Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Թռչկանի ջրվեժում

Ամուլսարի նախագիծը վտանգում է Կարմիր գրքում գրանցված տեսակներ


Հայաստանի բնապապանական թեժ կետերը.նախագիծ


2013 թ-ին WWF-Հայաստանի հրապարակած տվյալների համաձայն՝ Ամուլսարի նախագծի քարտեզի վրա նշված են 1 բուսատեսակի, 18 տեսակի թռչունների և 4 տեսակի կաթնասունների բնադրավայրեր: Բոլոր տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Մինչդեռ Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածն արգելում է հանքավայր բացել Կարմիր գրքում գրանցված տեսակների բնակավայրերում և կենդանիների միգրացիոն միջանցքներում:
Օգտագործվելու է խիստ թունավոր միացություն՝ ցիանիդի լուծույթ

Ագարակի պղնձամոլիբդնային կոմբինատի պոչամբարի ջրի շրջանառու համակարգը չի աշխատում

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի «Դավազամի» պոչամբարի ջրի շրջանառու համակարգը չի աշխատում: Պոչամբարից ջուրը թափվում է անդրսահմանային Արաքս գետ: Այս մասին նշված է «Ագարակի N1 պոչամբարի ընդլայնում, բնապահպանական մաս» նախագծում, որը ներկայումս բնապահպանական փորձաքննություն է անցնում:

Ազատ գետի մասին. Գառնի գյուղի գյուղապետ Աշոտ Վարդանյան

Ազատ գետի մասին.հարցազրույց Լևոն Գալստյանի հետ



Ապրիլ ամսվա աշխատանքների ամփոփում

Ակումբային պարապմունքները եղել են ըստ դասացուցակի՝ հինգշաբթի և ուրբաթ օրերին(6-7-րդ ժամ),ինչպես նաև սովորողների հետ աշխատել ենք առցանց:

Ամուլսարի հանքը. Հայաստանի բնապահպանական թեժ կետերը նախագիծ

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը, որն անմիջապես վտանգ է ներկայացնում Սևանա լճի համար։ Դրա շահագործումը բերելու է Որոտան-Արփա-Սևան թունելի քայքայմանը, իսկ հետո նաև այդ շատ վտանգավոր և ռեակտիվ ջրերի դեպի Սևանա լիճ թափանցմանը։Մեր ապագան վտանգված է և մենք չունենք նորմալ ազգապահպան գործելակերպ, իսկ տարբեր նախարարությունների քննարկումները կանաչ տնտեսության մասին՝ ուղղակի կեղծիք են։

Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Արփա և Որոտան գետերի ջրավաք ավազանում, Ջերմուկից մոտ 7 կմ հեռավորության և ծովի մակարդակից 2800-3000 մետր բարձրության վրա։ Այն ցանկանում է շահագործել 2005թ.-ին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում ստեղծված, անհայտ ծագման “Lydian International” օֆշորային ընկերությունը։ Նախատեսվում է տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։
Powered by Blogger.