Բարև մարդիկ, ընկերներ: Կարոտել էի բոլորին, բայց հիմա արդեն կարոտում եմ այն միջավայրը, որում ընդամենը մեկ օր առաջ էի: Գիտե՞ք ինչ օրեր եմ անցկացրել Գանձասարում, ինչպիսի՞ հետաքրքիր
ու
իրադարձություններվ
լցաված
ճամփորդություն
եմ
ունեցել:
Ճանապարհին
այնքան
բան
ես
սովորում,
այնքան
մարդկանց
ես
ճանաչում,
կյանքում
ամեն
ինչ
այլ
է,
իսկ
երբ
մարդկաց
հետ
ապրում
ես
նույն
միջավայրում,
ճանաչում
ես,
հասկանում:
Հիացած
եմ
ակումբակից
ընկերներովս
ու
ինձանով,
ինչքան
համախմբված
էինք,
ինչքան
միասնական,
ինչքան
համերաշխ:
Աշուն, աշնանային հիասքանչ բնություն, գույներ, մարդիկ, այդ գույների նման տարբեր ու միառժամանակ նման:
Ճամբարային հինգ օրերը նման են երազի, անցան ու այլևս չեն կրկնվի, յուրաքնաչյուր օրը տարբերվում
էր
մյուսից,
տարբերվում
էր
բովանդակությամբ,
դեմքերով,
իրադարձություններով:
Դադիվանք,Գանձասար, Ստեփանակերտ, Խոջալու, Ծովին
քար,
Շուշի:
Կիսով
չափ
արցախցի
եմ,
այս
ամենը
տեսել
եմ
տասնյակ
անգամներ,
բայց
այս
անգամը
ամեն
ինչ
տեսնում
էի
յուրովի,
նոր
գույներով:
Չեմ ուզում պատմել առօրյայից, դա շատ քիչ կլինի, ուղղակի գրի եմ առնում զգացողություններս, պոռթկումներս: Ես հասկացա,
ինչքան
եմ
սիրում
իմ
երկիրը,
ինչքան
շատ
բան
կա
Հայաստան
ու
Արցախ
անունների
մեջ:
Այդ
հողում
ինձ
վստահ
էի
զգում,
անպարտելի,
մարտնչող:
Ցանկացած ճանապարհորություն նոր բան է սովորեցնում, յուրաքնչյուրի ժամանակ
քեզ
ցուցաբերում
ես
յուրովի,
այս
անգամ
էլ
էր
այդպես:
Գնահատում
եմ
ինձ,
ընկերներիս,
շրջապատս.
ակումբիս
ղեկավարի
մեջ
տեսա
մայրական
սեր,
նվիրվածություն,
երեխաներին
ամեն
ինչից
պաշտպանող,
սիրող,
հոգ
տանող
մոր
պես,
իմ
մեջ
հայտնաբերեցի
առյուծի
ուժ,ընկերներս
մեջ
՝
շան
հավատարմություն,շրջապատս
նման
էր
Շիրվանզադեի
«Քաոսին».
շատ
մարդիկ,
տարբեր
մտքեր
ու
կարծիքներ:Բյաց ամենակարևորը
այն
է,
որ
կյանքի
այդ
քաոսում
դեմքդ
չկորցնես,
մնաս
մտքերիդ
ու
սկզբունքներիդ
հավատարիմ:
Ահա թե ինչ տվեց ինձ այս հինգօրյա ճանապարհորդությունը:
No comments
Post a Comment