Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Առցանց դաս- Երևանի հիմնախնդիրները

 Քննարկելու ենք Երևանի ջրի հիմնախնդիրները: Շուրջ մեկ ամիս է մենք տարբեր աշխատանքներ ենք կատարել այդ ուղղությամբ ուստի ժամանակն է սովորածը քննարկել:
Ուշադրություն եք դարձնում հետևյալ հարցերին`
  • Ջրի նշանակությունը մարդու կյանքում
  • Հայաստանի ջրային պաշարները
  • Երևանի ջրային պաշարները ինչպե՞ս ենք օգտագործում
  • Ո՞ր բնագավառներում են հիմնական կորուստները
  • Առաջարկել խնայողության ուղիներ
  • Տնտսության ո՞ր ոլորտը կարող ենք զարգացնել խնայած գումարներով

67 comments

Էմանուել Ագջոյան said...

Հարգելի քննարկաման մասնակիցներ ուզում եմ կարևորել այս քաննարկումը, քանի որ սա կարող է առաջիկա սեմինարին շատ օգտակար լինել: Հատկապես կուզենայի բոլորի ուշադրությունը սևեռել հետևյալ փաստի վրա, ի՞նչ ենք անձամբ մենք անում ջուրը խնայելու համար, ինչպիսի՞ օրնակ ենք ծառայում մեր համաքաղաքացիներին:

http://eco-hay.blogspot.com said...

Բարի երեկո, հարգելի ակումբականներ, կարծում եմ, բավականին շատ ուսումնասիրված թեմա է և հեշտությամբ կարող եք կիսվել ձեր սովորածով:Շնորհակալություն:

Unknown said...

Շատ ուրախ եմ, որ քննարկումը հենց այս հարցի շուրջ է, քանի-որ ջրի խնայողությունը իրոք-որ մեր կենցաղում շատ կարեւոր է...Սկսեմ նրանից, որ ես ինքս միշտ փորձում եմ խնայողաբար օգտագործել, իհարկե միշտ չէ, որ ստացվում է,.... Ջուրը կյանք է, առանց ջրի մենք չենք կարող լինել առհասարակ: Դե քանի-որ ես ապրում եմ Երեւանում չէմ կարող բողոքել ջրի որակից, բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի ջուրը ուղղակի անմահական է

http://eco-hay.blogspot.com said...

Իրոք,որ անմահական է, բայց այդ անմահական ջրի շուրջ 80%--ը կորցնում ենք, չէ, կարող եք նշել, որ բնագավառներում է ավելի շատ կորուստներ լինում:

Էմանուել Ագջոյան said...

Վերջին երկու օրերին մեր շենքում ջրի մատակարարումը խափանվել էր, կարծես կյանքը կանգ էր առել այդ օրերի ընթացքում:
Այս դեպքում են ասում պետք չի դանակը ոսկորին հասնի...
Իսկ մենք ինչ պետք է անենք, միայն փաստերն ենք արձանագրում...

Unknown said...

Համաձայն եմ ընկեր Մարթա, ջրի օգտագործման մասին մեր գիտելիքները շատ են ու համոզված եմ շատ լավ քննարկում է լինելու

Unknown said...

Ես էլ ձեզ միացա ))
Ես ինքս ջուր չէի խնայում, սակայն եկավ մի պահ, երբ ուղղակի հասկացա, որ եթե ես մի կաթիլ ջուր անգամ չեմ խնայում, բայց չէ որ Աֆրիկայում երեխաները մի կաթիլ ջրի համար են պայքարում, օրերով ծարավ մնում, երազում են ջրի մասին, չեն լողանում, իսկ ես... Ճիշտ է իմ խնայածով Աֆրիկայում ջրի հիմնախնդիրը չի լուծվի, սակայն ես սկսեցի գնահատել իմ մի կաթիլ ջուրը:
Ինչը վերբերվում է Հայաստանի ջրին` միանշանակ աղբյուրի պաղ ջուրն անմահական է, սակայն ոչ բոլոր բնակելի թաղամասերում կամ գյուղերում կամ առհասարակ Երևանում այդպիսի անմահական ջուր:

http://eco-hay.blogspot.com said...

