Էկոկոկակտուս գովազդ
Sunday,21 Թողարկիչ՝ http://eco-hay.blogspot.com
«Մեծամոր» պատմահնագիական արգելոց-թանգարան
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին:
1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:
Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (մ.թ.ա. IV-II հազ.) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր: Լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը` հալոցը և հնոցները, որոնք կառուցվել են ժայռերի մեջ: Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշոր բնակատեղի էր, որը զբաղեցնում էր 10,5 հա տարածք, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ, զիկուրատ – «աստղադիտարան»:
Էկոհայրենագետական ակումբը Մեծամորում
Առցանց քննարկում:Ամփոփում ենք թբիլիսյան նախագծերը
Monday,1 Թողարկիչ՝ http://eco-hay.blogspot.com
Հարգելի սովորողներ, այսօր ժամը 20:00-ին, ամփոփելու ենք մեր հնգօրյա ճամփորդությունը: Խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ հարցերի վրա և քննարկումը չվերածել շնորհակալությունների ցուցատախտակի:
- Ի՞նչ տվեց ձեզ Էկո դասը Թբիլիսիում:
- Ի՞նչ վայրերում եղաք, համեմատեք և հակադրեք Երևանի հետ:
- Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել ձեր ընկերներին Երևանում:
- Ձեր կարծիքով ինչպիսի՞ համագործակցություն կարող ենք սկսել վրաց ընկերների հետ:
- Հայաստանի կամ Երևանի ո՞ր վայրերը նրանց ավելի կհետաքրքրեն:
Կուս տբա կամ Կրիայի լիճ
Կրիաների լիճը ոչ մեծ լիճ է ,որ գտնվում է Թբիլիսիից 3 կմ
դեպի հարավ-արևմուտք` Մտացմինդա լեռան հյուսիսային
լանջին: Լճի անունը առաջացել է կրիաների առատության պատճառով,որոնք նախկինում հայտնաբերվել
են տվյալ տարածաշրջանում:
Լիճը սնվում է Վարազիսխեվի գետով, որը Կուրի վտակն է և այնքան էլ մեծ չէ : Ջրհավաք ավազանի մակերեսը 0.4 կմ քառ. է:Լիճը գտնվում է ծովի մակերևույթից 686.7 մ. բարձրության վրա `մակերեսը կազմում է 0,034 կմ քառ. առավելագույն խորությունը 2.6
մ:
Լիճը սնվում է Վարազիսխեվի գետով, որը Կուրի վտակն է և այնքան էլ մեծ չէ : Ջրհավաք ավազանի մակերեսը 0.4 կմ քառ. է:Լիճը գտնվում է ծովի մակերևույթից 686.7 մ. բարձրության վրա `մակերեսը կազմում է 0,034 կմ քառ. առավելագույն խորությունը 2.6
մ:
Մցխեթա
Subscribe to:
Posts (Atom)
Powered by Blogger.