Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

«Թռչունին՝ բույն» նախագիծ


Արդեն մի քանի շաբաթ է, ինչ շաբաթ օրերին, մասնակցում ենք Ամերիկյան համալսարանի «Ակոբյան» բնապահպանական կենտրոնի կազմակերպած էկոդասերին: Դասերը շատ հետաքրքիր են և երբեմն էլ ստանում ենք առաջադրանքներ: Մեր հերթական առաջադրանքը Մանգաղաթև թռչնի համար բույն պատրաստելն ու կրթահամալիրի շենքի տանիքին ամրացնելն է: Համացանցում փնտրելուց հետո գտանք, թե այդ թռչնի համար ինչպիսի բույն է հարկավոր: Ճամաբարային օրերին սկսելու ենք «Թռչունին բույն» նախագիծը: Համագործակցելու ենք Քոլեջ-արհեստների դպրոցի փայտամշակման ուսուցման խմբի սովորողների հետ: Նրանց օգնությամբ կպատրաստենք համապատասխան բներ և կտեղադրենք կրթահմալիրի տարբեր դպրոցների տանիքներին: Կսպասենք միիչև գարուն այն հույսով, որ մանգաղաթևերը կբնադրեն մեր պատրաստած բներում: Երբ թռչունները բնադրեն, Ամերիկյան համալսարանը մեզ կտրամադրի փոքրիկ տեախցիկներ, որոնց միջոցով կտեսնենք այդ թռչուններին ու իրենց կենցաղը:
Սպասեք նորությունների:
Թռչնի մասին կարող եք կարդալ Ալբերտ Ավետիսյանի բլոգում: Կից ներկայացնում եմ նաև բույնը, եթե ուզում եք, միացեք մեր նախագծին:

No comments

Powered by Blogger.