Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Առցանց քննարկում:Ամփոփում ենք թբիլիսյան նախագծերը

Հարգելի սովորողներ, այսօր ժամը 20:00-ին, ամփոփելու ենք մեր հնգօրյա ճամփորդությունը: Խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ հարցերի վրա և քննարկումը չվերածել շնորհակալությունների ցուցատախտակի:

  1. Ի՞նչ տվեց ձեզ Էկո դասը Թբիլիսիում:
  2. Ի՞նչ  վայրերում եղաք, համեմատեք և հակադրեք Երևանի հետ:
  3. Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել ձեր ընկերներին Երևանում:
  4. Ձեր կարծիքով ինչպիսի՞ համագործակցություն կարող ենք սկսել վրաց ընկերների հետ:
  5. Հայաստանի կամ Երևանի ո՞ր վայրերը նրանց ավելի կհետաքրքրեն:

38 comments

Unknown said...

Առաջին հերթին, ինձ շատ դուր եկան N98 դպրոցի սովորողների հետաքրքիր նախագիծները, ինչպես օրինակ Ջրի դատավարությունը: Իհարկե, հետաքրքիր էին նաև ֆիլմերը և տեղում էկոլոգիական նկար-լոզունգների ստեղծումը: Ամեն ինչ աստիճանաբար էր. սկզբում ապացուցում են ջրի էկոլոգիական նշանակությունը, պարզում խնդիրները և լուծումներ առաջարկում: Իհարկե, այդ լուծումները մենք շատ անգամներ ենք քննարկել էկոլոգիայի դասին, սակայն ինձ համար պարզեցի, թե ինչքան օգտակար կարող են լինել էկոլոգիական լոզունգ-պաստառները: Առաջարկում եմ մի մեծ ջրի պաշտպանությանը հորդորող պաստառ ստեղծել և փակցնել դպրոցում:
Շատ կցանկանամ, որ համագործակցությունը վրաց ընկերների հետ շարունակվի: Կարող ենք, ինչպես այս անգամ, այնպես էլ ապագայում համադրել էկոլոգիական և այլ նախագծերը լեզվի փորձառության հետ:
Ծրագրի մասին դեռևս որևէ հստակ պատկերացում չունեմ: Տեսնենք` ինչ կասեն մյուսները:
Սակայն, իհարկե, ծրագրի մաս պետք է կազմեն նաև ճամփորդությունները: Կարծում եմ, բոլոր տեսարժան վայրերն էլ կհետաքրքրեն, սակայն, կարծում եմ, տրադիցիոն զբոսաշրջության կենտրոններից բացի կարելի է ծրագրի մեջ ներառել նաև Էջմիածինը (Երևանից դուրս գտնվող տեսարժան վայրեր ունեցող քաղաքներ), Մատենադարանը, Ծիծեռնակաբերդը և Հայոց ցեղասպանության թանգարանը, կարելի է այցելել Մեծամորի ատոմակայան, քանի որ այն տարածաշրջանի միակ ատոմակայանն է և Բյուրականի աստղադիտարանը: Առայժմ այսքանը:

http://eco-hay.blogspot.com said...

Շատ լավ, Մերի ջան, լավն էին դիտարկումներդ:

Էմանուել Ագջոյան said...

Կարծում եմ ավելի կոնկրետ պետք է նշել մեր երթուղիները մանրամասն ծրագրով, այսինքն` նպատակ, արդյունքներ: Շատ ավելի կարևոր է վրացական կողմի մասնակցության ապահովումը հանրակրթական էկոտուրին:

Թամարա Ստեփանյան said...

