Ձմեռային ընթերցանություն Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ թեմայով
70-ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինատ ԴՆԹ-ի տեխնոլոգիան
և ստեղծվեց նոր ուղղություն մոլեկուլյար գենետիկայում` Գենային ինժեներիան: Գենային ինժեներիայի
մեթոդները հնարավորություն էին տալիս կենդանի օրգանիզմներում տեղադրել այնպիսի գենետիկական
ծրագրեր, որոնք ավելի ցանկալի էին և գիտության մեջ և պրակտիկայի համար: Գենային ինժեներիայի
կարևոր նպատակներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսրի և կենդանիների ստեղծումը:
Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղագրել էին օտար գեներ, անվանեցին տրանսգեն
կամ գենետիկորոն ձևափոխված օրգանիզմներ:
