Գանձասարի վանքը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դիմացի համանուն լեռան վրա: Հիմնադրվել է մինչև X դ.: Հայոց Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի` քաղկեդոնականության դեմ պայքարելու համար: 949-ին Խաչենում հրավիրված ժողովին մասնակցել է Գանձասարի վանքի վանական Սարգիսը: Սելջուկների դեմ պատերազմում զոհված Խաչենի Գրիգոր իշխանի աճյունը բերել ու թաղել են Գանձասարի վանքում, որը ըստ XII-XIII դդ. մատենագիր, օրենսդիր Մխիթար Գոշի վկայության, նրա նախնիների տապանատունն էր: Արցախ-Խաչենի իշխանաց իշխան Հասան Ջալալ Դոլան 1216-38-ին կառուցել է վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (օծվել է 1240-ի հուլիսի 22-ին` Վարդավառի օրը): Ըստ Կիրակոս Գանձակեցու, իշխան Հասան Ջալալի կազմակերպած մեծ տոնախմբությանը ներկա է եղել 700 քահանա: Հյուրերի թվում էին Աղվանքի Ներսես կաթողիկոսը, Վանական Վարդապետը, իշխաններ և եպիսկոպոսներ, Հայաստանի շատ վանքերի առաջնորդներ:
Սրբատաշ քարից կառուցված եկեղեցին ունի ներքուստ` խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով
գմբեթավոր
հորինվածք
և
հարուստ
գեղարվեստական
հարդարանք:
Ներսում,
առագաստների
տակ
կան
երկրաչափական
զարդաքանդակներ
(շրջանաձև,
աստղաձև,
քառակուսի),
իսկ
վերևում
չորս
ավետարանիչների
խորհրդանշանների
բարձրաքանդակներն
են:
Նուրբ
և
ճոխ
մշակում
ունի
բեմի
ճակատամասը:
Արտաքուստ
ճակատներն
ունեն
զույգ
խորշեր
և
զարդարված
են
դեկորատիվ
կամարաշարով:
Հայկական
արվեստում
իր
հարդարանքով
բացառիկ
է
եկեղեցու
գմբեթը,
որի
թմբուկի
նիստերին
կան
Հին
և
Նոր
կտակարանների
թեմաներով
պատկերաքանդակներ,
կենդանակերպ,
երկրաչափական
և
բուսական
մոտիվներով
զարդաքանդակներ:
Արևմտյան
նիստերին
քանդակված
են
ծալապատիկ
նստած
կտիտոր
(հիմնադիր
և
մեկենաս)
իշխանները`
գլխներից
վեր
պահած
եկեղեցիների
մանրակերտերով,
Քրիստոսը
և
նրանից
ներքև`
Ադամը
և
Եվան:
Հարավային
նիստերին
խմբված
են
ծնկաչոք,
լուսապսակներով
մարդկանց
(հավանաբար`
առաքյալների)
քանդակներ,
որոնք
դիմում
են
միջին
նիստի
ճակտոնում
պատկերված
Աստվածածնին:
Արևմտյան
ճակատին
կա
բարձրարվեստ
խոշոր
պատկերաքանդակ`
«Խաչելության»
տեսարանով:
Վանքի գավիթը հիմնադրել է Հասան Ջալալ Դոլայի կին Մամքանը` 1261-ին, ավարտել
է
նրանց
որդի
Աթաբակ-Իվանեն`1266-ին: Գավիթն
ունի
խաչվող
կամարնենով
ծածկ
և
հատակագծային-ծավալային
հորինվածքով
կրկնում
է
Հաղպատի
վանքի
գավթի
ձևերը
(հավանաբար,
երեքն
էլ
նույն
ճարտարապետի
կառույցն
են):
Գանձասարի
վանքի
արևմտյան
շքամուտքն
ունի
ճոխ
ձևավորում,
դռան
ճակատակալ
քարում
օգտագործվել
են
բազմագունության
հնարք:
1261-ին Ղազիվում (Իրան) սպանված Հասան Ջալալ Դոլայի աճյունը նրա որդի Աթաբակ-Իվանեն տեղափոխել է հայրենիք և թաղել Գանձասարի վանքում: 1271-1301-ին վանքը
բազմաթիվ
նվիրատվություններ
է
ստացել:
Մոտ
1400-ին
վանքը
դարձել
է
Աղվանից
կաթողիկոսության
աթոռանիստը:
1417-ին
Մատթեոս
Մոնոզոնը
վանքում
գրել
է
բանաստեղծությունների
մի
ժողովածու`
կազմված
տաղերից,
ներբողներից
և
Ալեքսանդր
Մակեդոնացու
չափածո
պատմությունից:
1441-ին վանքի եպիսկոպոս Ազարիան մասնակցել է Էջմիածնում Հայոց կաթողիկոս Կիրակոս Ա Վիրապեցու ընտրություններին: 1462-ին կարակոյունլու
