Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Առցանց դաս-քննարկում: ՓՀԷԿ-երը, դրանց տնտեսական նշանակությունն ու էկոլոգիական վտանգը

Ինչպես գիտենք ՀԷԿ-երը դրանք էներգիա ստանալու այլընտրանքային աղբյուրներից են: Դրանք Կարծես թե, էկոլոգիապես ավելի անվնաս են, տնտեսապես՝ շահավետ: Ուստի եկեք ուսումնասիրենք դրանց տնտեսական նշանակությունն ու էկոլոգիական վնասը:Կշեռքի ո՞ր նժարն է ավելի ծանր:Ուսումնասիրեք այսնյութերը և սկսենք քնարկումը:


37 comments

Թամարա Ստեփանյան said...

Բարի երեկո ակումբակիցներ:
Կրկին անդրադարնում ենք արդի ժամանակներում բավականին ակտուալ խնդրի:Ինչպես գիտենք ՀԷԿ աշխատանքը հիմնված է հոսող ջրի էներգիայի վերափոխման վրա: Որի համար անհրաժեշտ է մեծ թեքություն ունեցող գետ և շուրջտարյա կայուն հոսք :Իհարկե մեր ռելիեֆը ապահովում է աոաջին նախապայմանը, բայց արդյոք շահագործելով երկրորդ կետը չենք նպաստի գետի ցամաքեցմանը:
Կցանկանայի լսել նաև ձեր կարծիքը:

Anonymous said...

Կարդացի, նյութերը, բայց հասկանում եմ, որ ինչքան էկոլոգիապես մաքուր են աշխատում ՀԷԿ-երը, այնքան մեծ վնաս են հասցնում գետին: Գետը գյուղացու ապրուստի միջոցն է, իսկ եթե չորանա, դա րադեն խնդիր է

Narek Sahakyan said...

Կարծում եմ, որ փՀԷԿ-երի թիվը կրճատել է պետք, որպեսզի Հայաստանը չզրկվի գետեր ու վտակներ ունենալուց: Հայաստանում գետեր քիչ կան՝ հիմնականում վտակներ են, իսկ վտակներում սովորաբար ջուրը շատ առատ չի լինում, ինչպիսին գետում է: Մարդիկ Հայաստանի գետերի վտակների վրա կառուցում են ՀԷԿ-եր, ու արդյունքում և՛ ցամաքեցնում են վտակը, և՛ ոչնչացնում ձկներին և մյուս ջրային կենդանիներին: Էլեկտրաէներգիա ստանալու համար կարող ենք ընտրել ավելի անվնաս մեթոդներ, օրինակ՝ հողմակայաններ: Բացի այդ էլ մեր ԱԷԿ-ի էլեկտրաէներգիան հաստատ կբավականանցնի մեզ, այնպես որ հայ օլիգարխները ՀԷԿ-եր կառուցում են ավելի շատ գումար վաստակելու համար:

http://eco-hay.blogspot.com said...

Բարի երեկո: Կարծիքների հետ համամիտ եմ, այո՛, այսօր Հայաստանի նման փոքր երկրին լիովին կբավարարեր Հայկական ԱԷԿ-ի ց ստացվող էներգիան: Իսկ ՓՀԷԿ-երի կառուցումը ուղակի անասելի չափերի է հասել: Խնդրում եմ բերեք մի քանի գետի օրինակներ,որոնք գտնվում են չորացման եզրինԼ

Թամարա Ստեփանյան said...

Համամիտ եմ:Ես նյութերիցս մեկում անդրադարցել եմ Հայաստանում գետերի հիմնախնդիրներին:Ավելի մանրամասնորեն ուսումնասիրելու դեպքում հասկանում ենք,որ մեր գետերը իսկապես անմխիթար վիճակում են:

Unknown said...

