Մարմարիկի ջրամբարը գտնվում է Կոտայքի մարզի Մարմարիկ գետի վրա: Ջրամբարն ունի 55 մ բարձրության պատվար, 24 մլն խմ ընդհանուր ծավալ և 23 մլն խմ օգտակար ծավալ: Մարմարիկի ջրամբարի պատվարի վերականգնումն ապահովել է պատվարից ներքև գտնվող 20 համայնքում ապրող 164 հազ. մարդու անվտանգությունը: Վերականգնված պատվարը հնարավորություն կտա կարգավորել Մարմարիկ գետի հոսքը. Նվազագույնի են հասել գարնանային վարարումների կողմից պատճառած ավերածությունները և վնասը, որոնք տարեկան կազմում էին ավելի քան 100 հազ. ԱՄՆ դոլար: Մարմարիկի ջրամբարի շահագործման շնորհիվ ջրի բացթողումները Սևանա լճից կնվազել տարեկան 23 մլն խմ: Կոտայքի մարզի 1 055 հա գյուղատնտեսական հողատարածք (Մեղրաձորի, Աղավնաձորի, Մարմարիկի, Փյունիկի և Հրազդանի բնակեցված տարածքները) ստանում են մոտ 9 մլն խմ ոռոգման ջուր: Ֆոտոշարքը՝ Ալբերտ Ավետիսյանի
Subscribe to:
Post Comments (Atom)
Powered by Blogger.
No comments
Post a Comment