Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Էկոհայրենագետների Դիջիթեքյան ակումբային գործունեությունը

Այսօր ակումբի պարապմունքը մի փոքր այլ կերպ անցավ: Մի քանի սովորողի հետ Եղանք քաղաքամայր Երևանի կենտրոնում: Լրագրող Գալուստ Նանյանը մեզ էր սպասում. նա բավականին հետաքրքիր հարցազրույց տվեց մեզ Երևանի հիմնախնդիրների մասին: Այնուհետև մենք որոշեցինք հիմնախնդիրները արձանագրել մեր տեսախցիկով: Հարցազրույցներ վերցրեցինք մեր համաքաղաքացիներից. բոլորին էլ նույն խնդիրներն են մտահոգում` աղբ, աղմուկ, շինություններ, կանաչապատում: Այս ամենը շուտով կտեսնեմք մեր ֆիլմում...

No comments

Powered by Blogger.