Voxjunum em bolorin, naxoroq neroxutyun em xndrum latinatari hamar, parzapes KDW-i het xndirner unem.
Inch veraberum e qnnarkvox temayin, apa es karcum em vor mec e ekologiakan vtangy, qani vor jrambar karucelis mec taracqner haytnvum en jri tak, da el handisanum e dri axtotman patchar (busakanutyun, shenqer).
Isk tntesakan nshanakutyunn ayn e, vor matakararum e xist cacr inqnarjeqov elektroenergia.

Anonymous said...

Վերջերս շատ եմ լսել, որ Մարցագետի վրա արդեն երրորդն են ուզում կառուցել, իմ դասընկերը Մարց գյուղից է, դասին քննարկում էինք անում, ու ինքն էլ, ասեց, որ գյուղի բնակիչները պայքարում են, որ թույլ չտան կառուցումը:

http://eco-hay.blogspot.com said...

Մենք այս թեմայով Գանձասարյան ակումբային հավաքին, բանացիճելու ենք տնտեսագետների հետ, խնդրում եմ, ավելի շատ փաստարկներ բերեք:

Narek Sahakyan said...

Օրինակ՝ Բյուրական գյուղում գտնվող Ամբերդ գետի վրա արդեն կա կառուցված 3 փՀԷԿ՝ «Ամբերդ ՓՀԷԿ-1»,«Ամբերդ ՓՀԷԿ-2», «Ամբերդ ՓՀԷԿ-3», և դեռ ցանկանում էին այդ փոքր գետի վրա կառուցել 4-րդ ՀԷԿ-ը: Գետը ամենաջրառատ ժամանակահատվածում հազիվ է ունենում նկարում պատկերվածի չափ ջուր: Սակայն գյուղացիները միասնական ուժերով չթողեցին, որպեսզի կառուցվի 4-րդ ՀԷԿ-ը, քանի որ կառուցվեու դեպքում, ժողովուրդը կզրկվել ոռոգման ջրից, բազմաթիվ աղբյուրներ, որոնք սնվում էին գետից, կցամաքեին, իսկ տեղից էլ քիչ կենդանական աշխարհըամբողջովին կվերանար: http://hetq.am/static/content/phek/marc/marc.jpg

Unknown said...

Mi arajark unem. Kareli e aycelucyun kazmakerpel depi Qanager HEK ev aveli manramasn usumnasirel. Ayd jamanak karcum em aveliparz klini.

Unknown said...

Isk inch veraberum e Gandzasarum qnnarkmany, vstah em vor shat burn qnnarkum enq unenalu. Ekolognery ynddem tntesagetneri ))

http://eco-hay.blogspot.com said...

Իհարկե, ուսումնական ճամփորդություն կկազմակերպենք, հիմա պարզապես ուզում եմ, վերհանենք էկոլոգիական վնասի չափը, և պատասխանեք խնդրում եմ, արդյոք արժե տնտեսական շահը, այդ վնասի դեմ:

Unknown said...


Ներկա պահին ՀՀ-ում էներգիայի մեծ մասը ստանում են հիդրոէլեկտրակայաններից և ատոմակայանից:Սակայն երկուսն էլ հանգեցնում են էկոլոգիական խնդիրների:Առաջինի դեպքում վտանգ է սպառնում ջրային բուսական և կենդանական աշխարհին, իսկ երկրորդի դեպքում ճառագայթաակտիվ թափոնները մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին:Ընդհանրապես պետք է վերանան այս երկու էներգիայի միջոցները պետք է փնտրենք ավելի արդյունավետ և անվտանք էներգիայի աղբյուրներ օրինակ՝արևը,քամին,ջուրը դրանք վնաս չեն հասցնում շրջակա միջավայրին:

Unknown said...