Երեխեք ջան, եկեք խոսենք կորուստներից, ասեք, որ բնագավառներում ենք հիմնականում կորուստներ ունենում:

nhvjjghvmh said...

Համաձայն եմ, որ մենք ոչինչ չենք անում, միայն բողոքում ենք, կամ էլ, լավագույն դեպքում` ասում, որ ջրի կորուստը շատ է: Բայց մեզանից որևէ մեկը փորձել է հաշվել օրվա մեջ իր օգտագործած ջրի քանակն ու փորձել կրճատել կորուստը: Ջրի հիմնախնդիրը գլոբալ է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Բայց նաև կան երկրներ, որտեղ փորձում են խնայել և ստացվում է, իսկ Հայաստանում...Նախ պիտի մենք քայլեր անենք այն բարելավելու ու խնայելու համար, հետո մեղադրել մնացածին:

Unknown said...

Միանշանակ համաձայն եմ Սյուզիի հետ:
Ամենաշատ կորուստները մեծամասամբ լինում են կենցաղային բնագավառում:

Unknown said...

Դե ինձ թվում է ամենամեծ ջրի կորուստը լինում է արդյունաբերության մեջ, հետո արդեն Երեւանյան հուշարձան համարվող ցայտաղբյուրներն են, ու երեեւի թե կենցաղը

Unknown said...

Եվ եթե ավելի խորը մտածել, կարելի է լուծել այս խնդիրները:Արդյունաբերության մեջ կարելի է ջուրը ավելի ռացիոնալ կերպով օգտագործել, կենցաղը ևս ինչ-որ չափով լուծելի խնդիր է, իսկ ցայտաղբյուրները կարելի է դարձնել ավելի խնայող, կամ ընդհանրապես կարելի է վերացնել :

nhvjjghvmh said...

Կենցաղում էլ, բայց նաև արդյունաբերության որոշ բնագավառներում էլ են լինում, երբ չի օգտախժգործվում ջրի մաքրման հատկությունը: Ոչ թե ինքնամաքրման, այլ մաքրման, երբ կարող ենք օգտագործել այն մի քանի անգամ:

Unknown said...

Իսկ ինչպես անել, որ մարդիկ սկսեն խնայել ջուրը:

Unknown said...

Դե ընկեր էմանուել երբ օրերը տաքանում են չգիտես ինչու ջրամատակարարման համակարգը խաղտվում է, նույ իրավիճակն էլ մեր շենքում է

http://eco-hay.blogspot.com said...

Ճիշտ եք, մեր ցայտաղբյուրների ջրային կորուստները շատ շատ են: Քանի՞ ցայտաղբյուր կա Երևանում:

Unknown said...

Ինչքան մահացած մարդ կա, այդքան էլ ցայտաղբյուր կա :D սա կատակ էր

Unknown said...

Համաձայն եմ, որ կարելի է խնայել ջուրը, բայց վերացնել ցայտաղբյուրները դա հարցի լուծում չէ, առաջին հերթին հենց ցայտաղբյուրներով է հայտնի Երեւանը, ինչպես գիտենք աշխարհի բացառիկ երկրներց է, որ ծորակից ջուր կարելի է խմել եւ բակում ցայտաղբյուր կառուցել: Մարդկանց պետք է դաստեարակել փոքրուց ինջ թվում է դա ժամանակի հարց է:

Էմանուել Ագջոյան said...

Խնայողության տեսանկյունից համաձայն եմ, բայց չես կարծում, որ ցայտաղբյուրները Երևանի այցեքարտերն են:

Unknown said...

Ցայտաղբյորների թիվը հասնում է 500 -ի որոնցից 300-ը չեն գործում, կամ անմխիթար վիճակում են

http://eco-hay.blogspot.com said...

