Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ուզում եմ արագ կիսվել


Արդեն տանն եմ, նստել եմ համակարգչիս առջև և ուզում եմ արագ- արագ կիսվել տպավորություններովս, քանի դեռ թարմ են, որ ոչ մի բան չմոռանամ պատմել ընկերներիս: ուղղկի հիանալի են: Բնությունը գեղեցիկ է, մարդիկ բարեհամբյուր: Ճամբարային հինգ օրերը ես անցկացրեցի էկո ակումբի հետ: Ամեն օրը տարբերվում էր մյուսից նրանով, որ ի տարբերություն մյուս անկումբների մենք երկու օր կազմակերպեցինք ուսումնական ճամփորդություններ դեպի Ստեփանակերտ և Ծովին քար: Շատ էի լսել, որ Ստեփանակերտը «փոքրիկ Եվրոպա» է
: Այո՛ գեղեցիկ էր, մաքուր, հետաքրքիր, բայց, բայց պետք է խոստովանեմ, որ Երևանս ավելի գրավիչ է, ավելի հետաքրքիր, իր բոլոր խնդիրներով ու կառուցապատման աշխատանքներով հանդերձ: Ես մեծ սիրով էի ներկայացնում մեր Արցախցի նոր ընկերներին Էկոհայրենագիտական ակումբի գործունեությունը,Էկոտուրը: Մեր խումբը վանք գյուղում կազմակերպեց Էկոդաս, որին շատ ակտիվ մասնակցում էին Վանքեցի և Ծաղկունքցի սովորողները: Հետաքրքիր ակումբային քննարոկւմ ենք անցկացրել Արցախում էկոտուրիզմի զարգացման վերաբերյալ, այնքան բան էին տեսել ճանապարհին, տարբեր մարդկան հետ էինք զրուցել, ու արդեն այդ ամեից ելնելով, մենք մեր հստակ պատկերացումն ունենք տուրիզմի այդ ճյուղի զարգացման մասին(այդ մասին կանդրադառնամ, մյուս նյութում): Ծովին քարում համտեսեցի իսկական Ժենգյալով հաց:Աստվա՛ծ իմ, այնքան բան ունե պատմելու, մտքերս խառնվել են, չգիտեմ, էլ ինչ ասեմ: Հա, հիշեցի ամենաշատը ինձ գրավել է Դադիվանքը, մի հետաքրքիր բան կար այդ կառույցի մեջ, մի խորհուրդ, մի պատմություն, չգիտեմ, այդտեղ ես, բոլորովին այլ զգացողություններ ունեցա: Իհարկե, կային նաև որոշակի փոքրիկ պահեր, որոնք ճամբարային ընթացքին խանգարում էին, որի մասին չեմ է ուզում հիշել, թող դրանք գրվեն վատ հիշողությունների էջերում ու շուտ անցնեն: Սիրում եմ, կրթահամալիրս, ընկերներս, բոլորին, այս օրերը միշտ կմնան իմ հիշողություններում:


Հեղինակ՝ Մարինա Մնացականյան

No comments

Powered by Blogger.