Ողջույն բոլորին )

Կարծում եմ, որ բոլորիս էլ հայտնի է, որ մեկ գետի վրա 1 ՓՀԷԿ կառուցելը առանձնապես վնաս չի տա, բայց երբ այն շահագործում են և ի դեպ սխալ են շահագործում, ապա այդ ժամանակ ոչ միայն գետին այլև շրջակա միջավայրին մեծ վնասներ են տալիս: Կարդալով այս նյութը՝ http://ecolur.org/hy/news/water/shhps-or-solar-energy/4966/ , մտածեցի, որ ավելի ճիշտ կլինի, որ օգտագործենք արևային էներգիա, քանի որ այն ոչ մի վնաս չի հասցնում շրջակա միջավայրին, փոխանակը՝ տալով մեզ առնվազն 9 ամիս էներգիա: Ճիշտ է կարող է, որ ինչ-որ տեղ այն թանկ արժենա քան մյուս տարբերակները, բայց եթե ավելի խլամտորեն նայոնք, հաստատ ավելի լավ է օգտագործել արևային էներգիա քան, ուրիշ բաներ:

Unknown said...

Ekeq arajin hertin mtacenq ekologiakan vnasi masin. Menq mer cnvac oric hamarvum enq bnutyan pashtpanner ev es karcum em, vor voch mi gumar chi karox het berel korcrac@, ecohamakargy xaxtvum e, gety camaqum e, dzknatesakner en veranum, ev verjapes ba gyuxacin???

Թամարա Ստեփանյան said...

Կարծում եմ,որ կարող ենք Գանձասարյան ճամբարից այլ մասնակիցներ ներգրավել հետագա աշխատանքներում ու նրանց հետ միասին փնտրենք լուծումներ:Իմ կարծիքով կլինեն շահագրգոված Գանձասարցիներ:

http://eco-hay.blogspot.com said...

Ի՞նչ լուծում եք տեսնում: Եվան առաջարկում է արևային էներգիան օգտագործել: Հասկանում եք ռեսուրսաշահագործման այս շրջանում, պետք է բնությանը մի քիչ հանգիստ թողնել, չի՛ կարելի, աս չափ շահագործել շրջակա միջավայրը, ի վերջո մի օր ինքնավերականգնման հատկանիշը չի գործի:

Unknown said...

Ողջույն բոլորին, քններեք, որ մի փոքր ուշ միացա քննարկմանը:
Իմ կարծիքը կլինի ոմանց համար շատ տարօրինակ, բայց մտածում եմ էսպես. մենք խոսում ենք, որ չպետք է գործի ատոմակայանը, որ հէկերը վնաս են հասցնում և այլն: ՅԱդ դեպում ինչպես ստանալ ներգիա, իհարկե կա ալընտրանքային միջոցներ, սակայն դրանց համար անհրաժեշտ են հովանավորներ և մեծ ֆինասներ, ինչը իմ կարծիքով արդի չէ: Ես կողմե մ որպեսզի մենք շահագործենք գետերը, և առավելապես օգտագործենք Հէկերից ստացվող էներգիան և աստիճանաբար դադարեցնենք ատոմակայանի աշխատանքը

Unknown said...
This comment has been removed by the author.
http://eco-hay.blogspot.com said...

Փակել ատոմակայնը, օգտագործել գետերը, բա ինչպե՞ս ոռոգել գյուղատնտեսական հողահանդակներ: Ձկնատեսակները կվերանան:Գետերը,որոնք Նարեկն էլ է նշել վտակ են կչորոնան մի լավ երաշտից հետո: Ու՞, հետո՞, ի՞նչ կլինի դրանից հետ՞:

Unknown said...

Իսկ ինչ կլինի եթե լինի վթար՞ այդ դեպքում կտուժի ոչ միայն գետը կամ ծառը այլ նաև մի քանի սերուն տվեղ մարդը:

http://eco-hay.blogspot.com said...

Իհարկե աստված չանի, որ վթար լինի, բայց այսօր Հայկական ԱԷԿ-ի արտադրած էներգիայի ծավալը մեծ է ու մենք այն շատ չնչին գնով վաճառում ենք հարևան երկրներին, մինչդեռ մեր երկրում գինը բավականին բարձր է:

Unknown said...