Բարի երեկո:
Նախ ասեմ,որ նախաԹբիլիսյան շրջանը նույնպես շահավետ էր,քանի որ պատրաստվելու ու ներկայանալու համար սկզբնական գիտելիքները բավարար չէին ու դա պատճառ հանդիսացավ ավելի մանրամասն ուսումնասիրելու ոլորտը:Թբիլիսիում էկո դասը ամփոփեց ու ամրապնդեց եղածը:
Տեսարժան վայրերն ամեն քայլափոխի էին ու մատուցման տեսակի մեջ յուրովի,սակայն համեմատելու կամ հակադրելու կարիք չկա իմ կարծիքով:Ուրիշինը միշտ էլ աչքին անսովոր ու ավելի գեղեցիկ է թվում:
Ավելի պարզ այս ամենի մասին կարող եմ խոսել մեր վրաց ընկերների հետ արդեն Երևանում հանդիպելուց հետո:Նրանք դիմավորելու որևէ կոնկրոտ առաջարկ չունեմ,բայց կարծում եմ ինչ-որ օրիգինալ մոտեցում է պետք:
Առայժմ այսքանը:

http://eco-hay.blogspot.com said...

Բայց քո նյութի հետգրության մեջ, հակադրել էիր Երևանյան լիճը և Կրիայի լիճը:

Թամարա Ստեփանյան said...

Ուղակի ցանկություն էի հայտնել ընկեր Մարթա չեմ կարծում,որ հակադրություն էր:

Էմանուել Ագջոյան said...

Ինչքան էլ չուզենանք պետք է արձանագրենք, Թբիլիսին Երևանի համեմատ շատ մաքուր քաղաք է: Եվ ինչու է Վրաստանում հնրավոր հնի ու նորի համադրումը, իսկ Երևանում` ոչ: Արդյո՞ք մտածելու տեղիք չի տալիս այս փաստը:

Unknown said...

Նախ ասեմ` ինձ շա~տ դուր եկավ իրենց ընդունելությունը, երկրորդը` իրենց դատավարությունը, կարելի է նման մի բան էլ մենք կազմակերպենք, չնայած կարելի է մնալ նաև մեր կերպարի մեջ` անել ընդհանուր պարապմունք, բայց մի քիչ անսովոր, նվիրված հատուկ իրենց: Էկո դասը ինձ հենց Թբիլիսիում, կարելի է ասել, ոչինչ չտվեց, որովհետև հիմնական նյութերն արդեն մեր Էկո-հավաքներից գիտեի... Իսկ համագործակցությունը, կարծում եմ, շարունակվելու է այնպես, ինչպես մինչ հիմա էր`փորձի, լեզվի փոխանակում, նոր նախագծեր, ծրագրեր: Համաձայն եմ Մերիի ասածների հետ, տարբեր վայրեր այցելելու տեսակետից:

http://eco-hay.blogspot.com said...

Ռուզան իսկ արդեն մտածել եք էկոտուրին ինչպես ենք դիմավորելու մեր ընկերներին:

Թամարա Ստեփանյան said...

ընկեր Էմանուել ես այդ ամենը հաշվի առնելով ասեցի,որ հակադրելու կարիք չկա,հիմա եթե անգամ ցանկություն ու նախաձեռնություն լինի հինը չենք կարող հետ բերել,իսկ մաքրությունը քաղաքի հետ բացարձակ կապ չունի, մարդիկ են փնթի:

Էմանուել Ագջոյան said...

Ուզում եմ տեղեկացնել, որ Ապրիլի 26-ին` Էկոտուրի բացման օրը էկո-հայրենագիտական ակումբն է վարելու մեդիաուրբաթը: Մտացեք նաև այս ուղղությամբ:

http://eco-hay.blogspot.com said...

Բայց չէ, որ մեր հինն էլ է գեղեցիկ եղել, հիմա նորն ու հինը իրար են խառնվել, ինչևէ, մենք հիմա պետք է մտածենք ինչպես մեր տեսածը, սովորածը կիրառենք:

Unknown said...

Եկեք մենք էլ եռալեզու վարենք - հայերեն, ռուսերեն, վրացերեն

Թամարա Ստեփանյան said...