Ճիշտ եք, ցայտաղբյուրները երևանի հմայքն են, բայց եթե դրանք լինեն փականով, ապա ջրային կորուստ շատ չենք ունենա:

http://eco-hay.blogspot.com said...

Դուք հարցումներ եք արել տարբեր բնակավայրի երևանցիներից, ինչքա՞ն ջուր են նրանք ծախսում, միջինը մեկ ամսում:

Unknown said...

Ինքնադաստեարակվեն.. միայ այս դեպքում կարելի է հասնել արդյունքի,,, ինչ-որ հոլովակերով չեմ կարծում թե կստացվի, այդպիսի փորձեր շատ են եղել ՝ինչպես հասկացանք աօգուտ

Unknown said...

Barev bolorin, naxapes neroxutyun em xndrum latinatar grelu hamar, hargeli patcharnerov chem karox hayatar grel... inch verabervum e caytaxbyurnerin, ayd harc@, im karciqov, uni mek lucum, petqe pakan drvi...

Unknown said...

Ցայտաղբյուրների մեծամասնությունը պետք է վերացնել կամ էլ այնպիսին դարձնել, որ խնայողություններ կարողանանք անել: Մի օր կգա, երբ մի կաթիլ քաղցրահամ ջուրը շատ մեծ նշանակություն կունենա, իհարկե եթե այդ օրը արդեն չի եկել:

Unknown said...

Ես համամիտ եմ Ձեզ հետ ընկեր Մարթա կարելի է անել փականներով, բայց դրանք ել իրենց հերթին բերում են եկամտի բահանջի,,,, Հարցում կատարվել է ըստ բնակիչների նրանք ջուրը օգտագործում են շատ խնայողաբար: Ըստ հարցումի ամսեկան միջինը վճարելով 1500-2500դր. :

Unknown said...

Elen, du amen inch shat es bardacnum, kareli e asel, lu-n dardznum es uxt..

Unknown said...

Դե վերացնելու համար համամիտ չեմ, արդեն նշել եմ ինչու, իսկ փականներ դնելու առումով խնդիր չեմ եսնում

Unknown said...

Իսկ մեր շենքում հարցում կատարեցի և մեծամասնությունը պատասխանեց, որ չէին էլ մտածել խնայողության մասին: Ուղղակի օգտագործել են, ամսեկան միջինը 1500-2500 դրամ:

Unknown said...

Հենց այն նույ ցուցանիշը, որը մեր հարցման ժամանակ էր եղել, սրանից հետեւում է, որ ամենաքիճ կորուստը կատարվում է կենցաղում

Anonymous said...

Բարևներ բոլորին...
Ցայտաղբյուրները վերացնելով չես լուծի խնդիրը:Մի քանի լիտր ջուր կխնայվի իհարկե:Բայց միգուցե մարդիք չեն այդ ցայտաղբյուրները կառուցողը.մարդակց գիտակցության մեջ նստած է ջուր վատնելը և հենց դա է պետք վերացնել մարդկանց ենթագիտակցությունից և նաև գիտակցությունից:

http://eco-hay.blogspot.com said...

Երևանայան լճի մասին ի՞նչ կասեք

Unknown said...

Ես ոչինչ չեմ բարդացնում, ասում եմ իրականությունը, այսօր Հայաստանի անփական ցայտաղբյուրների մեծամասնությունը չեն աշխատում և անպիտան են: Օրինակ Մալաթիա Սեբաստիայի տասնյակ ցայտաղբյորները այցեքարտ են հանդիսանում օտարերկրյացիների համար ?? Ով մահանում է, մի հատ հոսող, անփական ցայտաղբյուր են սարքում, էհ հետո ?? Էդպես չի լինում, ուղղակի հայկական հիմար սովորույթներից մեկն է էլի

Unknown said...

Ես լիովին համաձայն եմ, ինչ-որ ցայտաղբյուր վերացելով կամ գործարանի օգտագործումից մի քանի լիտր ջուր խնայելուց արդյունք չի լինի, մարդկանց մեջ պետք է նստացել եւ դարձնել բնավորության գիծ՝ խնայողությունը

Unknown said...

