Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Աֆորիզմներ բնության մասին

Արտանիշ լեռ

Արտանիշ լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիս-արևելյան 



Սևանա լիճ



Սևանա լիճը Արտանիշի բարձունքից



Մխիթար Սեբաստացի Էկոհայրենագիտական ակումբի սովորողները


Սևանա լիճ՝Շորժա ափ


Օզոնային շերտի պահպանության օր. Հանդիպում սեմինար Ավ. Իսահակյանի գրադարանում


Այսօր Էկո - հայրենագիտական ակումբի հերթական աշխատանքը անցկացվեց ոչ ֆորմալ: Այցելեցինք Ավ. Իսահակյանի գրադարան, որտեղ մեզ սպասում էի Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը և «Մոլորակ» խմբակի սովորողները, որոնք նույնպես զբաղվում են բնապահպաններ էին: Սկզբում ընթերցվեց Բնապահպանության նախարարի նամակը, որը վերաբերվում էր օզոնային շերտի պահպանությանը: Նա կոչ էր նաում պահպանել մեր շրջակա միջավայրը: 
Նամակից հետո դիտեցինք փոքրիկ ներկայացում, որը պատրաստել էին մեր էկո ընկերներ: Դրական այն էր, որ երևում էր նրանց մեծ աշխատանքը, սակայն նրանք իրենց աշխատանքը չկարողացան ճիշտ ձևով ներկայացնել հանդիսատեսին: Նրանք ուղղակի կարդում էին այն տեղեկությունները, որոնք ունեին: Իմ կարծիքով այդ ամենը կարելի էր վերածել թատրոնի և ուսումանական թատրոն խաղալ, կամ ֆիմի տեսքով ներկայացբել, որը և՛ աչքին, և՛ ականջին հաճելի կլիներ:
Դե մենք՝սեբաստացիներս, սովոր չենք լինել միայն լսողի դերում: Մենք ներկայացրինք մեր Կրթահամալիրը, Էկոակումբը,նախագծերը ու անելիքերը և իհարկե ներկայացրեցինք Էկոտուր 2014-ը:
Պետք է խոստովանեմ, որ այդ ամենից հետո բարձր գոռում է,Կրթահամալի՛ր, քեզ շատ եմ սիրում:
Վերջում ստացանք գեղեցիկ շապիկներ՝ նվիրված Սեպտմեբերի 16 -ին ՝ Օզոային շերտի պահպանության օրվա: Սեմինարի ընթացքում հնչեցին հարցրեր, որոնց ակտիվ պատասխանում էի Աշոտ Փաշինյանը:
Հ.Գ. Կարծում եմ Էկոտուր 2014-ի առաջին հայտն արդեն ունենք,քանի որ նրանք շատ հետաքրքրվեցին ու ցանկություն հայտնեցին մասնակցել:

Մնացականյան Մարինա

Էկոօրացույց



15 սեպտեմբերի-15 հոկտեմբերի- բնության պահպանության մեկ ամսյակ
16 սեպտեմբերի- օզոնի շերտի պաhպանության միջազգային օր
18 սեպտեմբերի աշխարհի ջրային պաշարների մոնիթորինգի օր
3-10 հոկտեմբերի-կենդանիների պաշպանության շաբաթ
24 հոկտեմբերի – օր առանց թղթի
9 նոյեմբերի- հակամիջուկային ակցիաների օր
11 նոյեմբերի-էներգախնայողության միջազգային օր 
15 նոյեմբերի-կրկնակի վերամշակման օր
1 դեկեմբերի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օր
11 հունվարի-արգելոցների միջազգային օր
14 մարտի-ջրամբարներ դեմ պայքարի օր
21 մարտի-անտառների պահպանության միջազգային օր
22 մարտի -ջրային ռեսուրսների պահպանության օր
23 մարտի – կլիմայի համաշխարհային օր
31 մարտի- ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր
5 ապրիլի- ծառատնկի օր
7 ապրիլի-առողջության պահպանման համաշխարհային օր
15 ապրիլի- էկոլոգիական գիտելիքների օր
22 ապրիլի- երկիր մոլորակի միջազգային օր
28 ապրիլի- քիմիական անվտանգության օր
3 մայիս-արևի օր
12 մայիս- էկոլոգիական կրթության օր
15 մայիս- 15 հունիս-
22 մայիսի-կենսաբազմազանության պահպանման միջազգային օր
5 հունիսի-շրջակա միջավայրի պասհտպանության միջազգային օր
8 հունիսի-օվկիանոսների օր
Հունիսր 17- անապատացման դեմ պայքարի միջազգային օր
11 հուլիս-ձկնորսհության դեմ պայքարի օր
25 օգօստոսի-Սևանա լճի պահպանության օր

ԷԿՈՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԾՐԱԳԻՐ



2013-2014 ուսումնական տարի

Նպատակն ու խնդիրները
·         Ծանոթացնել իր  հայրենիքի բոլոր անկյուններին՝պատմամշակութային վայրեր, քաղաքներ, գյուղեր, բնակավայրեր
·         Ձևավորել բնությունը պահպանելու, խնայողաբար վերաբերվելու արժեքներ
·         Սովորողի մեջ ձևավորել բնապահպանական խնդիրներին լուրջ վերաբերվելու, լուծումներ մտածելու կարողություններ
·         Ձևավորել էկոկիրթ անհատի
Ակումբի գործունեությունը
Ø  Ակումբը կազմակերպում է Կրթահամալիրային նախագծեր
  1. Էկոտուր ամենամյա միջազգային բաց ստուգատես
  2. «Հայաստանի արգելոցները» նախագիծ
  3. «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության կենտրոն»
  4. Շարքը կլրացվի
Ø  Մասնակցել Կրթհամալիրի ուսումնական տոնացույցով որոշված տոներին՝
1.       Սեպտեմբերի 21-22- Անկախության տոն.  բարձունքների նվաճում
2.       Հոկտեմբերի 4-6 - DigiTec Expo 2013
Հոկտեմբերի 22-26 -  աշնանային ակումբային ճամբար Արցախում
3.       Նոյեմբերի 1-8 - ՆԱՏՕ-ի շաբաթ Հայաստանում
4.       Նոյեմբերի  12-16 - Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը
5.       Դեկտեմբերի 16-27- ձմեռային ուսումնական ճամբարներ
6.       Փետրվարի  3-8- Հանրակրթական Դիջիթեք 2014 (նյութերի հրապարակումը սոցցանցում` հունվարի 14-ից)
Փետրվարի 17-21- Թումանյանական շաբաթ
7.       Մարտի 10-14- Չարենցյան շաբաթ
8.       Ապրիլի 13-պարտեզների գարնանային բարեկարգման նախագծեր, Ծաղկազարդ. ծառի օրը
9.       Ապրիլի 22-27–էկոտուր, հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի ստուգատես
Ապրիլի 24– միավորող նախագծեր
10.   Մայիսի 28-31 - Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավներ,  բարձունքների նվաճում
11.   Հունիսի 5 - Շրջակա միջավայրի օրը
Հունիսի 16-20 - Ամառային փառատոներ, ստուգատեսներ` Թարգմանչական ստուգատես
·         Կազմակերպել ամենատարբեր հայրենագիտական-էկոլոգիական ճամփորդություններ
·         Կազմակերպել սեմինարներ, էկոդասեր կրթահամալիրի ոչ ակումբի անդամ սովորողների, ծնողների համար, հանրակրթական այլ դպրոցների աշակերտների համար
·         Մասնակցել Էկոտուր ամենամյա միջազգային բաց ստուգատեսին
·         Համագործակցել տարբեր հասարակական, բնապահպանական տեղական և միջազգային կազմակերպությունների հետ
·         Մասնակցել բարեկարգման աշխատանքներին՝«Բակը՝պարտեզ» նախագծերին
·         Կազմակերպել բնապահպանական ակցիաներ, անհրաժեշտության դեպքում՝ մասնակցել բողոքի ցույցերին
Ակումբին վերաբերող հանրապետական, քաղաքային կամ այլ  իրադարձությունների մասնակցություն , լուսաբանում:
   Ակումբային քննարկումներ (որոշ քննարկումններ կարող են իրականցվել նաև առցանց)
1.       Բնապահպանության ոլորտում համաշխարհային համագործակցությունը և ՀՀ-ն
2.       ՀՀ-ի էներգետիկան
3.      ՀՀ հատուկ պահպանվող տարածքներ
4.       Էկոտուրիզմի զարգացման նախադրյալները ՀՀ-ում
5.       «Սևան» ազգային պարկ
6.       Երևանի օդային ավազան փոշոտվածություն
7.       ՀՀ բնապահպանական օրենսգիրք
8.       Բնապահպանական  մոնիթորնգ

ԱԿՈՒՄԲԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱ ՏՎԱԾԸ
ՄԵԴԻԱՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐԺԵՔՆԵՐ
«Բնապահպանական օրենսգիրք»
Ուսումնասիրել և յուրացնել ՀՀ բնապահպանական օրենսգրքի կարևորագույն հոդվածները
2013-2014 ուսումնական տարի
Աշխատանքը կատարել հատվածաբար, փուլերով
Ստեղծել ֆիլմեր, տարածել սոցցանցերում, գիտակցել օրենքների կարևորությունն ու դրանք կարողանալ անհրաժեշտության դեպքում կիրառել
Հայերեն-վրացերեն էկոլոգիական բառարան
Համագործակցություն Վրացերենի խորացված ուսուցման խմբի հետ, էկոլոգիական տերմինների յուրացում, շնորհանդես Թբիլիսիի Ազգային գրադարանում
Հոկտեմբեր-նոյեմբեր
Թարգմանություն,էլեկտրոնային բառարանի կազմում
«Հայաստանի էկոլոգիական խնդիրների ծառը»
(մաս 2)
Վերհանել էկոլոգիական կարևորոգույն խնդրները, իրականացնել հարցազրույցներ ոլորտի մասնագետների հետ
Սեպտեմբեր – հունվար(ներկայացնել Դիջիթեք 2014-ին)
Ստեղծել փաստագրական ֆիլմ,ուսումնասիրել, հետազոտել խնդիրները,համապատասախան մարմինների ու մասնագետների հետ կազմակերպել հանդիպումներ, կլոր սեղաններ

Մարթա Ասատրյան
Powered by Blogger.