Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Կմասնակցենք վրաստանյան CEEN գրասենյակի կազմակերպած Էկոճամբարին

დიდი მადლობა ინფორმაციისთვის,

კარგი იქნება თუ ბავშვების პასპორტის ასლესაც გადმოგვიგზავონთ.

ტრანსპორტირებას ჩვენ ვუზრუნველყოფთ, ჩვენი მძღოლი ჩამოვა ერევანში (მარშუტკით) და წამოიყვანს ბავშვებს ერევნიდან, ასევე ,მერე გამოივლის ლორის რეგიონში და სხვა ბავშვებსაც წამოყვანს სოფლებიდან.

ჩვენი ბულაჩაურის ცენტრის ფოტოები შეგიძლიათ იხილოთhttp://bulachauri.cenn.org/index.php?lang_id=2

ცენტრი არის დახურული და ბავშვები ეზოდან არ გავლენ დღის განმავლობაში. უზრუნველყოფილი იქნება სამჯერადი კვება. 1 ოთახში 2 ბავშვი დაიძინებს (ორსართულიანი ლოგინებია განთავსებული).
შუძლიათ წამოიღონ ჰიგიენის საშუალებები (შამპუნი, საპონი, კბილის პასტა...)  ასევე თბილი ტანსაცმელი, საღამოს თუ წვიმიანი დღეა შეიძლება აგრილდეს.


էկո օրացույց 2014-2015

Մարմարիկի ջրամբար

Մարմարիկի ջրամբարը գտնվում է Կոտայքի մարզի Մարմարիկ գետի վրա: Ջրամբարն ունի 55 մ բարձրության պատվար, 24 մլն խմ ընդհանուր ծավալ և 23 մլն խմ օգտակար ծավալ: Մարմարիկի ջրամբարի պատվարի վերականգնումն ապահովել է պատվարից ներքև գտնվող 20 համայնքում ապրող 164 հազ. մարդու անվտանգությունը: Վերականգնված պատվարը հնարավորություն կտա կարգավորել Մարմարիկ գետի հոսքը. Նվազագույնի են հասել գարնանային վարարումների կողմից պատճառած ավերածությունները և վնասը, որոնք տարեկան կազմում էին ավելի քան 100 հազ. ԱՄՆ դոլար: Մարմարիկի ջրամբարի շահագործման շնորհիվ ջրի բացթողումները Սևանա լճից կնվազել տարեկան 23 մլն խմ: Կոտայքի մարզի 1 055 հա գյուղատնտեսական հողատարածք (Մեղրաձորի, Աղավնաձորի, Մարմարիկի, Փյունիկի և Հրազդանի բնակեցված տարածքները) ստանում են մոտ 9 մլն խմ ոռոգման ջուր: Ֆոտոշարքը՝ Ալբերտ Ավետիսյանի

Մեղրաձորի ոսկու հանքը

Մեղրաձոր գյուղը գտնվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռնազանգվածների հովտում, Մարմարիկ և Մեղրաձոր գետերի ՝Հրազդանի աջակողմյան վտակների դելտայում, ծովի մակերեսից 1800մ բարձրության վրա։ Փամբակի հարավահայաց լանջերը ժայռոտ են ու կտրտված։ Լանջերի ընդերքը հարուստ է ոսկով, պղնձով և նեֆելինային սիենիտների 18 քիմիական նյութերով, ալյումինը գերակշիռ է։

Շրջակա միջավայրի օրը

Հունիսի 5-ը շրջակա միջավայրի միջազգային օրն է: Կրթահամալիրի ճամաբարային ջոկատները իրականացրեցին միջավայրի բարելավման աշխատանքներ: Էկոլոգներս էլ այսպես աշխատեցինք: Դիտեք ֆոտոշարքը:

էկո ջոկատի այսօրվա պատառիկները

Զբոսանք Երևանում, ֆիլմի դիտում, տեղեկատվական թերթիկների բաժանում: Այսպիսին էր մեր ճամբարային օրը: Դիտեցինք Վիլյամ Սարոյանի չորս պատմվածքների հիման վրա նկարահանված «Կիսալուսնի ծովածոցը» ֆիմը: Հա, մոռացա նշել, որ այս տարի ճամբարին մեզ է միացել նաև 8.2 դասարանի ջոկատը, և մենք միասին ենք անցկացնում ճամբարային օրերը:
Powered by Blogger.