Երևանյան ջուրը հենց մեկը, ինչ աղտոտված և վատ վիճակում է գտնվում, ինչու այդ հարցը չեն լուծում?? Ցայտաղբյուրների մասին ենք խոսում, որ օտարերկրյացին գա ու տեսնի դա և հետո ցայտաղբյորների մասին մտածի

Rina Shaginyan said...

Քանի որ միասին ենք կատարել աշխատանքները, ես լավ ծանոթ եմ նյութերին, ուստի կուիզեի ես էլ մասնակցել քննարկմանը:Մենք երևանցիներս բացառիկ հարուստ ենք, քանի որ ունենք քաղցրահամ ջուր, ի տարբերություն Թբիլիսիի, որտեղ ջուրը չունի այդ համը:

Anonymous said...

Լավ ասենք թե վերացրեցին բոլոր ցայտաղբյուրները,միթե լուծվեց խնդիրը???

Unknown said...

Իսկ որն է խնդիրը Շուշան??

Unknown said...

Երեւանյն լիճը այսօր մեզ հիշեցնում է աղբանոցի: Այն կառուցվել էր հանգստյան գոտի դառնալու, Երեւանի չոր կլիման խոնավեցնելու համար, բայց ինչպես հասկաում ենք այն իր նպատակին չի ծառայել, եւ չի ծառայի մոտակա 50 տարների ընթացքում

Unknown said...

Սիրելի մասնակիցներ, մի փոքր էլ խոսեք Երեւանյան լճի մասին

Mariam said...

Բարի երեկո
Ճիշտ է Հայաստանը առայժմ ջրի պակաս չունի, սակայն դրանից ապահովագրված չենք նաև մենք, ուստի ես կառաջարկեի, որպեսզի ցայտաղբյուրնեը անընդմեջ չհոսեն, այլ լինի հնարավորություն այն խմելու պահին բացել և այնուհետև փակել:





























































































































































































































































































































































































































































































































































































































Anonymous said...

Այդ ցայտաղբյուրները ինքնին կառուցել են մարդիկ. խնայողն ու վատնողը հենց մենք ենք, եթե մենք գիտակցենք ջրի նշանակությունը ու կարևորությունը մեր կյանքում, արդեն պետք էլ չի լինի վերացնել ցայտաղբյուրները:
Ինչևէ խնդիրը հենց մեր մեջ է ու պետք չէ թիրախ դարձնել ցայտաղբյուրները...

http://eco-hay.blogspot.com said...

Կարող եք ասել, Երևանյան լիճը ինչպես է ազդում խմելու ջրի վրա?

Էմանուել Ագջոյան said...

Համաձայն եմ Շուշանի հետ, միայն ցայտաղբյուրները փակելով հարցը չի լուծվի, մենք գիտենք, որ մինչ խողովակները հասնելը կուստները գերազանցում են 80%-ը:

Unknown said...

Երևանյան լիճը միայն անունով է լիճ: Եվ հենց մեր ությունը և մենք առաջնահերթ դրա համար պետք է անհանգստանանք:

Unknown said...

Դե եթե համարում են, որ լիճը աղբանոց է, այնտեղ թափվում են կոյուղու ջրեր, իսկ այդ ջրերը գալիս են Հրազդան գետից ուրեմն կարելի է համարել, որ ջրի չնչին տոկոսի վրա ազդում է

Էմանուել Ագջոյան said...

Երևանում ջրի կորուստները կազմել են 81.3 %: Սա ջրային ցանցի անօրակության, մաշվածության արդյունքն է, որը շարունակվում է տարիներ ի վեր: Երևանում շուրջօրյա ջրամատակարարում ունի բաժանորդների 70%-ը: «Երևան Ջուր» ընկերության տնօրինությունը ջրամատակարարման խափանման պատճառ է նշում ջրի ճնշման տատանումը մայր ջրագծում: Նշվում է նաև, որ վերկանգնողական աշխատանքների արդյունքում խնդիրը կվերացվի: Սակայն խնդաիրը մինչ օրս լուծված չէ:
Իսկ այս մասով ինչ կասեք

Unknown said...

