Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մեղրաձորի ոսկու հանքը

Մեղրաձոր գյուղը գտնվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռնազանգվածների հովտում, Մարմարիկ և Մեղրաձոր գետերի ՝Հրազդանի աջակողմյան վտակների դելտայում, ծովի մակերեսից 1800մ բարձրության վրա։ Փամբակի հարավահայաց լանջերը ժայռոտ են ու կտրտված։ Լանջերի ընդերքը հարուստ է ոսկով, պղնձով և նեֆելինային սիենիտների 18 քիմիական նյութերով, ալյումինը գերակշիռ է։

Մեղրաձոր գյուղում, Փամբակի լեռնաշղթայում, վաղուց ի վեր հայտնաբերվել են ոսկու հարուստ պաշարներ: Դեռևս 19-րդ դարից կառուցվել և շահագործման է հանձնվել ոսկու փակ հանք: Մինչև այսօր այն որոշ խափանումներով աշխատում է և մեծ քանակությամբ ոսկի ապահովում ողջ Հայաստանին: Այն իր չափերով և ծավալած գործունեությամբ գերազանցում էր Սոթքի ոսկու հանքին:


Չնայած հանքավայրը գյուղի բնակչության հիմնական մասի համար ապրուստի միջոց է, բայց այնուամենայնիվ, շատ վտանգավոր աշխատանք է: Հանքահորերը գտնվում են ոչ այնքան լավ պայմաններում, և շատ հաճախ հնարավոր չի լինում խուսափել փլուզումներից ու ցավալի պատահարներիցԴուրս բերված ոսկու հանքաքարը գնացքներով տեղափոխվում է Արարատ, ենթարկվում քիմիական և մեխանիկական մշակման և կորզվում ոսկին:
«Մեղրաձոր գոլդ» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Հայրապետյանի խոսքերով, ներկա պահին աշխատանքները կատարվում են 300 մետր խորության վրա: Հանքի մուտքից մինչև աշխատանքի վայր տարածությունը կազմում է 4,5 կմ: Հանքափորներին աշխատանքի վայր են բերում ուղևորատար փոքր վագոններով, ճանապարհը կազմում է 30-35 րոպե:

Հանքը շահագործվում է 1985 թվականից: 2006 թվականին շահագործումը կասեցվել է:
2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ, հանքի պաշարները կազմում են 300 հազար տոննա: Մոտակա ժամանակ կկատարվի հանքի պաշարների նոր գնահատումը:
Ներկա պահին ընկերությունում աշխատում են 165 մարդ, որից 116-ը՝ Մեղրաձոր գյուղի բնակիչներ են, սակայն ֆաբրիկայի աշխատանքները ժամանակավորապես կանգնեցված են

Ինչպես նշեց, «Մեղրաձոր գոլդ» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Հայրապետյանը, բնապահպանները թույլ չտվեցին, որպեսզի շարունակվեն հանքի շահագործման աշխատանքները, պատճառաբանելով, որ ցիանիդային միացությունների արտանետումները ճակատագրական կլինեն գյուղի բնակչության համար, բայց իրենք բոլորովին այլ կարծիք ունեն.«Կառուցվելու էր փակ պոչամբար, օգտագործված ցիանի ջուրը կրկին օգտագործելու նպատակով, քանի որ ցիանը թանկ նյութ է և մենք մեզ նման շռայլություն չենք կարողթույլ տալ, որ այնգնա կարչի, ու նաև ցիանը արևի տակ հինգ րոպե հետո ցնդում է և, որևէ վնաս չի ահսցնում», շարունակեց նա: Այժմ «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունն առաջարկում է Մեղրաձորի ոսկու հանքաքարից ոսկու կորզումը ցիանիդի փոխարեն իրականացնել թիոմիզանյութով:


Հիշեցնենք, որ «Մեղրաձոր Գոլդ»-ի նախորդ նախագծով ոսկին պետք է կորզվեր ցիանիդի միջոցով: ՀՀ Բնապահպանության նախարարությունը նախագիծը հետ էր վերադարձրել ընկերությանը լրամշակման,որին անդրադարձել էի նախորդ նյութերիցս մեկում անցած տարվա հունվարի 25-ի բողոքի ակցիային մասնակցելուց հերտո: Գյուղի բնակիչների մի մասը գյուղապետարանի, ավագանու հետ ընդհարվելուց հետո հասել էր մինչեւ նախագահի նստավայր ոսկու կորզման արտադրամասի շահագործումը կանխելու նպատակով:
Հ.Գ.
Հայաստանը դարձել է խոշոր տերությունների հանքավայրը, հանքերը շահագործում են,ստացված հանույթը ցածր գներով արտահանում են արտասահման, իսկ մեզ ի՞նչ է մնում. խարխլված բնություն, աղտոտված շրջակա միջավայր, դատարկ հանքեր՝առանց տնտեսական աճի…
Սիրով՝ Թամարա Ստեփանյան :)


No comments

Powered by Blogger.