Այսօր գնացել էինք նախագահական
նստավայր: Ոչ, պատճառը ամենևին էլ գալիք ընտրությունները չէին, մեկ այլ
առավել կարևոր աղետ կանխելու մտադրություն ունեինք:
Մեղրաձորում`մոտավորապես Հայաստանի կենտոնում, շահագործման է հանձնվել հանքավար`ցիանային արտադրություն: Շահագործողների հավաստմամբ անվտանգ արտադրություն է (իհարկե անվտանգ է, պարզապես տեղի կունենա ցիանային աղետ, արդյունաբերական աղբը` ամենավտանգավոր նյութերի մեջ ներառված նատրիումի ցիանիդի հետ մեկտեղ կհայտնվի Մարմարիկ գետում, կգրանցվեն թունավորման դեպքեր, գյուղացիները կհեռանան գյուղից ու արդյունքում առողջարանային հանգստի Ծաղկաձոր-Մեղրաձոր-Հանքավան գոտին կնմանվի, օրինակ` գերեզմանատան ):
Մեղրաձորի գյուղացիների հետ մեկտեղ մենք էլ փորձեցինք ինչ-որ չափով նպաստել խնդրի արդյունավետ լուծմանը` եղածին ավելի լայն արձագանք տալով ու հանրության ուշադրությունը սևեռելով: Մեղրաձորցիները ձեռքի տակ եղած ամեն փաստաթուղթ հավաքել ու փորձում էին ապացուցել, որ վտանգը անխուսափելի է, բայց...
Հուսանք, որ դեռ կկարողանանք երազել էկոմաքուր բնակավայրերի մասին:
Ու հուսանք, որ Մեղրաձորն էլ Թեղուտ չի դառնա:

Պատմում է` Թամարա Ստեփանյանը
No comments
Post a Comment