմակերպում
Ապրիլի 26-28 - էկոտուր, հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի ստուգատես
·         Ստուգատեսի մասին տեղեկացնել հանրապետության հանրակրթական դպրոցների սովորողներին
·         Համակարգել սովորողների աշխատանքները, հետևել դրանց կատարման ընթացքին
·         Հրավիրել բնապահպանների
·         Լուսաբանել ստուգատեսի ընթացքը


2013-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է ջրային համագործակցության տարի
·         Ջրային ռեսուրսների նշանակության և  պահպանության մասին սեմինար պարապմունքներ
·         Ուսումնական ճամփորդություններ  դեպի  ՀՀ ջրամբարներ, գետեր, ՀԷԿ-էր և տվյալ ջրային ավազանի էկոլոգիական վիճակի ուսումնասիրում, լուսաբանում
·         Մասնակցություն ՅՈՒՆԵՍԿՕ -ի կողմից Հայաստանում իրականացվող նախագծերին
·         «Ջրի խնայողություն» թեմայով էկոլոգիական գովազդների մրցույթ
 Պարտեզների գարնանային բարեկարգման նախագծեր
·         Կազմել պարտիզպանների խմբեր և հստակ ժամանակացույցով կատարել բարեկարգման, ծառատնկման, ծաղկատնկման աշխատանքներ

2. Ուսումնական- հայրենագիտական ճամփորդություններ , ուխտագնացություններ
Վայրը
Ժամանակահատվածը
Օրերի թիվը
Նպատակը
Շինանյութի արդյունաբերական ձեռնարկություն
փետրվար
մեկօրյա
ծանոթանալ արտադրվող շինանյութի տեսակներին, իմանալ դրանց հանքավայրերի գտնվելու մասին, հասկանալ ինչպիսի էկոլոգիական խնդիրների պատճառ են հանդիսանում
Թեղուտ
մարտ
մեկօրյա
անտառահատման, հանքի շահագործման հետևանքների ուսումնասիրություն
Գավառի համար 7 դպրոց
մարտ
մեկօրյա
Էկոտուր մրցույթի մասին տեղեկատվական թերթիկների տարածում, կրթական կապերի ամրապնդում
Հրազդան - Մեղրաձոր
ապրիլ
մեկօրյա
Էկոտուր մրցույթի մասին տեղեկատվական թերթիկների տարածում, ցիանիդային ֆաբրիկայի տարածքի ուսումնասիրություն
Աշտարակ
ապրիլ
մեկօրյա
Էկոտուր մրցույթի մասին տեղեկատվական թերթիկների տարածում,
կրթական կապերի ամրապնդում
Մադինա գյուղ, Արմաղան գագաթ
մայիս
մեկօրյա
կրթական կապերի ամրապնդում, գագաթի նվաճում, Արգիճի գետի էկոլոգիական խնդրի ուսումնասիրություն
Վանաձորի «Սարուխանյան Ժ. անվան» դենդրոպարկ - Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ- Սանահին-Հաղպատ –Երևան
հունիս
Երկօրյա, գիշերակացը Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ
«Հայաստանի արգելոցները»նախագիծ,
ուխտագնացություն

«Արփի լիճ» ազգային պարկ
հունիս
մեկօրյա
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ջրային համագործակցության ծրագրի շրջանակնորում
«Սևան» ազգային պարկ
հուլիս
մեկօրյա
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ջրային
համագործակցության ծրագրի շրջանակնորում
«Սև լիճ» պետական արգելավայր-«Շիկահող»
պետական արգելոց

օգոստոս
երկօրյա
լճի, լանդշաֆտների  ուսումնասիրություն, լեռնագնացություն, պահպանվող անտառային էկոհամակարգերի ուսումնասիրություն

Բերդի «Սորաններ» դենդրոպարկ
օգոստոս
մեկօրյա
պահպանվող ծառատեսակների ուսումնասիրություն
Խոսրովի արգելոց, Աստղիկի ջրվեժ
սեպտեմբեր
մեկօրյա
«Հայաստանի արգելոցները»նախագիծ
«Թռչկան»ջրվեժ» բնության հուշարձան
սեպտեմբեր
մեկօրյա
Ջրվեժի ուսումնասիրություն
Վայոց Ձորի եկեղեցիներ
հոկտեմբեր
Երկօրյա, գիշերակացը Մադինա գյուղում` անցնելով Սելիմի լեռնանցքով

Ուխտագնացություն
Արցախ
հոկտեմբեր
եռօրյա
Էկոտուրիզմ, էկոլագիական աշխատանքներ, «Ճանաչենք Արցախը» մեդիաօլիմպիական նախագիծ

3.   Ակումբի գործունեության տարածում
·         Դաս-սեմինարներ կրթահամալիրի կրտսեր դպրոցների սովորողների համար
·         Կրթական էքսպոների կազմակերպում
·         Գովազդային տեսահոլովակների ստեղծում տարածում սոցիալական ցանցերում

4.   Ակումբին վերաբերող հանրապետական, քաղաքային կամ այլ իրադարձությունների մասնակցություն 
·         Թեղուտի պաշտպանություն
·         Գետահովտի ՓՀԷԿ
·         Արգիճիի ՓՀԷԿ
·         Մեղրաձորի ցիանիդային հանքավայր
Ցանկը կարող է ավելանալ, կամ պակասել, դա կախված է իրավիճակից

5.   Ակումբային քննարկումներ (որոշ քննարկումններ կարող են իրականցվել նաև առցանց)
1.       Կայուն զարգացման հայեցակարգը, ժամանակակից մարտահրավերները
2.       Բնապահպանության ոլորտում համաշխարհային համագործակցությունը և ՀՀ-ն
3.       ՀՀ-ի էներգետիկային զարգացման ուղիները (բանավեճ-քննարկում):
4.       ՀՀ-ի արգելոցների ներկա վիճակի գնահատումը
5.       ՀՀ բնության հուշարձանները
6.       Էկոտուրիզմի զարգացումը ՀՀ-ում
7.       Սևանա լճի հիմնախնդիրը
8.       Երևանի օդային ավազանի գնահատումը
9.       ՀՀ ռեսուսների գնահատումը, ՀՀ ռեսուրսաապահովվածությունը
10.   Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը ՀՀ-ում
11.   Հողերի կորուստի տեմպերը ՀՀ-ում
12.   Կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումները ՀՀ-ում
13.   ՀՀ օրենսդրությունը բնապահպանության բնագավառում
14.   Մոնիթորնգ, մոնիթորինգը որպես վերահսկող գործոն

Մարթա Ասատրյան, Էմանուել Ագջոյան


No comments

Powered by Blogger.