Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Օզոնային շերտի պահպանության օր. Հանդիպում սեմինար Ավ. Իսահակյանի գրադարանում


Այսօր Էկո - հայրենագիտական ակումբի հերթական աշխատանքը անցկացվեց ոչ ֆորմալ: Այցելեցինք Ավ. Իսահակյանի գրադարան, որտեղ մեզ սպասում էի Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը և «Մոլորակ» խմբակի սովորողները, որոնք նույնպես զբաղվում են բնապահպաններ էին: Սկզբում ընթերցվեց Բնապահպանության նախարարի նամակը, որը վերաբերվում էր օզոնային շերտի պահպանությանը: Նա կոչ էր նաում պահպանել մեր շրջակա միջավայրը
Նամակից հետո դիտեցինք փոքրիկ ներկայացում, որը պատրաստել էին մեր էկո ընկերներ: Դրական այն էր, որ երևում էր նրանց մեծ աշխատանքը, սակայն նրանք իրենց աշխատանքը չկարողացան ճիշտ ձևով ներկայացնել հանդիսատեսին: Նրանք ուղղակի կարդում էին այն տեղեկությունները, որոնք ունեին: Իմ կարծիքով այդ ամենը կարելի էր վերածել թատրոնի և ուսումանական թատրոն խաղալ, կամ ֆիմի տեսքով ներկայացբել, որը և՛ աչքին, և՛ ականջին հաճելի կլիներ:
Դե մենք՝սեբաստացիներս, սովոր չենք լինել միայն լսողի դերում: Մենք ներկայացրինք մեր Կրթահամալիրը, Էկոակումբը,նախագծերը ու անելիքերը և իհարկե ներկայացրեցինք Էկոտուր 2014-ը:
Պետք է խոստովանեմ, որ այդ ամենից հետո բարձր գոռում է,Կրթահամալի՛ր, քեզ շատ եմ սիրում:
Վերջում ստացանք գեղեցիկ շապիկներ՝ նվիրված Սեպտմեբերի 16 -ին ՝ Օզոային շերտի պահպանության օրվա: Սեմինարի ընթացքում հնչեցին հարցրեր, որոնց ակտիվ պատասխանում էի Աշոտ Փաշինյանը:
Հ.Գ. Կարծում եմ Էկոտուր 2014-ի առաջին հայտն արդեն ունենք,քանի որ նրանք շատ հետաքրքրվեցին ու ցանկություն հայտնեցին մասնակցել:

Մնացականյան Մարինա

No comments

Powered by Blogger.