Երեւանյան լիճը ախտոտում է ստորերկրյա ջրերը, իսկ այդ ջրերը սնուցում են աղբյուրներին, դա էլ աղտոտում է մեր խմելու ջուրը:

Unknown said...

Ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ խայտառակություն: Մենք ունենք հիանալի ջուր, սակայն 21 րդ դարում ունենք այպիսի բնակավայրեր, որոնք ջուր դեռ տաշտակերով են հավաքում, սա իրոք խայտառակություն է: Մենք ունենալով այդքան լավ ջուր պիտի ընդկայնեք ջրի մատակարարումը իսկ ցուցանիշով լրիվ այլ պատկեր է

Unknown said...

Բարի երեկո, ջրի ռացիոնալ օգտագործումը ոչ միայն բնապահպանակ, այլև տնտեսական նշանակություն ունի, 21-րդ դարում ինֆորմացիայից հետո ամենաթանկ ապրանքը ջուրն է լինելու,ջրի ռացիոնալ օգտագործման ժամանակակից գործիքներ են ի հայտ եկել, մասնավորապես՝ ծորակները, որոնք միանում ձեռքերը տակ պահելու դեպքում, ինչ էք կարծում կրթահամալիրում արժի այդպիսի ծորակներ դնել?

Unknown said...

ժամանակին մի նախագիծ կար, որ Հայաստանը Իրանին 1-3 դիմաց ջուր նավթի հետ փոխեր, Հայաստանի հանքային և խմելու ջրերի շուկայում վերջին տարիների համակենտրոնացում նկատվում, այսինքն՝ շուկայից դուրս են մնում փոքր կազմակերպությունները

Anonymous said...

Ինձ թվում է, չի կարելի միանշանակ ասել, թե խնդիրը ինչ-որ մի ոլորտում է: Երևանի ջրի պահպանման հարցում անհրաժեշտ է այնպիսի ստրատեգիա, որը կկազմակերպի և վերահսկողության տակ կառնի ջուր ծախսող բոլոր օբյեկտները (արտադրամասեր, ցայտաղբյուրներ և այլն): Ես կարծում եմ, որ ամեն տեղից մի քիչ կրճատելով ջրի ծախսը, կարելի է ջրի բավական խնայողություն անել:

Մերի Շարոյան

Unknown said...

Իսկապես շատ հետաքրքիր քննարկում էր, կարեւորը շատ բուռն: Ցանկությունս շատ մեծ է նաեւ մեկ այլ առցանց քննարկման մասնակցելու: Շատ հետաքրքիր էր իմանալ տարբեր մարդկանց կարծիք մեկ թեմայի շուրջ: Հուսով եմ էլ կհանդիպենք բլոգում ու կքննարկենք այդ կամ այն թեման: Շնորհակալություն:

Unknown said...

Բարի երեկո
Ուզում եմ ասել, որ կիսում եմ Մարինայի կարծիքը: Ներկայումս Երևանում կան վարչական շրջաններ, որտեղ ջուրը մշտական չէ: Կարծում եմ առաջին հերթին պետք է լուծել այդ խնդիրը:

Unknown said...

Երևանյան լիճը իրոք նախատեսված էր քաղաքային բնակչության համար, որպես ռեկրեացիոն գոտի, սակայն հարակից շրջանների կոմունալ համակարգի բացակայության դեպքում վեր ածվեց կեղտաջրերի պահեստարան, մեծ քանակությամբ տիղմ և կեղտ է հավաքվել, ամերիկյան դեսպանատան կառուցումը սկսելից հույսեր կային, որը դեսպանատունը իր վրա կվերցնի այդ պարտականությունը, հաշվարկների արդյունքում պարզ դարձավ, որ մաքրելու և վերամշակելու համար մոտ 30մլն դոլար է անհրաժեշտ և այդ ծրագրից հրաժարվեցին: Ի դեպ լճի տեղը գյուղ է եղել, դեռևս կարելի է տեսնել տների պատերը, կանգուն նաև հին կամուրջը

http://eco-hay.blogspot.com said...

