Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

1 օր...24 ժամ... Թբիլիսի մենք գալիս ենք



Մնաց 1 օր, 24  ժամ …  Եվ ահա, առավոտյան 8.15 մենք կնշմարվենք Սուրբ Երորրդություն եկեղեցու առաջ, իսկ մեր հսկայական ավտոբուսը հեռվից կփայլի և կխորհրդանշի մեր հիանալի ճամփորդության սկիզբը: Երկար բարակ չխոսեմ, կյանքումս ամենաչսիրած բանը, դա սպասելն է, իսկ հիմա, երբ պատկերացնում եմ, որ դեռ 24 ժամ ունեմ սպասելու ` կաթվածահար եմ լինում: Արդեն պատկերացնում եմ երկար և ուրախ ճանապարհը, երգերը, որոնք պատրաստվում ենք միասին երգել Շահանեյի նվագակցությամբ, այնտեղ ուրախ պահերը, երեխաները, նոր ընկերները, ծանոթությունները, զվարճալի պահերը, գժությունները: Իսկ Թբիլիսիում արդեն կներկայանանք մեր պատրաստած ֆիլմերով ու ցուցադրություններով Երևանի ջրի հիմնախնդրի մասին: Երբ կարդում էի ծրագիրը ու այն վայրերը որտեղ լինելու ենք, անհամբերությունս ավելի էր մեծանում: Ինչքան բան կունենամ հիշելու, երբ վերադառնամ:
Սիրում եմ այս նախապատրաստական աշխատանքները, ճամպրուկ դասավորելը, պատրաստվելը, ամբողջ նոթատետրս թիֆլիսյան ծրագրերով է ողողված, մի պահ ինքս ինձ վրա ծիծաղում եմ
Եվ ամենակարևորը այստեղ տեսախցիկն է, պետք է անմահացնել յուրաքանչյուր րոպեն, վայրկյանը, պահը, ժպիտը, քանի որ այսպիսի հնարավորություն` ընկերենրիդ և սիրելի ուսուցիչներիդ հետ մեկնել Թբիլիսի` փնտրելու նոր արկածներ, սովորելու նոր բաներ, տեսնելու հետաքրքիր վայրեր մեկ անգամ է լինում: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր Կրթահամալիրին, սիրելի Տիար Բլեյանին այսպիսի հիանալի ճամփորդության համար, որը մեզ կտա ամենաուրախ հիշողությունները մեր կյանքում: Խոստանում եմ յուաքանչյուր օրվա մասին պատմել կայքում, հետևեք մեզ, ամեն ինչ դեռ առջևում է…
Թբիլիսիիիիիի մենք գալիս ենք

Ավագ դպրոց-վարժարան` 10-րդ դասարան, Կարապետյան Էլեն

No comments

Powered by Blogger.