լավ/Առաջարկների դեպքում անպայման կտեղեկացնեմ:

Unknown said...

Անկեղծ ասած չէ, Ընկե'ր Մարթա.. ու պատկերացում էլ չունեմ թե ոնց կարելի ա դա անել..

http://eco-hay.blogspot.com said...

Ավելի լավ չէ երկլեզու?Դուք ձեր վրացերենի իմացությունը կխորացնեք:

http://eco-hay.blogspot.com said...
This comment has been removed by the author.
Unknown said...

Դե եթե հայերին չաղտոտելու համար միայն տուգանքը կօգնի, ուրեմն թող տուգանք սահմանեն.. կամ էլ յուրաքանչյուր հայ թող չմտածի միայն իր տան և տան շրջակայքի մաքրության մասին... պետք է հասկանալ,որ, օրինակ`պաղպաղակի թուղթը գետնին գցելով դու կեղտոտում ես ՀԱՅՐԵՆԻՔԴ... մեր մեջ պետք է Հայրենիքի գաղափար ձևավորվի...

http://eco-hay.blogspot.com said...

Ինչո՞ւ, Ռուզան ջան:

Էմանուել Ագջոյան said...

Երկու լեզվով լավ կլինի, եթե մասնակիցներ գան, իսկ մենք պետք է այպես անենք, որ գան: Հենց այդ է հարցը, ինչպե՞ս անենք

http://eco-hay.blogspot.com said...

Խնդրում եմ ավելի շատ եկեք խոսենք այն մասին, թե մեզ ինչ տվեց ճամփորդությունը:

Anonymous said...

1. Էկոակումբի դասը մեկ անգամ ևս ավելացրեց իմ գիտելիքները ջրի, ջրի հիմնախնդիրների, Երևանում ջրի վիճակի մասին: Եվ ես կարող եմ ասել, որ ձեռք բերեցի մի շարք գործնական գիտելիքներ: Հետո շատ հետաքրքիր էր, թե մեր պատրաստած ֆիլմերը, թե պրեզենտացիաները: Եվ մեր դասը հաջողված եմ համարում:

Anonymous said...

2.Քիչ դժվարանում եմ համեմատել Թիֆլիսը և Երևանը: Իր ձևով շատ տարբեր են, Թիֆլիսի մեջ ես տեսնում եմ հինը, նորը ինձ դուր է գալիս կառուցվածքը, փողոցները, միջավայրը: Երևանում էլ է շատ գեղեցիկ, բայց մի ուրիշ ձևով: Շրջելով Թիֆլիսի փողոցներով` ակնհայտ երևում էր մաքրությունը, կարգավորվածությունը, հետո մի տեսակ հաճելի էր:Իսկ Երևանում մի քանի կոնկրետ տեղեր են, որ այդպես մաքուր են, գեղեցիկ, խանութներով լի և բոլորը ձգտում են այնտեղ ապրել ,և հասարակությունը այդ ձևով որոշակի խավերի է սկսում բաժանվել: Երևանում, ինչպես նաև Թիֆլիսում եկեղեցիները շատ են: Սակայն ես հասկացա մի բան, գուցե սա նրանից է, որ ես քրիսնոտյա եմ, հայ եմ, սակայն ինձ թվաց, որ այնտեղի եկեղեցիները ցուցադրական են, ինչպես օրինակ թանգարանները: ուղղակի եկեղեցի է` թանգարանի նման: Եվ այդպիսի եկեղեցիները, չգիտես ինչու իմ մեջ ինչ-որ վախ են առաջացնում: Այդպիսի եկեղեցի էր Սամեբա-ն, որտեղ մենք եղանք, արտաքուստ և ներքուստ շատ գեղեցիկ եկեղեցի, որի գմբեթը ամբողջովին ոսկի էր: Այո, միանշանակ շատ գեղեցիկ էր, սակայն չկար եկեղեցու շունչը:
Մենք եղանք նաև Մցխեթա եկեղեցում, ինձ շատ դուր եկավ, շատ գեղեցիկ եկեղեցի էր, մեծ էր և հին: Տեղեկացա, որ այդ եկեղեցու ճարտարապետի ձեռքերը կտրել են, քանի որ ժամանակին ամբողջ Կովկասում այդպիսի մեծ և գեղեցիկ եկեղեցի չէին կառուցել: Իսկ կտրած ձեռքերով ճարտարապետի նկարը եկեղեցու ներսում կախված էր:
Մենք եղանք նրանց բուսաբանական այգում, հրաշալի բնություն, աննկարագրելի ուղղակի, ջրվեժը, տեսարանները, կամուրջները, ես պատկերացնում եմ ամռանը ինչ գեղեցիկ կլինի այնտեղ: Այդ առումով, ինձ Թիֆլիսի բուսաբանական այգին ավելի դուր եկավ, քանց թե Երևանինը: Հետո, մի տեսակ Թիֆլիսի տեսարժան վայրերը ավելի շատ էին: Իսկ գիշերային Թիֆլիսը ուղղակի հրաշք, առավել ևս երբ նայում էի ճոպանուղուց:

