Ակումբում կա
13 սովորող, որոնց հաշվառումը կատարվում է Ավագ-դպրոց վարժարանի էլեկտրոնային մատյաններում:
Ակումբի սովորողները
ներկայացրել են փոքրիկ տեսանյութեր «Իմ անհատական պայծառ էջը» թեմայով՝ Մարինա Մնացականյան,
Ալբերտ Ավետիսյան:
«Վահան Ասատարյան»
մրցաշարի ֆուտբոլային առաջնությունում գրավել ենք առաջին տեղը:
Կատարել ենք ուսումնական
ճամփորդություն դեպի Բջնի և կազմակերպել Կլոր սեղան՝ ներկայացնելով
Էկոտուրը: Համաքաղաքային շաբաթօրյակին կրկին այցելել ենք Բջնի և մասնակցել Հրազդան գետի փոքրիկ
հատվածի և Բջնի գյուղի հուշահամալիրի մաքրման աշխատանքներին:
Ուսումնասիրել
ենք ՀՀ ջրային օրենսդրությունը, մասնավորապես՝ Սևանա լճի մասին օրենքը, որի վերաբերյալ
վերլուծական աշխատանքները շուտով կհրապարակվեն ակումբի բլոգում:
Էկոտուրին մասնակցել ենք երկու թեմայով՝ «Սևանա լճի հիմնախնդիրը» և «Հրազդան գետի մաքրման աշխատանքները Բջնիի հատվածում:Էկոտուր 2014»: Վերջին նախագծով ստացել ենք գլխավոր մրցանակ:
Էկո ակումբը եղել
է Էկոտուր 2014-ի կազմակերպիչ ակումբ, և այս ամսվաաշխատանքներում կարևոր տեղ են զբաղեցրել
կազմակերպչական աշխատանքները. Էկոտուրի կայքի սպասարկում, հայտերի հավաքագրում, տեսակավորում,
նամակներ տարբեր կազմակերպություններին, նախարարությանը, Էկոտուրի տարածքում սոցցանցերում,
Մարմարյա սրահի մուտքի ձևավորման աշխատանքների մասնակցություն, Թբիլիսիի էկոխմբերի
դիմավորում, հյուրընկալում ընտանիքներում, երեկոյան Երևան զբոսանքների կազմակերպում,
էկո-զատկական մեդիահամերգի կազմակերպում, Էկոտուրի Կլոր սեղանի կազմակերպում:
Միասին մշակել
ենք Մայիսյան 9-րդ հավաքի ծրագիրը:
No comments
Post a Comment