«Հայաստանի բնապահպանական թեժ կետերը» նախագիծ
Գառնու ձորը ձգվում է
Ազատ գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է
իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից:
Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը:Գառնու
ձորը
Հայաստանի
այն
մասնիկներից
է,որը որ զբոսաշրջիկներին
դեպի
իրեն
է
գրավում:
Կիրճով
անցնում
է
Ազատ
գետը,որը իր կողմից առավել գեղեցկացնում է թվացող ժայռերը: Ազատ գետը,
Արաքսի
ձախ
վտակն
է:
Սկիզբ
է
առնում
Գեղամա
լեռնաշղթայի
հարավարևմտյան
լանջերից
և
անցնում
է
Խոսրովի
անտառով:
Զարմանահրաշ
այս
ժայռերը
գոյացել
են
բարձր
ճնշման
պայմաններում՝
հրաբխային
լավայի
սառչելու
և
բյուրեղացման
արդյունքում։
ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO)
2013 թվականին
«Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում՝ Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը`
«Քարերի
Սիմֆոնիա»
պաստառով։
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի
նախարարության կողմից
ներկայացված
Հայաստանի
«Քարերի
Սիմֆոնիա»
պաստառը
ճանաչվեց
լավագույնը
«UNWTO»-ի
Եվրոպայի
հանձնաժողովի
44 անդամ-երկրների
շարքում:
Այստեղ արդեն հարկավոր է կանգ առնել: Պատմեցի, գովեցի,
բայց ամեն լավ բան
միշտ ավարտվում է, Հայաստանում դա շատ մեծ թափով է ընթանում: Գառնու ձորի, Քարե սիմֆոնիայի շուրջ վերջին
տարիներին տարբեր խնդիրներ են առաջանում, իրականում, արհեստական խնդիրներ, որոնք որևէ
արդարացված պատճառաբանություն չունեն:
Վերջին տարիներին լուրջ խնդիր է դարձել Արարատի մարզի Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Վարդաշեն և մի քանի այլ համայնքների
ոռոգման
ջրի
խնդիրը։
Հունվարի
22-ին
տեղի
է
ունեցել
հանդիպում,որում
որ
առաջարկվել
է
ծրագիր,որի համաձայն՝
Ազատ
գետի
միջին
հոսանքներից
ոռոգման
ջուր
պիտի
հասցվի
Արարատի
մարզի
համայքներ:
Այս ծրագիրը կոչվում է «Քաղցրաշենի ինքնահոս
ոռոգման համակարգ», որը խիստ ռիսկային
է:
Սրա
շրջանակներում
12 համայնք
կստանա
ինքնահոս
ոռոգման
ջուր,որի արդյունքում
հնարավոր
է,որ Ազատ գետը ամռանը
վերանա,կամ դառնա
առվակ:
Ըստ Ջրային տնտեսության ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանի
հաշվի են առնված ծրագրի սոցիալական և բնապահպանական
ռիսկերը և գետից ջուր է
վերցվելու բնապահպանական թույլատրելի թողքից (գետերում պահպանվող պարտադիր ջրաքանակ)`850
լ/վ-ից, կես մետր բարձրության վրա։ Սոցիալական ռիսկերից է շինարարության ազդեցությունը
կիրճի հողօգատգործողների վրա, որը ժամանակավոր է լինելու եւ վնաս կրելու դեպքում փոխհատուցվելու
է։
Հարց է առաջանում`
երբ չորային ժամանակահատվածում Ազատ գետում ջրի հոսքը վայրկյանում մոտ 1000 լիտր չլինի
կամ նույնիսկ այդքան էլ չլինի, որը շատ իրատեսական է, ապա ինչպե՞ս է
ապահովվելու գետի էկոլոգիական վիճակին վնաս չպատճառելու համար համապատասխան օրենսդրությամբ
նախատեսված վայրկյանում 850 լիտր էկոլոգիական (սանիտարական) թողքը: Ըստ ջրային տնտեսության
պետական կոմիտեի, իրենք այդ ժամանակ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը չեն աշխատեցնի,
փոխարենը կվերագործարկեն պոմպակայանը և կապահովվեն սանիտարական թողքը: Սակայն սա միայն խոսքեր են, քանի որ նմանատիպ խնդիրներ Հայաստանի
տարբեր գետեր ունեն:
ՀՀ բնապահպանության
նախարարության համապատասխան կառույցն արդեն դրական եզրակացություն է տվել շրջակա միջավայրի
վրա Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ազդեցության նախնական գնահատմանը: Ավելին,
Համաշխարհային բանկը 10 միլիոն դոլլարի վարկ է տրամադրել
այս
նախագիծն
իրականացնելու
համար: Կչորանա
Ազատ գետը, Գառնու ձորը կկորցնի իր հմայքը, քարերն էլ կշարունակեն գողանալ-տանել:
Մեծ ցավով եմ գիտակցում, որ Հայաստանը վերածվել է ինչ-որ մարդկանց
շահերի բախման կենտրոն, դարձել է մի երկիր, որ ով ունի փող ուրեմն ունի ամեն ինչ՝ գետ,
ծառ, ընդերք, ՀԷԿ: Երկրի ոչնչացման տեմպերը աճում են երկրաչափական պրոգեսիայով, իսկ
պատժելիությունը հասցված է նվազագույնի...
Ինչ է եղել որ, գետ է էլի...
Օգտվել եմ ներքոհիշյալ
հրապարակումներից.
Նյութի հեղինակ՝ Միքայել Կամենդատյան
No comments
Post a Comment