Իսկ, որ էներգիայի աղբոյրն է ավելի շատ վանս հասցնում իմ կարծիքով ԱԵԿը

http://eco-hay.blogspot.com said...

Մարինա ջան, ԱԷԿ-ի վնասները իհարկե քիչ չեն, ճառագայթում, թափոններ, պայթյունի վտանգ: Բայց ՓՀԷԿ-ների օգտագործումն է իր վնասներն ունի: Պետք չէ մի կողմից նայել վնասին, դրա համար հարկավոր է գտնել միջին տարբերակ:

Narek Sahakyan said...

Ճիշտ է, ԱԷԿ-ի միջոցով էլեկտրաէներգիա ստանալը էկոլոգիապես ոչ այնքան մաքուր տարբերակ է, սակայն ԱԷԿ-ը կարող է լինի մի անմարդաբնակ տարածքում, որտեղ եթե բույսեր չլինեն էլ կլինի, սակայն ՀԷԿ-եր միայն կարող ենք կառուցել գետերի վրա, իսկ գետերի ջուրը գյուղացիները օգտագործում են իրենց այգիները ոռոգելու նպատակով:

Unknown said...

Դե միջին կլինի, նա որ եկուսն էլ շահագործենք ըստ սահմանված կարգի ու չափորոշիչնրի

http://eco-hay.blogspot.com said...

Իսկ Հայաստանում այսօր ՀԷԿաշինության մոլուցք է սկսվել:

Թամարա Ստեփանյան said...

Մեր օրերում դժվար է գտնել մի օրինակ,որտեղ բնությունը շահագործվում է առանց հետագա բացասական հետեվանքների:Այս պարագայում իսկապես պետք է ընտրել չարյաց փոքրաքույնը:

http://eco-hay.blogspot.com said...

Իսկ ո՞րն է այդ չարյաց փոքրագույնը:

Թամարա Ստեփանյան said...

Միջազգային շուկայի աչքը մտնելու փոխարեն բավարարել սեփական երկրի շահերը:Գիտակցաբար գնալ որոշ զոհողությունների ու բարելավել սեփական երկրի վիճակը:Գուցե ասելը հեշտ է,սակայն ցանկության դեպքում տարբերակ կգտնվի:

Anonymous said...

Ինձ թվում է, պետք էայդքան փոքր ՀԷԿ-եր կառուցելու փոխարեն արևային էներգիան օգտագործեն, Եվայի կարծիքին կողմ եմ

http://eco-hay.blogspot.com said...

Ուրախանում եմ, որ ռեալ եք դատում, գիտակցում եք իրականությունը:

Unknown said...

Չարյաց մեծագույնը ,,, Սակայն մեզնից ոչ եք էլ չի կարող անել այդն մեծագւոյ բանը, որը գուցե և կօգնի էներգետիկայի ապագաին:

Թամարա Ստեփանյան said...

Լավ սպասենք,մինչեվ կգա մեր գործելու ժամանակը:))

Narek Sahakyan said...

Մեր հարևան Թուրքիան չունի ԱԷԿ, և այդ իսկ պատճառով գրեթե բոլոր տների տանիքներին կան փոքրիկ արևային էլեկտրակայաններ, որոնք արևի էներգիան օգտագործելով ջուրը կարող ենք տաքացնել մինչև 75 աստիճան: Մենք ունենք ԱԷԿ, սակայն կարող ենք շատ ավելի մատչելի եղանակով էներգիա ստանալ, ԱԷԿ-ի էներգիան վաճառելով հարևան երկրներին:

http://eco-hay.blogspot.com said...

Նարեկի հետ համամիտ եմ:

Թամարա Ստեփանյան said...

Ես նույնպես :)

Powered by Blogger.