Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Պատճառը` նորում եկալ Ղարաբաղա


Լոխ լավա Հունցս, Հինչ կա չկա: Ոմանց համար հարազատ,ոմանց համար էլ տարօրինակ ու անհասկանալի կապակցություններ: Պատճառը` նորում եկալ Ղարաբաղա: Հինգ օր, որ անցան ու էլ չեն կրկնվելու: Ճամբարային առօրյան իրեն մոռացնել չի տա, քանի որ դրանից սկսվեց մի նոր սկիզբ ու դրանով ավարտվեց կիսատ մնացած մի պատմություն: Յուրաքանչյուրս էլ մեր պատմության էջերում գրում ենք ամեն լավն ու վատը:Բայց պահպանվում ենք միայն հարազատն ու ջերմը: Լավ հիմա մի կողմ դնեմ ռոմանտիկան ու ասեմ, որ այս օրերի ընթացքում հասցրել եմ տեսնել Դադիվանքն ու Գանձասարի վանքը, Ծովին քարն ու Ստեփանակերը,եղել են Վանք գյուղում,Դրմբոնում ու մի շարք այլ հայտնի ու անհայտ վայրերում: Սիրում եմ Ղարաբաղը,ինչքան էլ ռոմինգի պատճառով ինձ օտար երկրում եմ զգում , բայց մեկ է իմն է` Հայաստանի պես: Թե ինչ է եղել ճամբարում պատմում են բոլորը, ես էլ պատմեցի այն ինչ հասցրել եմ տեսնել ու լսել:

Հեղինակ՝ Թամարա Ստեփանյան

No comments

Powered by Blogger.