Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Showing posts with label Էկոհայրենագիտակա ակումբ. Show all posts
Showing posts with label Էկոհայրենագիտակա ակումբ. Show all posts

Ճառագայթումը և դրա ազդեցությունը մարդու վրա

Էկոհայրենագիտական ակումբի առաջին դասը Ամերիկյան համալսարանում

Այսօր ինձ համար սովորական օր չէր, այլ՝ տոնական: Առավոտյան այցելեցինք ՀՀ նախագահի նստավայր, դրանից հետո կրթահամալիրում Հարիսայի ծեսն էր, իսկ արդեն 16:30 Ամերիկյան համալսարանում վապետության դասի էինք: Արդեն նշված ժամին Ամերիկյան համալսարանում էինք: Դասը վարում էր մեր կրթահամալիրի ուսուցիչ Սիրանուշ Թումանյանը: Բացի մեզնից, դասին ներկա էին նաև Անանիա Շիրակացի ճեմարանի սաները: Դասի թեման թռչուններն ու վագրերն էին:

Ակումբի հետաքրքիր պարապմունքը

Այսօր կայացավ էկոհայրենագիտական ակումբի հերթական հանդիպումը: Դե ինչպես ողջ կրթահամալիրը, մենք էլ Դիջիթեքյան խառնաշփոթի մեջ ենք: Դիջիթեքին պատրաստվում ենք ներկայացնել ֆիլմ Երևանի հիմնախնդիրների մասին: Ու այսօրվա մեր աշխատանքները ուղղված էին դրան: Մեզ սիրով օգնեց Բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Ղազարյանը: Նա մասնակցեց մեր հարցազրույցին, ապա ակումբին մի շատ կարևոր գիրք նվիրեց: Աշխատանքները շարունակվում  են:

Առցանց քննարկում: Էկոհայրենագիտական ակումբի առաջիկա աշխատանքների ծրագրի կազմում



Խնդրում եմ ուսումնասիրեք այն և գրեք ձեր առաջարկներն ու հարցերը,ինչպես նաև փորձեք պատասխանել հետևյալ հարցերին.
            

·         Ինչպե՞ս կազմակերպել ակումբային դասերը նոր կիսամյակում
·         Ինչպիսի՞ նախագծերի մասնակիցը կցանկանայիք դառնալ
·         Ո՞ր վայրերում էկոհայրենագիտական ճամփորդություններ կցանկանաք կատարել և ինչո՞ւ
·         Այսօր բոլոր բնապահպանները կարծես թե նույն գործունեությունն են ծավալում` աղբի հավաքում, ցույցեր և այլն, ի՞նչ նոր բնապահպանական նախագծով կարող ենք մենք հանդես գալ(հարցի հեղինակ Վահրամ Թոքմաջյան)
·         Ի՞նչ եք կարծում Ավագ դպրոց վարժարանի ակումբի տարածքում ինչ գործունեություն կարող ենք ծավալել մենք(հարցի հեղինակ Վահրամ Թոքմաջյան)


Powered by Blogger.