Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Վրաստանյան #4.Հին Թբիլիսի, Սամբա,Խոջիվանք

Վրաստանյան # 2.Պարային վարպետության դաս Հայարտտանը



Կրթահամալիրի պարուսույց Ստեփան Թորոյանի գլխավորությամբ Թբիլիսիի Հայարտտանը անց կացվեց պարային վարպետության դաս:
Լուսանկարները՝ Շոթա  Թորոսյանի

Վրաստանյան #3.Երեկոյան Թբիլիսին և սեբաստացիները

Լուսանկարները՝ Շոթա Թորոսյանի

Վրաստանյան #1. Ցինանդալի

Ուղևորություն Ցինանդալի

Վրաստանյան մեր ճամփորդությունն այս անգամ չսահմանափակվեց միայն Թբիլիսի քաղաքով: Մենք շատ հետաքրքիր ուղևորություն ունեցանք դեպի Ցինանդալի: Այժ պատմեմ՝ ինչով է յուրահատուկ և հետաքրքիր Ցինանդալին:
 Ցինանդալին գյուղ է, որը գտնվում է Կախեթիում։ Այստեղ է գտնվում Ճավճավաձեների շքեղ առանձնատունը։

Խաղալիքները, էկոլոգիան և մարդու առողջությունը

«Էկոդաս Թբիլիսիում» նախագիծ
Ներկայացվող նյութեր




Հարցազրույց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանի հետ: Միքայել Կամենդատյան, Լիդիա Կամենդատյան

Պատրաստում ենք անվնաս խաղալիքներ



21.03 09:20- 11:00

«Էկոդաս Թբիլիսիում» նախագծի շրջանակներում պատրաստում ենք անվնաս խաղալիքներ:

Այցելություն Հիմնական դպրոցի նախակրթարան: Խաղալիքների պատրաստում նախակրթարանի սաների հետ, բնապահպանական զրույց:

 Մասնակից սովորողներ.

  1. Սուրեն Կարապետյան
  2. Վարդան Վարդանյան
  3. Լիանա Գևորգյան
  4. Արփի Սահակյան
  5. Արման Պետրոսյան
  6. Միքայել Կամենդատյան
  7. Նարեկ Սարգսյան
  8. Դավիթ Կիրակոսյան
  9. Ջուլի Սիմոնյան
  10. Շոթա Թորոսյան

Ինչ կարող եք տեսնել Դիլիջան քաղաքում

Շատ եմ անցել Դիլիջանով,եղել տեսարժան վայրերում,բայց չեմ ապրել քաղաքում,չեմ զբոսնել։ Քաղաքում միայն մի փողոց է,որ քաղաքային կոլորիտ ունի,դրանից աջ ու ձախ տիպիկ գյուղական բնակավայրեր են,երկհարկանի առանձնատներով, քանդված ու լքված շինություններ են։ Ուզում եմ առանձնացնել ճարտարապետական այն հուշարձաններն ու շինությունները, որոնց հանդիպեցինք Դիլիջան քաղաքի կենտրոնով քայլելիս կտեսնեք.
·         Դիլիջանի երկրագիտական թանգարանը,որը առաջին հայացքից Մատենադարանի ճարտարապետական ոճն է հիշեցնում:

Հաղարծինի ծեր ընկուզենին

Տարիներ առաջ ընկուզենին, որը ծեր հսկայի էր նման, այլ տեսք ուներ, զբոսաշրջիկների սիրելի ծառն էր, նկարվում էին, բնի մեծ անցքով անցնում ու երազանք էին պահում՝ հավատալով, որ այն անպայման կկատարվի, բայց այն այսօր հոգեվարքի մեջ գտնվող ծերունու է հիշեցնում՝ երեք տարի առաջ ինչ-որ մարդկանց կողմից այրվելուց հետո…

Դիլիջանյան #4. ճամփորդական դիմանկարներ


Դիլիջանյան #3.Հաղարծինի վանքային համալիր


Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։
Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին - XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։

Դիլիջանյան #2. զբոսանք քաղաքում

Հանգստյան գոտիներն ընդդեմ բնության


Պաշտոնական տվյալների համաձայն`անտառները կազմում են Հայաստանի տարածքի 11,2%- ը, սակայն սրանք 1991թ-ի տվյալներ են,այսօր այն կազմում է 5-6%, քանի որ վերջին տարիներին ապօրինի անտառահատումներն ավելի հաճախ են իրականացվում: Ծառահատումներն իրականացվում են սանիտարական նպատակներով,օրենքի սահմաններում և ապօրինի անտառահատումներ։