սուլթան
Ջհանշահի
կին
Բեգում-խաթունը
հրովարտակով
հաստատել
է
Գանձասարի
իրավունքները
և
կարգադրել
պետական
պաշտոնյաներին`
վանքը
հարկերից
ազատել:
1467-80-ին
վանքը
որպես
նվիրատվություն
ստացել
է
գյուղեր,
հողամասեր,
դրամ:
1487-ին
ակկոյունլու
Յաղուբ
Փադիշահը
հրովարտակով
հաստատել
է
Գանձասարի
Շմավոն
կաթողիկոսի
իրավունքները
և
նրան
ենթակա
հոգևորականությանն
ազատել
հարկերից:
Գանձասարի
վանքը
1493-ին
որպես
նվեր
ստացել
է
Մսերզին
գյուղը,
իսկ
1507-ին`
Տանձաձորը:
1546-ին
Սարգիս
կաթողիկոսն
ընդարձակել
է
վանքի
կալվածքները,
1551-ին`
նորոգել
վանքի
եկեղեցին:
1606-20-ին
Գանձասարի
վանքի
նախկին
սարկավագ
Մեխլուն
Արցախի
լեռնային
շրջաններում
գյուղացիական
ապստամբություն
է
հրահրել
և
ղեկավարել,
դատապարտել
է
վանականների
աշխարհիկ,
զեխ
կյանքը,
քարոզել
ունեցվածքի
հավասարություն:
1628-33-ին Գանձասարի Հովհաննես կաթողիկոսը նորոգել է վանքը: 1653-ին Գանձասարի կաթողիկոս Պետրոս Խանձկեցին կանգնեցրել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի երկաթե խաչը, նորոգել վանքը: 1659-ին վանքում Հովհաննես Ապահունեցին գրել է «Քերականություն» ժողովածուն: 1675-ին մահացել
է
Պետրոս
Խանձկեցի
կաթողիկոսը,
և
Երից
մանկանց
վանքում
ստեղծվել
է
Գանձասարին
հակաթոռ
կաթողիկոսություն`
Սիմեոն
Խոտորաչենցու
գլխավորությամբ:
1689-ին
Երեմիա
Կաթողիկոսը
կառուցել
է
Գանձասարի
վանքի
սեղանատունը:
1699-ին
վանքում
տեղի
է
ունեցել
Գանձասարի
կաթողիկոսի
և
XVII-XVIII դդ. հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Իսրայել Օրու հանդիպումը: 1702-ին Գանձասարի
կաթողիկոս
է
դարձել
եսայի
Հասան
Ջալալյանը:
Նրա
օրոք
վանքը
դարձել
է
Ղարաբաղի
նաև
քազաքական
և
ռազմական
կենտրոնը:
1762-ին
վանքում
կայացել
է
Հովհաննես
կաթողիկոսի
և
XVIII դ.
2-րդ
կեսի
հայ
ազատագրական
շարժման
ղեկավար
Հովսեփ
Էմինի
հանդիպումը:
Վանքում
1778-ին
Հովհաննես
կաթողիկոսը
«Դատաստանագիրք»
է
գրել:
1781-ին
Գյուլիստանի
Մելիք
Աբովը
նորոգել
է
եկեղեցին
ու
գավիթը:
1783-ին
Գանձասարի
վանքում
Ղարաբաղի
մելիքների
և
հոգևոր
առաջնորդների
հավաքը
նամակ
է
հղել
ռուսական
բանակի
գեներալ
իշխան
Պոտյոմկինին`
խոստանալով
նրան
Ղարաբաղը
պարսկական
տիրապետությունից
ազատագրելու
արշավանքի
ժամանակ
օգնել
պարենով
և
ռազմական
աջակցություն
ցույց
տալ:
1813-ին Ղարաբաղն անցել է ռուսական տիրապետության տակ: 1815-ին ռուսական կառավարությունը վերացրել է Գանձասարի
(Աղվանքի)
կաթողիկոսությունը
և
այն
փոխարինել
մետրոպոլիտությամբ:
1836-ին
արքեպիսկոպոս
Բաղդասարը
մետրոպոլիտության
կենտրոնը
Գանձասարի
վանքից
տեղափոխել
է
Շուշի:
1898-ին
Անտոն
վարդապետը
Գանձասարի
վանքի
արևելյան
կողմում
կառուցել
է
դպրոցի
երկհարկանի
շենքը:
1907-ին
նորոգվել
են
Գանձասարի
վանքի
գավթի
տանիքն
ու
զանգակատունը:
1923-ին
Լեռնային
Ղարաբաղի
Խորհրդային
Ադրբեջանին
բռնակցվելուց
հետո
վանքը
դադարել
է
գործել:
Վանքի
Ս.
Հովհաննես
Մկրտիչ
եկեղեցին
վերաբացվել
է
1988-ին:
1992-ին
ԼՂՀ ներխուժած
ադրբեջանական
զորքերի
հրետակոծությունից
ավերվել
են
վանքի
արևելյան
կողմի
շինությունները,
որոնք
1993-98-ին
վերանորոգվել
են:
No comments
Post a Comment