Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մեծամոր լիճ

Ա~խ այս էկոլոգի աչքը )


Մեծամորի լիճը գտնվում է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում:Այն հայտնի է նաև Այղր անունով: Այստեղ երբեք չէի եղել ու սպասումս մեծ էր: Լճի հարակից տարածքը վերածվախ էր հանգստի գոտու:Սակայն շուրջբոլորը պատված էր աղբով, այնպիսի տպավորություն էր, որ այդ տարածքը մարդիկ միայն օգտագործում են լավ և հաճելի ժամանակ անցկացնելու համար, բայց նրանց ամենևին չի հուզում, որ տարածքը աստիճանաբար վերածվում է աղբավայրի, իսկ դա արդեն էկոլոգիական մեծ աղետ է:
Վայրը շատ գողտրիկ էր, հաճելի, սակայն այստեղ հարկավոր է էկոլագիական միջամտություն: Տարածքը մաքրելուց հետո կարելի ճանաչողական զբոսանքներ ու բացօթյա դասեր կազմակերպել այնտեղ: Կարծում եմԷկոտուր 2014-ի շրջանակներում  Մեծամորի դպրոցի սովորողների հետ համատեղ կարող ենք բնությանը օգնել ու մեզ համար հաճելի միջավայր ստեղծել:

Մեծամոր լիճ
Նյութի հեղինակ՝ Մեհրաբյան Անի

Արտագնա կլոր սեղան Մեծամորում




Այսօր Աշնանային հավքի երրորդ օրն  էր: Այս օրը կրթահամալիրի սովորողների և դասավանդողների տարբեր խմբեր ուղևորվում են արտագնա կլոր սեղանների հանրապետության տարբեր մարզերի և Երևանի դպրոցներ: Մեր խումբը կազմված էր երեք մասից՝ Միջին դպրոց, Ավագ դպրոց-վարժարանի Էկոհայրենագիտական ակումբ և Քոլեջ արհեստների դպրոց: Բավականին տարբեր բայց միաժամանակ հետաքքիր խմբով էինք:
Ուղևորվեցինք Մեծամորի ավագ դպրոց:
Կլոր սեղանին   ներկայացրեցինք տարբեր նախագծեր, որոնք իրականացնում ենք մեր կրթահամալիրում: Էկոակումբի սովորողները խոսեցին հանրակրթական էկոտուր ստուգատեսից, Հասմիկ Ղազարյանը պատմեց նախագծային ուսուցումից, Նարեկը Դիջիթեքից:Մեծամորցի դպրոցականները հարցեր էին ուղղում մեզ, նրանց հետաքրքիր էր, թե ինչպես կարելի է համակարգչով մաթեմատիկա սովորել, դե մենք էլ պատմեցին: Ճիշտ է նրանց համար մի քիչ խորթ էր, բայց հույսով ենք, որ երբ նրանք այցելեն մեր կրթահամալիր և տեսնեն այդ ամենը դա նրանց համար էլ սովորական կդառնա: Ներկայացրեցինք նաև մեր քոլեջը և արհեստագործական դպրոցի մասնագիտացված բաժինները: Նրանց ամեն ինչ հետաքրքրեց:
Այսպես ամփոփելով կլոր սեղանը ուղևորվեցինք դեպի Սարդարապատ: Այստեղ էլ մի լավ զբոսնեցինք: Կարծես թե այսքանը ))