Քննարկումը ավարտված չէ և կարող եք շարունակել կարծիքներ հայտնել, լուծումներ առաջարկել:

Unknown said...

2011թ-ին Երևանում ցանցից բաց է թողվել 319 մլն խ/մ ջուր, որից 237 մլն խ/մ-ը ինքնահոսքով, այսինքն ստացվում է ջրի ընդհանուր քանակի ավելի քան 81% կորուստ

http://eco-hay.blogspot.com said...

Լավ տվյալներ են Անի ջան,կարող ես ասել, բացի կենցաղից, ցայտաղբյուրներից, էլ ինչն է այդ կորուստի պատճառը?

Unknown said...

Կարծում եմ ջրատար խողովակները հին են, և հաճախակի են վթարները, որի ժամանակ էլ հենց կորուստներ են լինում:

http://eco-hay.blogspot.com said...


Խողովակները լիովին արդիականացնելու համար պահանջվում են հսկայական ներդրումներ, որոնց ծավալը տարբեր գնահատականներով կարող է կազմել շուրջ $600 մլն:

Unknown said...

Կարծում եմ` պետք է տնտեսեն այն գումարը, որը ծախսում են այլ, ոչ այնքան կարևոր բաների վրա: Ինձ չի թվում, որ Հայաստանի բյուջեի համար միլլիոնը մեծ գումար է: Առնվազն երկուսից երեք տարվա ընթացքում կհավաքվի պահանջված գումարը:

Anonymous said...

Բարի երեկո: ՈՒշ միացա քննարկմանը, կարդացի բոլորի կարծիքները: Համամաիտ եմ` ջրի խնայումը կախված է նաև մարդկանց գիտակցական աստիճանից: Բայց Երևանը արդյունաբերական կենտրոն է, որը տալիս է ՀՀ արդյունաբերության մոտ կեսը:Հիմնական ճյուղերն են քիմիական, սննդի ու մետաղագործական արդյունաբերությունները; Ստացվում է, որ Երևանը գերկենտրոնացված է, ինչն էլ ջրի հսկայական քանակություն է պահանջում: Ինչ եք կարծում, ինչ կարելի է անել:

http://eco-hay.blogspot.com said...

Ապրես Նինա ջան, որ դու էլ միացար, ասածներդ շատ ճիշտ են, բայց ցավոք, բոլորս ներկայացրեցինք խնդիրները, բայց որևէ լուծման առաջարկ գրեթե չհնչեց, կարծում եմ դեռ ժամանակ ունենք, որ լուծումներ գտնենք:

http://eco-hay.blogspot.com said...

Շնորհակալություն բոլորին, քննակումը կարծում եմ ստացվեց:

http://eco-hay.blogspot.com said...

Մերի ջան, ճիշտ ես:

Էմանուել Ագջոյան said...

Հարգելի մասնակիցներ կարծում եմ, որ այսօրվա բաց դասը օգտագար էր բոլորիս համար: Հույս ունեմ, որ այն կհանդիսան լավ մեկնարկ հասարակության մեջ վերաբերմունքի փոփոխության հարցում: Վերջում ուզում եմ ավարտել հետևյալ մեջբերումով
<< Թեև աշխարհում ավելի փափուկ ու թույլ <>, քան ջուն է չկա, սակայն այն կարողանում է ամենապինդ նյութը կոտրել>>
Լաո Ցզի

http://eco-hay.blogspot.com said...

Ինչի ոչ սուրեն ջան, չէ որ մեր կրթահամալիրը, Երևանում ամեն բանից մի քանի քայլ առաջ է:

Powered by Blogger.