Anonymous said...

3. Այս ճամփորդությունից սովորեցի շատ բաներ: Ձեռք բերեցի հրաշալի ընկերներ, <>, հարազատներ, բարեկամներ: Ամեն ինչ իրոք շատ գեղեցիկ էր և հեքիաթային: Հիմա ամեն օր Թիֆլիսի ընկերներիս հետ պլանավորում ենք, թե ինչ ենք անելու այստեղ: Ես ընկերներիցս մեկին, միգուցե երկուսին կհրավիրեմ մեր տուն: Մեծ շուքով կընդունենք նրանց և դպրոցում, և տանը: Պատրաստվում եմ բոլորին ծանոթացնել Երևանի ընկերներիս հետ: Արդեն որոշել եմ ինչ նվերներ եմ գնելու նրանց համար, որտեղ եմ տանելու և ինչ հիանալի օրեր ենք անցկացնելու:

Anonymous said...

Մենք ձեռք բերեցինք նոր ընկերներ, ունեցանք նոր ծանոթութոյւններ ու կոնկրետ հենց իմ դեպքում ռուսերերեն լեզվի կիրառության շնորհիվ կարողացա անկաշկանդ շփվել ռուսերենով ու չամաչել...

Anonymous said...

4. Իմ գլխում մի հիանալի միտք ծագեց: Քանի որ մենք եղանք Թիֆլիսում, իսկ նրանք շուտով կլինեն Երևանում: Կարելի է սկսել մի նոր նախագիծ, Թիֆլիսի 98 դպրոցի երեխաները` նրանք, ովքեր պետք է գան Երևան, պետք է սկսեն պատմել Երևանի մասին, տեսարժան վայերի, ֆիլմի տեսքով ներկայացնեն Երևանը և յուրաքանչյուր վայրում, որտեղ եղել են, պետք է մանրամասն ներկայացնեն, իսկ մենք պետք է Թիֆլիսի մասին պրեզենտացիաներ կազմենք և ներկայացնենք այդ պրեզենտացիաները կամ Թիֆլիսում, կամ Հայաստանում:

http://eco-hay.blogspot.com said...

Շատ լավ էր, ապրես Էլեն ջան, առաջարկդ իսկապես լավն է ու հենց այս պահից պետք է սկսենք տեղեկացնել, ու սկսել նախագծի իրականացումը:

Anonymous said...

