Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

წყალი: Ջուր

1 օր...24 ժամ... Թբիլիսի մենք գալիս ենք



Մնաց 1 օր, 24  ժամ …  Եվ ահա, առավոտյան 8.15 մենք կնշմարվենք Սուրբ Երորրդություն եկեղեցու առաջ, իսկ մեր հսկայական ավտոբուսը հեռվից կփայլի և կխորհրդանշի մեր հիանալի ճամփորդության սկիզբը: Երկար բարակ չխոսեմ, կյանքումս ամենաչսիրած բանը, դա սպասելն է, իսկ հիմա, երբ պատկերացնում եմ, որ դեռ 24 ժամ ունեմ սպասելու ` կաթվածահար եմ լինում: Արդեն պատկերացնում եմ երկար և ուրախ ճանապարհը, երգերը, որոնք պատրաստվում ենք միասին երգել Շահանեյի նվագակցությամբ, այնտեղ ուրախ պահերը, երեխաները, նոր ընկերները, ծանոթությունները, զվարճալի պահերը, գժությունները: Իսկ Թբիլիսիում արդեն կներկայանանք մեր պատրաստած ֆիլմերով ու ցուցադրություններով Երևանի ջրի հիմնախնդրի մասին: Երբ կարդում էի ծրագիրը ու այն վայրերը որտեղ լինելու ենք, անհամբերությունս ավելի էր մեծանում: Ինչքան բան կունենամ հիշելու, երբ վերադառնամ:
Սիրում եմ այս նախապատրաստական աշխատանքները, ճամպրուկ դասավորելը, պատրաստվելը, ամբողջ նոթատետրս թիֆլիսյան ծրագրերով է ողողված, մի պահ ինքս ինձ վրա ծիծաղում եմ
Եվ ամենակարևորը այստեղ տեսախցիկն է, պետք է անմահացնել յուրաքանչյուր րոպեն, վայրկյանը, պահը, ժպիտը, քանի որ այսպիսի հնարավորություն` ընկերենրիդ և սիրելի ուսուցիչներիդ հետ մեկնել Թբիլիսի` փնտրելու նոր արկածներ, սովորելու նոր բաներ, տեսնելու հետաքրքիր վայրեր մեկ անգամ է լինում: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր Կրթահամալիրին, սիրելի Տիար Բլեյանին այսպիսի հիանալի ճամփորդության համար, որը մեզ կտա ամենաուրախ հիշողությունները մեր կյանքում: Խոստանում եմ յուաքանչյուր օրվա մասին պատմել կայքում, հետևեք մեզ, ամեն ինչ դեռ առջևում է…
Թբիլիսիիիիիի մենք գալիս ենք

Ավագ դպրոց-վարժարան` 10-րդ դասարան, Կարապետյան Էլեն

Մարտի 22-ը ջրային ռեսուրսների պահպանման միջազգային օրն է



Ինչպես գիտեք Էկո-հայրենագիտական ակումբի մի խումբ սովորողներ մարտի 25-ին մեկնում են Թբիլիսի` մասնակցելու խմելու ջրի հիմնախնդրին նվիրված բաց դասին: Չեմ ուզում որևէ դիտարկում անել ջրի կարևորության մասին, կարծում եմ բոլորս ել քաջ գիտակցում ենք:
Այսօր, երբ մենք երբևէ չենք զգում խմելու ջրի կարիք ու անխնա օգտագործում ենք այն, հիշենք,  որ ՄԱԿ-ի տվյալներով խմելու ջրի պակասից աշխարհում տառապում է 0.5-1 միլիոն մարդ: Չկա որևէ երաշխիք, որ վաղը մեզանից յուրաքանչյուրը չի բախվի այս խնդրին:
Մարտի 22-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես ջրային ռեսուրսների պահպանության միջազգային օր: Հենց այս օրն է, որ մարդիկ պետք է հասկանան ու վերաիմաստավորեն իրենց վերաբերմունքը այս կենարար հեղուկի նկատմամբ: Հետ չմնանք աշխարհի ռիթմից ու մենք էլ միանանք ամբողջ աշխարհին: Յուրաքանչյուրս ցույց տանք ջրի խնայողության մեր օրինակը:  

Ինչպես ենք պատրաստվում Թբիլիսյան էկոդասին

Առցանց դաս- Երևանի հիմնախնդիրները

 Քննարկելու ենք Երևանի ջրի հիմնախնդիրները: Շուրջ մեկ ամիս է մենք տարբեր աշխատանքներ ենք կատարել այդ ուղղությամբ ուստի ժամանակն է սովորածը քննարկել:
Ուշադրություն եք դարձնում հետևյալ հարցերին`
  • Ջրի նշանակությունը մարդու կյանքում
  • Հայաստանի ջրային պաշարները
  • Երևանի ջրային պաշարները ինչպե՞ս ենք օգտագործում
  • Ո՞ր բնագավառներում են հիմնական կորուստները
  • Առաջարկել խնայողության ուղիներ
  • Տնտսության ո՞ր ոլորտը կարող ենք զարգացնել խնայած գումարներով

Թբիլիսիին ընդառաջ


Ջրին տրված է Երկրի կյանքի  հյութը դառնալու կախարդական ուժը
Լեոնարդո դա Վինչի

Powered by Blogger.