Մերի Մնացականյան

Աֆորիզմներ բնության մասին

Արտանիշ լեռ

Արտանիշ լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիս-արևելյան 



Սևանա լիճ



Սևանա լիճը Արտանիշի բարձունքից



Մխիթար Սեբաստացի Էկոհայրենագիտական ակումբի սովորողները


Սևանա լիճ՝Շորժա ափ


Օզոնային շերտի պահպանության օր. Հանդիպում սեմինար Ավ. Իսահակյանի գրադարանում


Այսօր Էկո - հայրենագիտական ակումբի հերթական աշխատանքը անցկացվեց ոչ ֆորմալ: Այցելեցինք Ավ. Իսահակյանի գրադարան, որտեղ մեզ սպասում էի Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը և «Մոլորակ» խմբակի սովորողները, որոնք նույնպես զբաղվում են բնապահպաններ էին: Սկզբում ընթերցվեց Բնապահպանության նախարարի նամակը, որը վերաբերվում էր օզոնային շերտի պահպանությանը: Նա կոչ էր նաում պահպանել մեր շրջակա միջավայրը
Նամակից հետո դիտեցինք փոքրիկ ներկայացում, որը պատրաստել էին մեր էկո ընկերներ: Դրական այն էր, որ երևում էր նրանց մեծ աշխատանքը, սակայն նրանք իրենց աշխատանքը չկարողացան ճիշտ ձևով ներկայացնել հանդիսատեսին: Նրանք ուղղակի կարդում էին այն տեղեկությունները, որոնք ունեին: Իմ կարծիքով այդ ամենը կարելի էր վերածել թատրոնի և ուսումանական թատրոն խաղալ, կամ ֆիմի տեսքով ներկայացբել, որը և՛ աչքին, և՛ ականջին հաճելի կլիներ:
Դե մենք՝սեբաստացիներս, սովոր չենք լինել միայն լսողի դերում: Մենք ներկայացրինք մեր Կրթահամալիրը, Էկոակումբը,նախագծերը ու անելիքերը և իհարկե ներկայացրեցինք Էկոտուր 2014-ը:
Պետք է խոստովանեմ, որ այդ ամենից հետո բարձր գոռում է,Կրթահամալի՛ր, քեզ շատ եմ սիրում:
Վերջում ստացանք գեղեցիկ շապիկներ՝ նվիրված Սեպտմեբերի 16 -ին ՝ Օզոային շերտի պահպանության օրվա: Սեմինարի ընթացքում հնչեցին հարցրեր, որոնց ակտիվ պատասխանում էի Աշոտ Փաշինյանը:
Հ.Գ. Կարծում եմ Էկոտուր 2014-ի առաջին հայտն արդեն ունենք,քանի որ նրանք շատ հետաքրքրվեցին ու ցանկություն հայտնեցին մասնակցել:

Մնացականյան Մարինա

Էկոօրացույց



15 սեպտեմբերի-15 հոկտեմբերի- բնության պահպանության մեկ ամսյակ
16 սեպտեմբերի- օզոնի շերտի պաhպանության միջազգային օր
18 սեպտեմբերի աշխարհի ջրային պաշարների մոնիթորինգի օր
3-10 հոկտեմբերի-կենդանիների պաշպանության շաբաթ
24 հոկտեմբերի – օր առանց թղթի
9 նոյեմբերի- հակամիջուկային ակցիաների օր
11 նոյեմբերի-էներգախնայողության միջազգային օր 
15 նոյեմբերի-կրկնակի վերամշակման օր
1 դեկեմբերի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օր
11 հունվարի-արգելոցների միջազգային օր
14 մարտի-ջրամբարներ դեմ պայքարի օր
21 մարտի-անտառների պահպանության միջազգային օր
22 մարտի -ջրային ռեսուրսների պահպանության օր
23 մարտի – կլիմայի համաշխարհային օր
31 մարտի- ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր
5 ապրիլի- ծառատնկի օր
7 ապրիլի-առողջության պահպանման համաշխարհային օր
15 ապրիլի- էկոլոգիական գիտելիքների օր
22 ապրիլի- երկիր մոլորակի միջազգային օր
28 ապրիլի- քիմիական անվտանգության օր
3 մայիս-արևի օր
12 մայիս- էկոլոգիական կրթության օր
15 մայիս- 15 հունիս-
22 մայիսի-կենսաբազմազանության պահպանման միջազգային օր
5 հունիսի-շրջակա միջավայրի պասհտպանության միջազգային օր
8 հունիսի-օվկիանոսների օր
Հունիսր 17- անապատացման դեմ պայքարի միջազգային օր
11 հուլիս-ձկնորսհության դեմ պայքարի օր
25 օգօստոսի-Սևանա լճի պահպանության օր
Powered by Blogger.