Վերջապե՜ս

Շատ եմ սիրում կրթահամալիրյան ճամբարներն ու ճամփորդությունները։ Ամեն անգամ մի նոր բան ես սովորում, բացահայտում։ Ճանաչում մարդկանց, սիրահարվում կամ հիասթափվում։ Կյանքում էլ է այդպես, բայց ճամբարում գույներն ավելի վառ են։ Իսկ ինչու «վերջապես», ասեմ։ Արդեն երկար ժամանակ է, չէր ստացվում, որ ակումբի ընկերներով բազմօրյա ճամբարի մասնակցենք. ամեն անգամ մի խանգարող բան էր լինում ու չէինք գնում։ Ես երևի ամենաշատն էի սպասում ու ամենաշատն եմ սիրում ճամբարը։
Դե, վերջապես խումբը կա,տեղը որոշված է, նախագիծը կազմված է, խանգարող ոչինչ չկա։ Ճամբարը Դիլիջանում է։ Երբ ասում են ճամբար բոլորի մոտ ասոցացվում է մի քանի տասնյակ սովորողներ, ճամբարային շենք, ջոկատներ։ Իսկ ես այլ կերպ եմ պատկերացնում, հենց այնպիսին, ինչպես որ անց կացրեցինք։ Շատ կարևոր որակներ ես ձեռք բերում ճամբարների ժամանակ։ Բոլոր ճամբարներից հետո ընկեր Մարթան ասում է` երեք բառով ասեք՝ ինչ տվեց ձեզ ճամբարը։ Ուրեմն այսպես։
Առաջինը կկարևորեմ նոր գիտելիքները, որ ստանում ենք։ Ամեն անգամ նոր վայրում լինելով՝ անկախ մեր կամքից էլ սովորում ենք, հարցեր տալիս կամ էլ համացանցում փնտրում հարցերի պատասխանները։ Երկրորդը ինքնուրույնությունն է։ Երրորդը նոր ընկերներն են, նոր բացահայտումները։ Նույնիսկ ամենօրյա ընկերոջդ կարող ես նորովի բացահայտել՝ և´ լավ, և´ վատ կողմերով։
Սպասում եմ հաջորդ ճամփորդությանը։


Սուրեն Կարապետյան

Աղստևը աղբավայր

Աղստևը, որը Հայաստանի խոշորագույն գետերից է և համարվում է Տավուշի մարզի ջրային զարկերակը, այսօր Դիլիջան,Իջևան քաղաքների և տարածաշրջանի մի շարք համայնքների համար ծառայում է որպես աղբավայր, որի մեջ է թափվում ինչպես կենցաղային, շինարարական, այնպես էլ օրգանական ու ու քիմիական թափոններ:  Հարակից տների բնակիչները աղբը գետն են նետում հենց պատուհաններից, գետաբերանին կառուցված հասարակական սննդի օբյեկտների աշխատակիցները սննդի մնացորդները, մորթած անասունների ներքին օրգաններն ու արտաթորանքը լցնում են գետը, հույսները դնելով հեղեղումների վրա, մտածելով, որ գետի վարարումների ժամանակ ջուրը այդ ամենը կքշի կտանի դեպի հարեւան Ադրբեջան:

Բացի աղբից, գետն աղտոտում են նաև նշված օբյեկտների կոյուղաջրերը, որոնք առանց որևէ մաքրման միանգամից միացված են գետին: Մեր զրուցակիցներից մեկն ասաց, որ Դիլիջան և Իջևան քաղաքներն ու հարակից գյուղերը չունեն կեղտաջրերի մաքրման կայաններ: Գետի աղտոտվածությունը մեծ վնաս է հասցնում նաև ձկնատեսակներին, ինչպես նաև գետի ջրով ոռոգվող հողամասերին:

Հետաքրքրքիրն էլ այն է,որ այդքանը գիտեն ու շարունակում են գետի աղտոտումը:
Վարդանյան Վարդան

Եռօրյա Էկոհայրենագիտական ճամփորդություն Դիլիջան

Նախագիծ
Տուրիզմը Դիլիջանում,զարգացման նախադրյալներն ու հեռանկարները
Արշավ դեպի պարզ լիճ, «Դիլիջան»ազգային պարկ
Ապօրինի անտառահատումները Տավուշում
Ծրագիր
Երթուղին՝ Երևան- Սևան-Դիլիջան-Սևան-Երևան

Մեկնում 5.03, 09:30 սուրբ
Powered by Blogger.