Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը, որն անմիջապես վտանգ է ներկայացնում Սևանա լճի համար։ Դրա շահագործումը բերելու է Որոտան-Արփա-Սևան թունելի քայքայմանը, իսկ հետո նաև այդ շատ վտանգավոր և ռեակտիվ ջրերի դեպի Սևանա լիճ թափանցմանը։Մեր ապագան վտանգված է և մենք չունենք նորմալ ազգապահպան գործելակերպ, իսկ տարբեր նախարարությունների քննարկումները կանաչ տնտեսության մասին՝ ուղղակի կեղծիք են։
Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Արփա և Որոտան գետերի ջրավաք ավազանում, Ջերմուկից մոտ 7 կմ հեռավորության և ծովի մակարդակից 2800-3000 մետր բարձրության վրա։ Այն ցանկանում է շահագործել 2005թ.-ին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում ստեղծված, անհայտ ծագման “Lydian International” օֆշորային ընկերությունը։ Նախատեսվում է տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։
Չնայած Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքի, Հայաստանի կառավարությունը թույլ է տվել այս աղետաբեր ծրագրի իրականացումը, որն անկառավարելի վտանգ է ոչ միայն Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, այլ նաև Սևանա լճի համար։
Օգտագործված աղբյուրը՝
http://www.armecofront.net/lrahos/amulsar/
Նյութը՝ Սուրեն Կարապետյանի
No comments
Post a Comment