Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Էկոտուրյան նախագիծ

Ապօրինի անտառահատումները.Էկոլուր

Ապօրինի անտառահատումները հայաստանի տարբեր մարզերում շարունակվում են: Այս անգամ Լոռու մարզի շնող գյուղն է թիրախը:Ծառահատումները հիմնականում արված են մոտ 20 կմ երկարություն ունեցող նոր բացված հողային ճանապարհի երկայնքով, որը կառուցվել է վերջին տարիներին՝ Թեղուտի հանքավայրի շահագործման պատճառով փակված հին ճանապարհի փոխարեն։ Ճանապարհը կառուցվել է 35-40 աստիճան թեքություն ունեցող լանջերին, որի հետևանքով ակտիվացել են սողանքները, իսկ այդ լանջերին ընթացող զանգվածային ծառահատումները՝ էլ ավելի են խթանում այդ գործընթացները։ Հերիք չէ Թեղուտի հանքավայրի շահագործման համար հատեցին հարյուրավոր հեկտար դարավոր անտառներ, մի բան էլ դրա անմիջապես կողքը «օրինական» և անօրինական զանգվածային ծառահատումներ են անում։

Սևանա լճի գլխին սև ամպեր են կուտակվել

 Անցյալ դարի կեսերին լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքները դեռևս չբուժած` Սևանն այսօր կանգնած է հերթական ծանր փորձության առաջ ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որի էկոլոգիական վտանգավոր հետևանքներն ուղղակի անկանխատեսելի ու անկառավարելի են։
Այս ծրագրով նախատեսվում է Սևանա լճում մինչև 2024 թվականը 50 000 տոննա էնդեմիկ ձկնատեսակների արտադրության կազմակերպում և ամբողջական արտադրական շղթայի զարգացում։ Ձկան արտադրության և իրացման գործընթացները ներառելու են չորս փուլերմանրաձկան արտադրություն, ցանցավանդակային տնտեսություններում ձկան բուծում, ձկան վերամշակում, ձկան արտահանում և իրացում։

Ապրիլի 24-ը կրթական պարտեզում

Ապրիլի 24-ին մասնակցեցինք բանգլադեշ առանց ցանկապատի նախագծի: Ակումբի սովորողներով ավագ դպրոցի պարտեզում փոքրիկ ծաղկանոց ստեղծեցինք:

Մայր դպրոցի բուսականությունը

Գառնու ավագ դպրոցում



Էկոտուրի գաղափարը տարածելը, էկոկրթական փոխանակման ծրագրերը շարունավում են: Այսօր եղանք Գառնու ավագ դպրոցում: Ներկայացրեցինք Էկոտուր միջազգային ստուգատեսը, առաջարկեցինք դպրոցականներին անպայման մասնակցել, գալ Երևան, լինել մեր կրթահամալիրում, դառնալ մեր գործընկերը: Դպրոցականների հետ խոսում էինք Ազատ գետից, նրա սպառնացող վտանգից: Մենք տեսանք հայրենատեր, ըմբոստ պատանիների, ովքեր շատ մեծ վրդովմունքով էին խոսում ու պատրաստ էին պաշտպանել իրենց գետը ամեն գնով: Հուսով ենք, որ Էկոտուրին Գառնու ավագ դպրոցը կներկայանա հենց այդ նախագծով, կհանրայնացնի խնդիրը, լուծում կառաջարկի:

Գառնու կիրճում

Գառնի


Ազատ գետի խնդրի հետքերով..

Էկոտուր 2016-ին էկոլոգների ակումբով ներկայացնելու ենք Ազատ գետի խնդիրը Գառնու կիրճի հատվածում նախագիծը: Խնդիրը սկսել էինք ուսումնասիրել արդեն մի քանի ամիս առաջ, իսկ մի քանի օր առաջ համացանցը հեղեղվեց նյութերով,այն մասին, որ  Գառնի գյուղի բնակիչները փակել են Գառնի տանող մայրուղին և պահանջում են դադարեցնել  «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգան համակարգ»-ի կառուցման շինարարությունը:

Հիմա էլ Ազատ գետն է վտանգված...


Էկոտուրյան հանդիպում  Համահայկական բնապահպանական ճականտի անդամ, բնապահպան Լևոն Գալստյանի հետ

19.04, 10:00 - Ավագ դպրոցի ընթերցասրահ
Թեման՝ Ազատ գետի բնապահպանական խնդիրները

Էկոտուրյան նախագիծ

Նախագիծ
Ուսումնական ճամփորդություն Գառնի, Ազատ գետ

Նպատակը՝ Էկատուր 2016-ի շրջանակներում կատարված ուսումնասիրության ամփոփում

Գործունեությունը Գառնիում

  • հարցազրույցներ գյուղացիներից
  • հանդիպում գյուղապետի հետ(նախնական պայմանավորվածությունը կա)
  • քայլք Ազատ գետի հունով
Մասնակիցներ - Ավագ և Միջին դպրոցի էկոկումբի սովորողներ

Նախագծի սկիզբը՝
Միքայել Կամենդատյան
Սուրեն Կարապետյան

Ծառերի անձնագրավորում Մայր դպրոցում



      Նախագիծ
     Ծառերի անձնագրավորման- պատասխանատու Էկոլոգների ակումբ, օգնական կազմակերպիչներ


   Աշխատանքի ժամանակացույց

18.04 20.04 հաշվառում, տեսակավորում

22.04 – անձնագրերի հրապարակում

     ·       հաշվում են մայր դպրոցում տնկված ծառերը,թփերը, ծաղիկները
     ·         տեսակավորում են
     ·         անձնագրավորում են՝ նշելով տնկման տարեթիվը, տեսակը,այլ
     ·         կազմում են տվյալ տեսակի տեղեկատվական թերթիկ


