Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Դիլիջանյան #4. ճամփորդական դիմանկարներ



Շոթա Թորոսյան
Լուսանկարելու լավ հնարավորությունն էր, ֆոտոխցիկս ձեռքիցս չէի կարողանում գցել,ուզում էի նկարել Դիլիջանի գեղեցիկ բնությունը,ընկերներիս։ Կարծում եմ ստացվել է։ Շատ լավ ճամփորդություն էր։


Անի Մանուկյան
Ես երևի կասեմ՝ ինչ տվեց ինչ ճամփորդությունը:Դիլիջան քաղաքը բացահայտեցի նոր կողմերից: Հետաքրքիրն այն է, որ ակումբային բոլոր ճամփորդություններին բնապահպանի աչքով եմ նայում տարածքին,մաքրությանը  ու ինձ թվում է բնավորություն է արդեն դաձել: Ծիծաղելի է թվում, բայց այդպես է, երևի կարևոր հատկանիշ եմ ձեռք բերել ճամփորդություններից, որը հաստատ հետագայում էլ է պետք գալու:

Անի Աճեմյան
Դիլիջանում շատ լավ էր անցնում,մենք գնացինք Հաղպատ,Պարզ Լիճ: Ինձ շատ դուր եկավ ես մեծ հաճույքով նորից կգնամ:

Միքայել Կամենդատյան
Մեր խմբի տարիքով ամենափոքրն էի, խելքով՝ ամենախելացին )))))) Շատ նոր բաներ սովորեցի ճամփորդությունից, քանի որ ուր որ լինում էինք, այդ վայրի մասին պատմում էինք, ուսումնասիում էկոլոգիական վիճակը: Ինձ ավելի զարմացրեց մեր իշխանությունների անտարբեր վերաբերմունքը բնության նկատմամբ, քանի որ հատած ծառերը, գետ-աղբանոցը,անտարբերության արդյունք են, ես այդ թեմայով առանձին վերլուծություն եմ անելու: Կարևոր մի բան էլ, նոր ընկերներ ձեռք բերեցի :Դ

Աննա Մկրտչյան
Վերջին տարին է արդեն կրթահամալիրյան իմ ճամփորդության:Միգուցե այս ճամփորդությունն էլ էր վերջինը, չգիտեմ կյանքը ինչ անակնկալներ կմատուցի, բայց այս ճամփորդությունը միշտ կհիշեմ: Խենթություններ,հետաքրքիր զրույցներ, խաղեր, արշավ,նավով զբոսանք Պարզ լճում: Հավե՜ս, շա՜տ հավես երեք օր:

Վարդանյան Վարդան
Ինձ համար բոլոր ճամփորդություններն էլ շատ լավ են անցնում:

Հայկ Ֆուրունջյան
Կրտսեր դպրոցից սկսած ճամփորդում եմ,միշտ ճամփորդությունների վերջում դասավանդողներս ասում էին, դե նյութ կգրեք այսօրվա մասին։ Ընկեր Մարթան էլ բացառություն չէր։ Բայց դա էլ ամենակարևոր պահն է ճամփորդություններից հետո, ինչը ինձ մոտ չի ստացվել, միայն կասեմ, որ համերաշխ ու միմյանց հետ շատ հարգալից մթնոլորտում է անցել, լավ զբոսնել ենք։ Երևի այսքանը։


Կարապետյան Սուրեն
Նյութում արդեն գրել եմ, որ շատ սպասված ճամփորդությունն էր: Ուրախ, հետաքրքի օրեր էին: Դեռ տուն չհասած՝ ընկեր Մարթային գրել էի, էլի մի տեղ գնանք էլի: 


Մարտին Մկրտչյան
Ուրախ եմ, որ ընկեր Մաթան համաձայնվեց ինձ էլ ճամփորդության տանել,նա ինձ ավելի լավ ճանաչեց: Ես խոհանոցում,աղջիկների համար մեկ օգնականն էի, մեր տան տիրոջ հավերի կերակրողը: Տպավորություններս չեմ էլ կարող ասել,շատ լավ էր ամեն ինչ: Ընկեր Միքայել, ամեն առավոտ ժամը 5:30-ից վազել եմ, ոնց որ խոստացել էի:

No comments

Powered by Blogger.