Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մեղրի գետը հանքարդյունաբերության հերթական զոհը

                                                  «Հայաստանի բնապահպանական թեժ կետերը» նախագիծ
Մինչ անդրադառնամ նյութին, ուզում եմ ներկայացնել երկու հոդված  ՀՀ  Ընդերքի մասին օրենսգքքից:
Հոդված 11. Ընդերքի նկատմամբ սեփականության իրավունքը
1. Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ uեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների եւ oգտակար հանածոների արդյունահանման նպատակներով:
2. Ընդերքի տեղամաuերը չեն կարող լինել առքուվաճառքի, գրավի առարկա կամ oտարվել այլ ձևով:
Օրենսդրության այս հոդվածը հիմնովին խախտված է, քանզի մեր երկրի բոլոր հանքերի վարձակալը կամ սեփականատերը օտարերկրյա քաղաքացիներն են:

Հոդված 5. Բնակչության անվտանգության, բնության եւ շրջակա միջավայրի պահպանության ապահովումը

1. Ընդերքի  տեղամասերն  օգտագործման  են  տրամադրվում ընդերքօգտագործողների կողմից բնության և  շրջակա միջավայրի պահպանության և մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանության հետ կապված օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պայմանով:
Այս հոդվածը նույնպես չի համապատասխանում իրականությանը: Հարավային Հայաստանում անոմալ ծնունդների թիվը մեծանում է, բնակչության մեջ մեծ չափերի է հասնում  չբերությունը, քաղցկեղը և այլ հիվանդություններ:
Այստեղից մի պարզ ու միամիտ հարց է առաջանում,ինչի՞ են գրվում այս բարդ տերմիններով օրենքները, եթե դրանք խախտվելու են:
Այժմ անցնեմ բուն թեմային:Հայաստանում մետաղական օգտակար հանածոների պաշարների օգտագործումը հասել է աննակարգրելի ծավալների:Այս մասին չգիտես ինչու պետական լիազոր մարմինները այդքան էլ չեն մտահոգվում, կամ էլ չեն ուզում իրավաիճակին տալ օբեկտիվ գնահատական, քանզի ընդերքօգտագործման այս ծավալները շարունակում են զուգորդվել էկոհամակարգի անդառնալի հետևանքներով:
Հայաստանի բնապահպանական թեժ կետերը նախագծի շրջանակներում ուսումնասիրել եմ Մեղրի գետը: Մեղրի գետը  գտնվում է Սյունիքի մարզումԱրաքսի ձախ վտակն է։ Սկիզբ է առնում համանուն լեռնաշղթայի հարավային լանջերից՝ մոտ 3300 մ բարձրությունից։ Արաքս է թափվում ծովի մակարդակից 500 մ բարձրության վրա։ Երկարությունը 36 կմ է, ջրհավաք ավազանը՝ 336 կմՍնումը հիմնականում ձնաանձրևային (68%) է, վարարումը՝ գարնանը, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 71%-ը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Մեղրի գետի ջրի որակը համարվում է լավ, իսկ  Թխկուտ գյուղից մինչև Վարդանիձոր գյուղն ընկած հատվածը միջին հոսքի շուրջ 3 կմ, ըստ մասնագետների գնահատականի դիտվել է վատ որակի դաս:
Այժմ խոսեմ ջրի որակի վրա ազդող գործոններից:
Մեղրի գետի այդ նշված հատվածում ջուրն աղտոտված է մի շարք մետաղներով՝ քրոմ, երկաթ, մանգան, կոբալտ, նիկել և այլն, որոնք էլ հենց հանքարդյունահանման հետևանք են։ Ընդամենը մի քանի տարի շահագործված Լիճքվազ-Թեյի, Այգեձորի և Տերտերասարի հանքավայրերի տարածքում ձևավորված մակերևութային հոսքաջրերն ու ընդերքօգտագործման թափոնների կուտակումներից առաջացած հետադարձ հոսքերն են հենց հանդիսանում այս ամենի պատճառը։ Գարնանային հորդացումների և ամառային վարարումների ժամանակաշրջանում, ձնհալքի և հորդառատ անձրևների հետևանքով, հանքավայրերից ձևավորված մակերևութային հոսքաջրերը՝ հագեցած հանքանյութի բարձր պարունակությամբ, լցվում են ջրային պաշարների մեջ՝ աղտոտելով գետերի այդ հատվածները։
Իսկ տարվա չորային ժամանակահատվածում հանքավայրերի տարածքից պղնձով, մոլիբդենով, քրոմով, մանգանով և այլ ծանր մետաղներով հագեցած փոշին քամիների միջոցով տեղափոխվում է մոտակա տարածքներ ու բնակավայրեր՝ աղտոտելով բնական միջավայրը և առաջացնելով մարդու առողջության համար բարձր ռիսկեր:
Աղտոտման հիմնական աղբյուրը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի արդյունաբերական թափոններն են: Այդ հանքավայրը ժամանակին շահագործել է «Սիփան-1» ՍՊԸ-ն, այնուհետև ավստրալիական «Այբիրիան Ռիսորսիզ» և «Թամայա Ռիսորսիզ» ընկերությունները։ 2010 թվականից շահագործումը դադարեցվել է, բայց խնդիրը չի վերացել, քանի որ գետի հունի շրջակայքում թափոնների կույտերն են, որոնք էլ ներհոսելով Մեղրի գետ այն աղտոտում են ծանր մետաղներով:Ծանր մետաղները արագությամբ նստել են գետի հատակին, այս չափ մեծ ծավալի աղտոտման պատճառով գետը չի հասցնում ինքնամաքրվի: Գետի աղտոտումը կատարվում է մեծ ինտենսիվությամբ, որն է կբերի նրան, որ որոշ ժամանակ հետո Մեղրի գետիորակը կգնահատվի աղետալի:
 Թխկուտ բնակավայրից ներքև Մեղրի գետի ջուրը դառնում է խմելու-կենցաղային և ձկնաբուծության օգտագործման համար ոչ պիտանի, իսկ ոռոգման համար՝ միայն չափավոր սահմանափակմամբ։  Իսկ դա ընդամենը 3 փոքր հանքավայրերի մի քանի տարվա շահագործման արդյունք է։
Մեղրի գետի ավազանում ներկայումս շահագործման իրավունք ունեն 6 հանքավայր՝ Լիճքի պղնձի, Մեղրասարի, Լիճքվազ-Թեյի, Տերտերասարի ոսկու, Այգեձորի պղինձ-մոլիբդենային կենտրոնական և Թխկուտի տեղամասերի հանքավայրերը (ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալներ)։
Նույն տարածքում նախատեսվում է ևս 7 հանքի շահագործում՝ բաց եղանակով, 40 տարի ժամանակահատվածով:
13 հանքավայր ընդամենը 336 քառակուսի կմ տարածքի վրա, շատ չէ՞ արդյոք, պարոնայք անկուշտնե՛ր:
Ի՞նչ է սպասվում տարածքի բնակչությանը: Հիմա ասեմ:
·         Տարածաշրջանի ջրային պաշարները  կաղտոտվեն թունավոր ու վտանգավոր նյութերով:
·         Թունավոր նյութերով աղտոտման կենթարկվի գետի շրջակա միջավայրը:
·         Ծանր մետաղները առողջական խնդիրներ կառաջացնեն տեղի բնակչության մոտ:
Նյութը կազմելիս օգտվել եմ հետևյալ աղբյուրներից.


No comments

Powered by Blogger.