Բազմիցս լսել էի, որ Արցախ աշխարհը մասնավորապես Ստեփանակերտը առանձնաում է իր մաքրությամբ: Հավատացի այն ժամանակ երբ ինքս տեսա: Ստեփանակերտ այցի ժամանակ բացի ճանաչողությունից փորձեցի հասկանալ այնտեղի մաքրության մակարդակը: Իրոք հիացա, քանի-որ շատ մաքուր էր, ինքս ինձ հարց
էի տալիս, թե ինչպե՞ս են այդքան մաքուր
պահում, երբ նույնիսկ քաղաքում այդքան շատ աղբամաններ չկան, չկան նաև տեսակավորման համար նախատեսված աղբանոցներ: Ի վերջո հասկացա:
Շատ ոգևորված էի նաև Վանք
գյուղով: Չնայած նրան, որ այն գյուղ
է այն էլ շատ փոքր, այնտեղ նույնպես մաքուր էր, խնամված տեսք ունեին փոքրիկ գյուղամիջյան ճանապարհները, որոնցով քայլում էի, մի աղբ գտնլու ու նկարելու համար:Երբ համեմատում ես Հայաստանի գյուղերի հետ, տարբերությունը ակնհայտ է:Վերջին անգամ եղել եմ Արտանիշ գյուղում, կրկին թոքրի, գողտրիկ գյուղ, բայց քանդված ճանապարհներ, աղբակույտեր, տհաճ հոտ:
Մաքրությամբ մենք կարող
ենք օրինակ
վերցնել Արցախից:Ափսոս որ այդքան ազգասեր, հայրենասեր մարդիկ զրկված են մաքուր ջուր ունենալու հաճույքից: Արցախում կա խմելու
ջրի հիմնախնդիր: Հարցազրույցներից մեկում պարզվեց, որ Ստեփանակերտում մարդիկ իրենց տան ջուրը խմելու
համար չեն օգտագործում. այն կամ ֆիլտրացնում են տան պայմաններում կամ գնում են միանգանից ֆիլտրացված ջուր: Իսկ Հայստանը, ունի խմելու ջրի պաշարներ, ծորակը բաց ենք անում ու խմում, ու շատ անգամ անխնա ձևով թողնում ենք, որ ջուրը հոսի ու գնա…
Ավարտելով վերլուծությունս, զարմանքս չեմ կարող թաքցնել,ինչու Հայաստանի ու Արցախի միջև այսքան մեծ է էկոլոգիական դաստիարակության տարբերությունը: Այն դեպքում, որ Արցախում չկա որևէ բնապահպանական կազմակերպություն կամ հասարակական կազմակերպություններ, իսկ Հայստանում դրանք տասնյակների են հասնում:
Հեղինակ՝ Մարինա Մնացականյան
Հեղինակ՝ Մարինա Մնացականյան
No comments
Post a Comment