Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Արգիճի գետը նույնպես վտանգված է


Արգիճի, Այրիջա, Իշխանագետ, Կոթի գետ, գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում` Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Գնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից` 2600 մ բարձրությունից։ Երկարությունը 51 կմ է, ջրահավաք ավազանը՝ 384 կմ²։ Վերին հոսանքում անցնում է համանուն գոգավորության ճահճապատ տարածքով դեպի հյուսիս՝ առաջացնելով գետոլորաններ,Արմաղանի արևելյան ստորոտի մոտ հոսում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճը։ Սնումը հիմնականում հալոցքային է (55%) և ստորերկրյա (36%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով:



Էկոտուր 2015-ին ուսումնասիրվելու են Սևանի ավազանի գետերը, իրենց խնդիրներով: Էկո ակումբն էլ որոշել էր բարձունքի հաղթահարումը մեկտեղել գետի խնդրի ուսումնասիրությամբ, այդ պատճառով էլ ընտրեցինք Մադինա գյուղը և Արգիճի գետը:
Երեկ քայլում էինք Արգիճիի ձորով, վերևից բացվում է չնաշխարհիկ տեսարան: Սևան թափվող ամենաջրառատ գետն է, երեք գյուղերի ոռոգման աղբյուրը:Գյուղացիները շատ են սիրում իրենց գետը,բայց գետափին` ձորի պռնկին, անհասկանալի պատճառներով աղբանոց էր գոյացել, որը բացատրություն չուներ…
Գյուղացիների հետ կազմակերպեցինք փոքրիկ քննարկում-բանավեճ, թե ինչ վիճակում կլինի գետը գետի ՀԷԿ կառուցելուց հետո կամ ինչպես են նրանք վերաբերվում ՀԷԿաշինությանը: Ինչպես հասկացա, գյուղացիների մեծ մասը համաձայն չէր, որ ՀԷԿ կառուցվի, բայց ըստ նրանց, նրանք ի վիճակի չեն որևէ բան ձեռնարկել: Եթե ՀԷԿ կառուցվի, ապա գյուղը կունենա ոռոգման լուրջ խնդիր: Անհասկանալի էին մի քանի ուսուցիչների և գյուղապետի կարծիքները. նրանք կարծես պաշտպանում էին ՀԷԿ-ի սեփականատիրոջը, մյուս կողմից չէին ընդունում արվածը բայց, այնուամենայնիվ, չէին  էլ ցանկանում որևէ բան անել: Ինչպես հասկացա, գյուղացիները կարծում են, որ ուրիշը պետք է գա ու թույլ չտա, որ ՀԷԿ կառուցվի, բայց դա այդպես չէ: Ուրիշը, տվյալ դեպքում` մենք, կարող ենք օգնել, աջակցել, բայց նրաք նույնպես պետք է ոտքի կանգեն` հավերժ մենք անզոր ենք ասելու փոխարեն:

Հուսով ենք, որ մի օր մադինացին ոտքի կկանգնի, կհրաժարվի գյուղը լքելու սևեռուն գաղափարից, կպայքարի իր հողակտորի համար, իսկ մենք էլ նրանց կողքին կլինենք, բնաության կողքին կլինենք:
Նարեկ Սահակյան

No comments

Powered by Blogger.