Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ուղևորություն Ցինանդալի

Վրաստանյան մեր ճամփորդությունն այս անգամ չսահմանափակվեց միայն Թբիլիսի քաղաքով: Մենք շատ հետաքրքիր ուղևորություն ունեցանք դեպի Ցինանդալի: Այժ պատմեմ՝ ինչով է յուրահատուկ և հետաքրքիր Ցինանդալին:
 Ցինանդալին գյուղ է, որը գտնվում է Կախեթիում։ Այստեղ է գտնվում Ճավճավաձեների շքեղ առանձնատունը։
Ալազանի դաշտավայրի գինու առաջին գործարանը հենց այստեղ է գտնվել, իսկ մինչ այդ կախեթները գինին արտադրում էին ավանդական եղանակով՝ կավե մեծ կարասներում։ Ցինանդալիի ներկայիս ամրոցը կառուցվել է 1820-ականների սկզբին, վրաց հայտնի գրող և մտածող Ալեքսանդր Ճավճավաձեի կողմից։ Հիասքանչ առանձնատան շուրջը կառուցվել է բազմամյա այգին անգլիական ոճով, տարբեր հազվադեպ բույսերով, օրինակ պալմա, եղեգ։ Հատուկ ուշադրության են արժանի մերձակայքի գինեգործարանի մառանները։ Տարածքի մեծությամբ մառանները հավասար են ամբողջ պալատի տարածքին, իսկ նկուղներում պահպանվում է գինու հսկայական հավաքածու՝ 20 հազար գինու շշով:
Ամբողջ 19-րդ դարի ընթացքում Ճավճավաձեների առանձնատունը, եղել է Վրաստանի բարձրաշխարհիկ կյանքի կենտրոն։ Այստեղ հավաքում էին երաժիշտներ, գրողներ,  հասարակական գործիչներ։ Այստեղ է Ալեքսանդր Գրիբոեդովը ծանոթացել իր ապագա կնոջ՝ իշխանուհի Նինա Ճավճավաձեի հետ։
Հիմա առանձնատան տարածքը աշխատում է որպես տուն-թանգարան՝ լավ պահպանվող կահավորանքով, որն ամբողջությամբ հաղորդում է այդ ժամանակաշրջանի շունչը,տանն ապրող մարդկանց կյանքը, գույները։
Մենք եղանք թանգարանում, ունեցանք շատ հետաքրքիր էքսկուրս: Էքսկուրսիայից հետո քայլեցինք պարտեզում, որտեղ զբոսնել են Գրիբոյեդովն ու Նինա Ճավճավաձեն։ Միայն նկարագրելով հնարավոր չէ պատկերացնել այգու գեղեցկությունը, այն դրախտ է հիշեցնում:


Շատ տպավորված եմ մեր ուղևորությունից:
Նյութը՝ Վարդան Վարդանյանի:
Աղբյուրը:
Ֆոտոշարքն այստեղ:

No comments

Powered by Blogger.