Կողբ գյուղ ,Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում,
մարզկենտրոնից
52 կմ
հյուսիս-արևմուտք,
Կողբ
գետի
ափին, Նոյեմբերյանից 4
կմ
հեռավորության
վրա։ Երևանից 195
կմ։
Համարվում
է
Տավուշի
մարզի
ամենամեծ
գյուղական
համայնքը։
Ներկայումս
բնակչությունը
5,300 մարդ
է։
Հարևան
համայնքներն
ենՆոյեմբերյանը և Բերդավանը։
Ըստ Մովսես Խորենացու, Կողբափոր գավառը գտնվել
է Գուգարաց
բդեշխության կազմում
և
հիմնվել
է Մեծ Հայքի հյուսիսային
սահմանները
պաշտպանելու
համար։ Ուսումնասիրությունները
ցույց
են
տալիս,
որ
գյուղը
գոյություն
է
ունեցել
շատ
ավելի
վաղ
ժամանակներից։
Կողբափորի
պատմությունը
այնքան
հին
է,
որ
դեռևս
կան
հետքերը
հեթանոսական
ժամանակների
ավերված
կառույցների։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղը
ունի
հարմար
աշխարհագրական
դիրք
և
մեղմ կլիմա։ Գյուղի հարավ-արևմուտքում է ձգվում Գուգարաց լեռնաշղթան՝ բաժանված Կոզմանի լեռնաբազուկով։
Ծովի
մակերևույթից
բարձրությունը
800 մետր
է։
Պատմամշակութային կառույցներ.
Մշկավանք
Ագեղցի
Սուրբ Աստվածածին
Տվարաեղցի (Տվարագեղցի)
No comments
Post a Comment