Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Էկոհայրենագիտական ակումբ 2013թ.-ի աշխատանքներ



Նախագիծ
1.   Ուսումնական տոնացույցով որոշված նախագծերի կազմակերպում
Ապրիլի 26-28 - էկոտուր, հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի ստուգատես
·         Ստուգատեսի մասին տեղեկացնել հանրապետության հանրակրթական դպրոցների սովորողներին
·         Համակարգել սովորողների աշխատանքները, հետևել դրանց կատարման ընթացքին
·         Հրավիրել բնապահպանների
·         Լուսաբանել ստուգատեսի ընթացքը

Կուզե՞ք գերեզմանատանը հանգտանալ


Այսօր գնացել էինք նախագահական նստավայր: Ոչ, պատճառը ամենևին էլ գալիք ընտրությունները չէին, մեկ այլ առավել կարևոր աղետ կանխելու մտադրություն ունեինք:
  Մեղրաձորում`մոտավորապես Հայաստանի կենտոնում,  շահագործման է հանձնվել
հանքավար`ցիանային արտադրություն: Շահագործողների հավաստմամբ անվտանգ արտադրություն է (իհարկե անվտանգ է, պարզապես տեղի կունենա ցիանային աղետ, արդյունաբերական աղբը` ամենավտանգավոր նյութերի մեջ ներառված նատրիումի ցիանիդի հետ մեկտեղ կհայտնվի Մարմարիկ գետում, կգրանցվեն թունավորման դեպքեր, գյուղացիները կհեռանան գյուղից ու արդյունքում առողջարանային հանգստի Ծաղկաձոր-Մեղրաձոր-Հանքավան գոտին կնմանվի, օրինակ` գերեզմանատան ):
Մեղրաձորի գյուղացիների հետ մեկտեղ մենք էլ փորձեցինք ինչ-որ չափով նպաստել խնդրի արդյունավետ լուծմանը` եղածին ավելի լայն արձագանք տալով ու հանրության ուշադրությունը սևեռելով: Մեղրաձորցիները ձեռքի տակ եղած ամեն փաստաթուղթ հավաքել ու փորձում էին ապացուցել, որ վտանգը անխուսափելի է, բայց...
  Հուսանք,
որ դեռ կկարողանանք երազել էկոմաքուր բնակավայրերի մասին:
Ու  հուսանք, որ  Մեղրաձորն էլ  Թեղուտ չի դառնա:

Պատմում է` Թամարա Ստեփանյանը

 

Էկոհայրենագիտական ակումբի առաջին կիսամյակի հաշվետվություն

Էկոհայրենագետների Դիջիթեքյան ակումբային գործունեությունը

Այսօր ակումբի պարապմունքը մի փոքր այլ կերպ անցավ: Մի քանի սովորողի հետ Եղանք քաղաքամայր Երևանի կենտրոնում: Լրագրող Գալուստ Նանյանը մեզ էր սպասում. նա բավականին հետաքրքիր հարցազրույց տվեց մեզ Երևանի հիմնախնդիրների մասին: Այնուհետև մենք որոշեցինք հիմնախնդիրները արձանագրել մեր տեսախցիկով: Հարցազրույցներ վերցրեցինք մեր համաքաղաքացիներից. բոլորին էլ նույն խնդիրներն են մտահոգում` աղբ, աղմուկ, շինություններ, կանաչապատում: Այս ամենը շուտով կտեսնեմք մեր ֆիլմում...

Երևանի հիմնախնդիրների ծառը

Ակումբի հետաքրքիր պարապմունքը

Այսօր կայացավ էկոհայրենագիտական ակումբի հերթական հանդիպումը: Դե ինչպես ողջ կրթահամալիրը, մենք էլ Դիջիթեքյան խառնաշփոթի մեջ ենք: Դիջիթեքին պատրաստվում ենք ներկայացնել ֆիլմ Երևանի հիմնախնդիրների մասին: Ու այսօրվա մեր աշխատանքները ուղղված էին դրան: Մեզ սիրով օգնեց Բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Ղազարյանը: Նա մասնակցեց մեր հարցազրույցին, ապա ակումբին մի շատ կարևոր գիրք նվիրեց: Աշխատանքները շարունակվում  են:

Առցանց քննարկում: Էկոհայրենագիտական ակումբի առաջիկա աշխատանքների ծրագրի կազմում



Խնդրում եմ ուսումնասիրեք այն և գրեք ձեր առաջարկներն ու հարցերը,ինչպես նաև փորձեք պատասխանել հետևյալ հարցերին.
            

·         Ինչպե՞ս կազմակերպել ակումբային դասերը նոր կիսամյակում
·         Ինչպիսի՞ նախագծերի մասնակիցը կցանկանայիք դառնալ
·         Ո՞ր վայրերում էկոհայրենագիտական ճամփորդություններ կցանկանաք կատարել և ինչո՞ւ
·         Այսօր բոլոր բնապահպանները կարծես թե նույն գործունեությունն են ծավալում` աղբի հավաքում, ցույցեր և այլն, ի՞նչ նոր բնապահպանական նախագծով կարող ենք մենք հանդես գալ(հարցի հեղինակ Վահրամ Թոքմաջյան)
·         Ի՞նչ եք կարծում Ավագ դպրոց վարժարանի ակումբի տարածքում ինչ գործունեություն կարող ենք ծավալել մենք(հարցի հեղինակ Վահրամ Թոքմաջյան)


Ձմեռ Մեդիաօլիմպիադա

Ձմեռային ընթերցանություն Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ թեմայով




70-ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինատ ԴՆԹ-ի տեխնոլոգիան և ստեղծվեց նոր ուղղություն մոլեկուլյար գենետիկայում` Գենային ինժեներիան: Գենային ինժեներիայի մեթոդները հնարավորություն էին տալիս կենդանի օրգանիզմներում տեղադրել այնպիսի գենետիկական ծրագրեր, որոնք ավելի ցանկալի էին և գիտության մեջ և պրակտիկայի համար: Գենային ինժեներիայի կարևոր նպատակներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսրի և կենդանիների ստեղծումը:
Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղագրել էին օտար գեներ, անվանեցին տրանսգեն կամ գենետիկորոն ձևափոխված օրգանիզմներ:

Powered by Blogger.