Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մասնագիտական տեղեկատվություն ընթացիկ տարվա հիդրոօդերեւութաբանական պայմանների վերաբերյալ

ՀՀՏԿԱԻՆ Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյան
Զարմանքով եմ մոտենում լրատվական կայքերի այնպիսի տեղեկատվություններին, երբ մասնագիտական հիմնավորումները և կարծիքները սխալ հասկանալով և որոշ անհատների կողմից ոչ փաստացի կերպով հիմնավորված նյութերի միախառնման միջոցով ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետծառայության կողմից տրված տեղեկատվությունը աղավաղում են և ստեղծում լրացուցիչ մտահոգություններ և անհանգստություններ հանրության մեջ:

Հրապարակված այն տեքստը, որ «Ջրամբարները կարող են կիսատլցվել, սակայն ոչ թե եղանակի, այլ՝ ՀԷԿ-երի պատճառով, և որ թեևտեղումների պակասը մտահոգիչ է, սակայն ջրամբարները լցվելուհարցը միայն դրանով չի պայմանավորում, այլ նախևառաջ ՀԷԿ-երով, որոնց պատճառով էլ, ոռոգման ջուր կուտակել չի հաջողվում»չի ներկայացվել և ոչ մի կերպ չի կարող հիմնավորվել ՀՀ ՏԿԱԻՆՀիդրոմետծառայության կողմից: Բացի այդ, որոշ անհատներ նշելովայսպիսի մտքեր, թե «Նույն Հիդրոմետն անցյալ տարի էլ էր սակավաջրություն կանխատեսել, սակայն արդյունքում մարտի 30-ին 40 սմ ձյուն էգալիս, և ծիրաներինը ցրտահարվում են» և փորձելով հեգնել մասնագիտական կանխատեսումները, մոռանում են կամ պարզապես չեն տրամաբանումոր մարտ ամսին տեղացած ձյան հետևանքով առաջացած ցրտահարությունը, ոչ մի կերպ չի կարող տարվա սակավաջրության հետ կապ ունենալքանզի դրանք բոլորովին տարբեր պատճառներով առաջացող երևույթներ են:

Ելնելով այս ամենից ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետծառայությունը ևս մեկ անգամ հակիրճ կերպով ներկայացնում է ընթացիկ տարվահիդրոօդերևութաբանական պայմանների վերաբերյալ հետևյալ ռեալ պատկերը, որն հիմնավորված է փաստերի, այլ ոչ ենթադրությունների և գեղարվեստական մտքերի վրա.



Հանրապետության հոսքագոյացման հիմնական շրջաններում (1800մ և ավելի) ձյան շերտի բարձրության բաշխվածությունը հունվարի 3-րդ տասնօրյակի դրությամբ գետավազանների մեծ մասում կազմում է նորմայի 70-80%-ը, միայն Արփայի ավազանում 40-50%:

Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հիդրօդերևութաբանական պայմանների հետ համեմատած այս տարվա պայմանները փոքր ինչ բարենպաստ են՝ նախաձմեռային ժամանակաշրջանում դիտված տեղումները ավելին են, քան 2014թ. գարնանային վարարումների պարագայում և հողի խոնավության արժեքները նորմայից բարձր են, ուստի այս տարի ձնհալքի կորուստները(ներծծանցման միջոցով) ավելին փոքր կլինեն քան անցյալ տարի:

Ջրամբարների լցվածությունը 02.02.15թ. դրությամբ կազմում է. Ապարանի ջրամբարի համար 12.9 մլն.խոր.մ (02.02.2014թ. դրությամբ կազմել է 11.83 մլն.խոր.մ), Ազատի ջրամբարի համար՝ 21.2 մլն.խոր.մ (02.02.2014թ. դրությամբ կազմել է 21.0 մլն.խոր.մ), Ախուրյանի ջրամբարի համար՝ 126 մլն.խոր.մ (02.02.2014թ. դրությամբ կազմել է 144.4 մլն.խոր.մ):

Գարնանային վարարումների հոսքի ծավալի, առավելագույն ելքերի մեծության, և ՀՀ խոշոր ջրամբարների ջրալցվածության վերաբերյալ առավել հստակ կանխատեսումներ հնարավոր կլինի կազմել մարտ ամսվա երրորդ տասնօրյակում՝ հաշվի առնելով ապրիլ-հունիս ամիսների եղանակի կանխատեսման, փետրվար-մարտ ամիսների ընթացքում ձնածածկույթի փոփոխության, օդի ջերմաստիճանի և այլ տվյալներ, որոնք կարող են ազդել գարնանային վարարումների հոսքի մեծության վրա, ուստի մեկ անգամ ևս հիշեցնում և խորհուրդ եմ տալիս բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին, որ որոշ անհատների սեփական կարծիքները չվերագրել ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության մասնագետների վերլուծություններին և ներկայացված փաստերը յուրովի չվերափոխել և չապատեղեկացնել հանրությանը:

No comments

Powered by Blogger.