Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Էկոկոկակտուս գովազդ

«Մեծամոր» պատմահնագիական արգելոց-թանգարան




Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ  հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին:
1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:
Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (մ.թ.ա. IV-II հազ.) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր: Լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը` հալոցը և հնոցները, որոնք կառուցվել են ժայռերի մեջ: Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշոր բնակատեղի էր, որը զբաղեցնում էր 10,5 հա տարածք, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ, զիկուրատ – «աստղադիտարան»:

Էկոհայրենագետական ակումբը Մեծամորում


                «Թանգարանները ոչ ֆորմալ կրթության կենտրոն» նախագծի շրջանակներում իրականացվում են ճանաչողական դասեր «Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում: Նախագծի շնորհիվ սովորողները արդեն երկրորդ օրն է ինչ այցելում են թանգարան. առաջին այցի ժամանակ ծանոթացան թանգարանի կառուցվածքին, պահվող նմուշներին, իսկ արդեն երկրորդ այցելությունը ավելի գործնական էր: Մասնակիցները հավաքեցին կոտրած կճուճը, տեսան դամբարանաշերտերը, որտեղ հաջորդ պարապմունքին պեղումների են մասնակցելու, ծանոթացան տարածքի պալեոէկոլոգիական իրավիճակին և համեմատականներ տարան ներկայիս վիճակի հետ      

Առցանց քննարկում:Ամփոփում ենք թբիլիսյան նախագծերը

Հարգելի սովորողներ, այսօր ժամը 20:00-ին, ամփոփելու ենք մեր հնգօրյա ճամփորդությունը: Խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ հարցերի վրա և քննարկումը չվերածել շնորհակալությունների ցուցատախտակի:

  1. Ի՞նչ տվեց ձեզ Էկո դասը Թբիլիսիում:
  2. Ի՞նչ  վայրերում եղաք, համեմատեք և հակադրեք Երևանի հետ:
  3. Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել ձեր ընկերներին Երևանում:
  4. Ձեր կարծիքով ինչպիսի՞ համագործակցություն կարող ենք սկսել վրաց ընկերների հետ:
  5. Հայաստանի կամ Երևանի ո՞ր վայրերը նրանց ավելի կհետաքրքրեն:

Թբիլիսյան դեմքեր














Կուս տբա կամ Կրիայի լիճ


Կրիաների լիճը ոչ մեծ լիճ է ,որ գտնվում է Թբիլիսիից 3 կմ դեպի  հարավ-արևմուտք` Մտացմինդա լեռան հյուսիսային լանջին: Լճի անունը առաջացել է կրիաների առատության պատճառով,որոնք նախկինում հայտնաբերվել են տվյալ տարածաշրջանում:
Լիճը սնվում է Վարազիսխեվի գետով, որը Կուրի վտակն է և այնքան էլ մեծ չէ :  Ջրհավաք ավազանի մակերեսը 0.4 կմ քառ. է:Լիճը գտնվում է ծովի մակերևույթից 686.7 մ. բարձրության վրա `մակերեսը կազմում է
0,034 կմ քառ. առավելագույն խորությունը 2.6
 մ:

Մցխեթա


 Մցխեթան գտնվում է Թբիլիսի հյուսիսումնրան շրջապատում են Արագվի եւ Կուր գետերըՄցխեթան համարվում է Վրաստանի ամենահին եւ ամնեագեղեցիկ քաղաքներիցԱյն կառուցվել է Ք.ա 2 դարի առաջին հազարամյակում Մցխեթ արքայի օրոք: 19-րդ դարի իսպանացի հեղինակ Ժուան Վան Հելենը գրել էոր Նոյի հետնորդ Մեսխեթը հիացած լինելով քաղաքի բարենպաստ դիրքով եւ գեղեցիկ բնությամբ այն դարձնում է մայրաքաղաք
Powered by Blogger.