Բնությունը ներդաշնակություն է , իսկ ներդաշնակությունը՝ գեղեցկություն:Ցավոք շահի համար շատերը պատրաստ են խախտել այդ ներդաշնակությունը: Բնության շատ հրաշքներ այսօր
վտանգված են մարդկային ընչաքաղցության պատճառով: Այդպիսի
վայրերից է Թռչկանի
ջրվեժը, որը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանային հատվածում և
համարվում է ՀՀ-ի բնության ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկը: Երեկ էկո ակումբի սովորողներով այն երջանիկներից էիք, ովքեր եղան բնության այդ գողտրիկ անկյունում: Ջրվեժ հասնելու ճանապարհը շատ երկար է՝ անցնում է լեռների միջով, բարձանում
է ու իջնում:Շուրջ 20 կմ ճանապարհը,
որն անցանք բեռնատար մեքանայի
բեռնախցիկում կանգնած՝ մեր ճամփորդությունը դարձրեց շատ զվարճալի:
Կանգնած ենք ջրվեժին դեմ դիմաց՝ վայելում ենք զովությունն ու գեղեցկությունը,լսում
խլացուցիչ շառաչը:
Ջրվեժին նայելով,ըմբոշխնելով
նրա զովությունը՝ կտրվում ես նյութական աշխարհից և ձուլվում բնությանը…Բայց մի քանի
քայլ անելուց հետո, մարդկային անխիղճ ձեռքը ինձ հետ վերադարձրեց իրականություն.ամենուրեք թափված
էր ուտելիքի մնացորդներ,թղթեր,շշեր… Սակայն
խոզին բնորոշ երևույթը չէր միակ հուզող հարցը,
չէ:Կա շատ-շատ ավելի լուրջ խնդիր,որը թվում է թե լուծվել է, բայց վստահություն չկա,որ մի օր նորից
չի սպառնա ջրվեժին:
2010թ. ապրիլի 7-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Ռոբշին» ՍՊԸ-ին տրվել է 1050 Կվտ դրվածքային հզորությամբ «Թռչկան» փոքր հիդրոէլեկտրակայանը կառուցելու լիցենզիա, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Թռչկան» փոքր հիդրոէլեկտրակայանի նախագծին տրվել է փորձաքննական դրական եզրակացություն: Քաղաքացիական տարբեր միջոցառումներ, ակցիաներ կազմակերպվելուց հետո ՀԷԿ-ը կառուցելու որոշումը
կանխվել է:
Իսկ ի՞նչ կլիներ, եթե կառուցվեր ՀԷԿ-ը: Ջրվեժի հարակից տարածքների լանդշաֆտը և ջրային հավասարակշռության խախտման արդյունքնում կտուժվեին, և՛ ջրվեժը,
և՛ այդ տարածքի, առանց այդ էլ խոցելի էկոհամակարգը: Ու ամենակարևորը ամբողջ ջուրը կգնա ՀԷԿ-ի աշխատացմանը ու գյուղի ցանկատարածքները կզրկվեն ջրից: Օրինակ՝ Շաքիի ջրվեժը, որը քարերի վրայով
հոսող առվի տպավորություն թողեց ինձ վրա: Բանն այն է,որ կառուցվել է ՀԷԿ, որի արդյունքում
փակվել է ջրվեժի ջուրը և այն գտագործվում է ՀԷԿ-ը աշխատացնելու համար:Ու միայն գումարը
վճարելուց հետո է բացվում գեղեցիկ ջրվեժը: Իսկ դա բնության օրենքների մեջ չի տեղավորվում:
Որոշ մարդկանց հարստացնելու պատճառով խախտվում է բնության ներդաշնակությունը ու մեծ
հարված է հասցվում տեղի բնակչությանը:
Դեպի Թռչկանի ջրվեժ ակումբային մեր ճամփորդությունը
զուգորդվեց հետաքրքիր ժամանցով և մտահոգիչ հարցերով, որոնց պատասխանները մեզանից յուրաքանչյուրի
մեջ է: Բնությունը անպաշտպան է, իսկ նրա ցասումը՝ սարսափելի...
Աննա Մկրտչյան, 12-րդ դասարան
Աննա Մկրտչյան, 12-րդ դասարան
No comments
Post a Comment