Գառնիի մի քանի հարյուր բնակիչներ փակել են Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը

Ապրիլի 13-ին Գառնիի մի քանի հարյուր բնակիչներ փակել են Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը և պահանջում էին դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: Խոսքը վերաբերում է Կառավարության կողմից իրականացվող «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրին, որի շրջանակներում Գառնիի հեթանոսական տաճարի մոտից խողովակներով ջուր է տեղափոխելու Արտաշատի 12 գյուղեր: Ազատ գետում այն քանակությամբ ջուր չկա, որպեսզի բավականացնի Գառնիի և մյուս համայնքերի ոռոգման խնդիրները լուծելուն և միևնույն ժամանակ գետի էկոլոգիական վիճակը ապահովելուն: Խնդիրը հատկապես սուր է ամռան ամիսներին: Իսկ հիմա գոյություն ունեցող խնդիրներին միանում է նաև իրականացվող ծրագիրը… Այդ գետում պահանջվող քանակությամբ ջուր ուղղակի չկա:
Գառնի համայնքում մոտավորապես 700 հա այգի, ըստ էության, չորացել է, քանի որ մարդիկ չեն կարողացել նորմալ ոռոգել դրանք, ու մինչև այսօր էլ իրենց հողատարածքները ջրում են շատ մեծ դժվարությամբ՝ հերթականությամբ: Համայնքն այսօր ծանր վիճակում է գտնվում, բայց մեր կառավարությունը որոշում է, որ ավելի կարևոր է լուծել այն հողատարածքների ջրի հարցը, որտեղ տարածքներ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինձ համար ակնհայտ է, որ անձնական, խմբային շահը գերադասվում է ՀՀ քաղաքացու շահից:

Հանքարդյունաբերության դինամիկան

Չորս տարվա կտրվածքով փորձեցել եմ հասկանալ` ինչ է փոխվել հանքարդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության և հանրության իրազեկվածության ասպարեզում: Ինչպես են  արձագանքում բնապահպանների բողոքներին կառավարությունը, գյուղական համայնքները, ֆինանսավորող միջազգային կառույցները: Ինչ արժեք ունեն մասնագիտական կարծիքները խոշոր նախագծերի թույլատրման կամ մերժման գործում:
Թեղուտում արդեն իսկ կան գետերի ջրերի աղտոտման առկա ապացույցներ, Ամուլսարի գործով գնդեվազցիները ունեն վաճառված ծիրանի այգիներ, Սյունիքի մարզում գեղանուշցիները ըմբոստանում են հանուն սեփական իրավունքների և առողջ շրջակա միջավայրում  ապրելու:


Ամուլսարի նոր ծրագրում ծախսերի կրճատումը կլինի էկոլոգիայի հաշվին


«Հայաստանի բնապահպանական թեժ կետերը» նախագիծ
Գնդեվազ գյուղի բնակիչների կարծիքով՝ Ամուլսարի ոսկու բաց հանքավայրի շահագործման ծրագրում փոփոխություններն անարդյունավետ են և հետապնդում են մեկ նպատակ՝ ներգրավել ներդրողներին նախագծի ծախսերի կրճատման հաշվին: Նոր նախագիծը ներկայացված է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ  «Lydian International» ընկերության  դուստր «Գեոթիմ» ընկերության կողմից
Փոփոխություններն արդյունավետության, տեխնոլոգիական բարելավումների, էկոլոգիայի տեսանկյունից անիմաստ են:

Հանքարդյունաբերությունը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում

Հայաստանի բնապահպանական թեժ կետերը.

20-րդ դարի վերջին բնապահպանությունը դարձավ մարդկության գլոբալ հիմնախնդիրներից մեկը և դարի վերջին արդեն ձևավորվեցին բազմաթիվ բնապահպանական միջազգային կառույցներ, հղացան նոր գաղափարներ կյանքի կոչելու համար «մաքուր և անվտանգ մոլորակ» գաղափարախոսությունը: Այս ճանապարհին որդեգրվեցին բազմաթիվ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում են մինչ այժմ, այնպիսիք ինչպիսին է օր. ` «Աղտոտողը վճարում է» սկզբունքը:

Դրան զուգահեռ նաև ընդունված տարբերակ դարձավ, որ զարգացած երկրները` բնապահպանական գործունեություն իրականացնելու նպատակով ֆինանսական միջոցներ են տրամադրում զարգացող երկրներին, կոմպենսացնելու համար այն մեծ վնասը, որն իրենց տնտեսական գործունեության հետևանքով հասցնում են բնությանը:

Այսօր Թռչունների պահպանման միջազգային օրն է

Ապրիլի 1-ին աշխարհում նշում են  Թռչունների պահպանման միջազգային օրը՝ սևեռելու մարդկանց ուշադրությունը այս փոքր էակների պահպանման խնդիրներին
Երևանում թռչնաշխարհը վերջին 30 տարիների ընթացքում ենթարկվել ու ենթարկվում է լուրջ փոփոխության: Քաղաքաշինության, կանաչ գոտիների նվազման արդյունքում շատ երգեցիկ թռչնատեսակներ հեռացել են Երևանից, որոնք բացի այն, որ էսթետիկ հաճույք էին պատճառում մարդկանց իրենց երգցողությամբ և տեսքով, նաև նրանք միջատակերներ են:
Powered by Blogger.