Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ագարակի պղնձամոլիբդնային կոմբինատի պոչամբարի ջրի շրջանառու համակարգը չի աշխատում

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի «Դավազամի» պոչամբարի ջրի շրջանառու համակարգը չի աշխատում: Պոչամբարից ջուրը թափվում է անդրսահմանային Արաքս գետ: Այս մասին նշված է «Ագարակի N1 պոչամբարի ընդլայնում, բնապահպանական մաս» նախագծում, որը ներկայումս բնապահպանական փորձաքննություն է անցնում:

Գեոպրոմայնինգ ընկերությունը հավաստում է, որ ջրի փակ շրջանառության նոր համակարգը թույլ է տալիս լիովին բացառել տեխնիկական ջրի արտահոսքը շրջակա միջավայր, այդ թվում միջսահմանային Արաքս գետը: Բազմաստիճան համակարգը ներառում է երկու առանձին ջրավազաններ մաքրման համար, որոնք տեղակայված են Դավազամի պոչամբարի տարածքում: Պահեստային հզորության ջրի փոխանցման համակարգը ապահովում է բնականոն ջրի շրջանառությունը ջրավազաններից կոմբինատ և հետադարձ: Նոր համակարգը թույլ կտա նաև էապես նվազեցնել արտադրության մեջ օգտագործվող մաքուր ջրի ծավալները
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի տվյալների՝ Արաքս գետում դիտվում է բարձր աղտոտվածություն: Վանադիումի ՍԹԿ-ն գերազանցվել է 10.2-11.3 անգամ: Որոշված մյուս ցուցանիշներից գերազանցվել են ԹԿՊ5-ի, ԹՔՊ, ամոնիում, նիտրիտ և սուլֆատ իոնների, քրոմի, պղնձի, ալյումինի, մանգանի և սելենի ՍԹԿ-ները:

Հայաստանը օր օրի դառնում է պոչամբարների երկիր: Պոչամբաներն իրենց վնասակար հետևանքներով սկսել են իրենց սև գործը:

Նյութը՝ Սարգիս Հակոբյանի

No comments

Powered by Blogger.