5. Իմ կարծիքով նրանց շատ հետաքրքիր կլինի առաջնահերթ կենտրոնը: Հետո մատենադարանը, Էջմիածինը, բուսաբանական այգին, մեր դպրոցը, առավոտյան պարապմունքները, մեդիաուրբաթը, խանութները, կհարցնեն արդյոք ճոպանուցի ունենք, իսկ մենք կպատասխանեն, որ չունենք:
Եվ վերջում շնորհակալություն եմ հայտնում Ընկեր Մարթային, Ընկեր Էմանուելին, Ընկեր Րինային և Տիար Բլեյանին հինանալի արձակուրդների համար: Շնորհակալ եմ, որ մեզ լավ նայեցիք, որ այդքան անհանգստանում էիք մեզ համար, որ շատ հետևողական և ուշադիր էիք, նար ծնողներիս կողմից շատ շատ շնորհակալություն:

Anonymous said...

Իհարկե Ընկեր Մարթա, Տիարին ներկայացնենք նախագիծը, պետք է լավ պատրաստենք և կանոնակարգված, պատրաստ ներկայացնենք:

Anonymous said...

էկո դասը պլանավորված էր ավարտել Վրաստանում,,այնպես չէ,,, բայց այն դեռ չի ավարտվել, այն այստեղ կշարունակվի էկոտուրի տեսքով իհարկե մեր վրաց բարեկամների օգնությամբ

http://eco-hay.blogspot.com said...

Եղավ Էլեն ջան, դե քեզ տեսնեմ նախագիծը մշակի ուղարկի քննարկենք:

Mariam said...

Կարծում եմ նրանց կհետաքրքրի գիշերային Երևանը :Դ Գառնի, Գեղառդը , Տաթևը և հատկապես ճոպանուղին :Դ շատ լավ կլին, որ նաև այցելենք հայկական խոհանոց :

http://eco-hay.blogspot.com said...

Մարիամ, ինչ տվեց քեզ այս ճամփորդությունը:

Unknown said...

Ես մոռացել էի ասել Ազգային գրադարանի մասին...Ուզում եմ ասել, որ ինձ համար նաև կարևոր են այն գիտելիքները, որոնք ստացա ազգային գրադարանում և առանձնապես ոգևորիչ էր այն, որ նրանք ասացին, որ մենք կարող ենք գրադարանում շնորհանդես կազմակերպել`մեր ստեղծած "նյութերով": Կարծում եմ, արժե օգտվել այս հնարավորությունից մյուս անգամ...

http://eco-hay.blogspot.com said...

Ճիշտ ես, Ռուզան ջան, մտածենք ինչ նյութերով կարելի է հանդես գալ:

Mariam said...

Քանի որ ես դառնալու եմ հհոգեբան, ինձ համար շատ հետաքրքիր էր նոր մշակութի կրող մարդկանց հետ շփվել, հասկանալ նրանց աշխարհընկալումը: Չնայած այն բանին, որ Վրաստան էինք գնացել վրացերեն լեզվի փորձառության համար՜ դրան զուգահեռ ռուսերենիս տիրապետումը նույնպես հմտացավ: Ինձ հյուրընկալող ընտանիքի համար սա ևս փորձառություն էր, բայց հայերեն լեզվի տեսանկյունից :Դ

http://eco-hay.blogspot.com said...

Շաատ, լավ է, շաատ:

Նելլի said...

Չասեմ թե կոնկրետ ինձ ինչ տվեց էկո դասը, բայց որ 2 օր անընդմեջ մեզ մշակույթախեղդ արեցին, դա հաստատ է: Զբոսնելով Թբիլիսիի փողոցներում, տեսա միայն մաքուր փողոցներ ու նախանձեցի, բայց Երևանն ավելի լավն է, այստեղ ծարավ չես մեռնում: Վրացի ընկերների հետ սիրով կգնայի այն վայրեր ուր չնայած Հայաստանում մեծացած լինելուս չեմ եղել: Համագործակցությո՞ւն, չէ, ավելի լավ է բարեկամություն: Իսկ վրաց ընկերներին քաղաքում ցույց տալու ոչ մի բան էլ չկա, այ քաղաքից դուրս ավելի լավ և՛ իրենց, և՛ մեզ համար:

Powered by Blogger.